Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 28 Փետրվարի 2019, 158 - Ա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 (այսուհետ՝ ծրագիր) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ձեռք բերված, սակայն ծրագրի նպատակների համար չպահանջվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածները և դրանց վրա առկա անշարժ գույքը: 2. Սահմանել, որ՝ 1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կարիքների և հանրության այլ գերակա շահերի օգտագործման համար աննպատակահարմար են. 2) սույն որոշման հավելվածում նշված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների առանձնացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավանախորդ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ...
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 28 Փետրվարի 2019, 150 - Ն Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները կազմակերպող և իրականացնող մարմին նշանակելու մասին Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Սահմանել, որ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում քննարկել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու նպատակահարմարությունը և արդյունքները ներկայացնել վարչապետի աշխատակազմ:
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ տեղի էր ունեցել նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նախորդ սիմֆոնիկ համերգը. դիրիժորը նկատում է, որ հանդիսատեսը մեծ սիրով ու ոգևորությամբ է ընդունում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա նաև ընդգծում է, որ այս հարցում մեծ դեր ունեն ստեղծագործությունների կատարումները։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակներից մեկը մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները թվայնացնելն ու սերունդների համար պահպանելն է։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պեղել-գտել է Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտի նոտաները, խմբագրել, հասցրել այսօրվա ելույթին։ Բավականին գեղեցիկ ստեղծագործություն է։ Այս կոնցերտը մի քանի տասնամյակ չի հնչել։ Համերգի ընթացքում կներկայացվի Էդվարդ Միրզոյանի վաղ շրջանի գործերից մեկը՝ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Մենք գիտեինք այս ստեղծագործության մասին, սակայն այն չէր հնչում։ Կկատարենք նաև Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ «Անտունի» բալետի Պասակալիան։ «Անտունին» 1970-ական թվականներին ներկայացվում էր մեր թատրոնում»,- ասաց Ռուբեն Ասատրյանը՝ ընդգծելով, որ մենք շատ հարուստ կոմպոզիտորական դպրոց ունենք՝ բարձրարժեք ստեղծագործություններով։ Նա, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, նշեց, որ նվագախմբի ստեղծման օրից հետևում է կոլեկտիվի զարգացմանը, որտեղ իր նախկին սաներն են նվագում, բոլորը պրոֆեսիոնալներ են և առաջատար ...
Կենտրոնական բանկի միջազգային պահուստները, որոնք արտահայտված են հիմնականում տարադրամով, արագորեն դատարկվում են։ Ընդամենը մեկ ամսում դրանք պակասել են 255 մլն դոլարով կամ ավելի քան 11 տոկոսով։ Դեկտեմբերի 2 մլրդ 249 մլն դոլարի դիմաց՝ այս տարվա հունվարին ԿԲ արտաքին պահուստները մնացել են 1 մլրդ 994 մլն դոլար։ Սա նման կարճ ժամանակահատվածի կտրվածքով բավական կտրուկ անկում է։ Թե ո՞ւր են գնացել այս գումարները, հայտնի չէ։ Փաստ է, որ դրանք սովորաբար օգտագործվում են երկրի տարադրամային պահանջարկը սպասարկելու համար։ Դա լինի արտաքին, թե ներքին հատվածում։ Կենտրոնական դրամատան միջազգային պահուստների կրճատման գործում, ըստ էության, որոշակի դեր է ունեցել ներքին արժութային շուկայի պահանջարկի բավարարումը։ Առկա է տարադրամային հոսքերի հաշվեկշռի վատացում, ինչը մեծացրել է ճնշումն ազգային արժույթի վրա։ Վերջին շրջանում դա արտահայտվում է հատկապես դոլարի դիրքերի ամրապնդման տեսքով։ Արդեն բավական ժամանակ ամերիկյան արժույթի գինը գտնվում է 490 դրամի սահմաններում։ Թե այն հետագայում ինչպես կդրսևորի իրեն, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում մի բան ակնհայտ է, որ, թեև այս փուլում վաղ է խոսել դոլարի նկատմամբ դրամի էական անկման մասին, այնուհանդերձ վերջին շրջանի զարգացումները վկայում են, որ դրա վրա ազդող գործոններն ազգային արժույթի համար նպաստավոր դիրքում չեն։ Տարադրամային ճնշումը ներքին շուկայում մեծացել է` պայմանավորված մի կողմից՝ արտարժույթի ներհոսքի ցածր ակտիվությամբ, մյուս կողմից` արտահոսքի առաջանցիկ աճով։ Որքան էլ ներքաղաքական վերջին իրադարձությունների ...
Հայր մեր, Կաթողիկեի խաչն ինչո՞ւ է այսչափ անգթորեն գեշ Հորն իհարկե ավելի լուրջ հարցերի շարան ունեմ, բայց քանի որ իր «գրասենյակի» տարածքն է, ինքն իրեն այսպես ձևակերպվեց հարցը: Երբ Կաթողիկե եկեղեցու կողքին սկսվեց նորակառույցի շինարարությունը, հին եկեղեցու գմբեթի հին խաչն անհետացավ: Ես ջերմեռանդ հավատացյալ չեմ, ու Աբովյան փողոցով անցնելիս չեմ խաչակնքվում, ինչպես մեր քաղաքի քսան տարեկան տղաներն ու աղջիկները, բայց հին եկեղեցու գմբեթին նայում էի ու խաչի զարդանախաշն անգիր գիտեմ, կարող եմ նկարագրել: Քանի որ Աբովյան 15 տարածքի հանդեպ իմ զգայնության շեմը շատ ցածր է, ես զգում եմ այստեղի ամեն շարժումն ու նոր, բայց արդեն կիսամեռ դեղնած տույայի հայտնվելն ու անհայտանալը հին կաղնիների փոխարեն՝ Աբովյան փողոցի կողմից, որոնց կաղիններն ու նրանց գլխարկներն ընկնում էին Լեզվի ինստիտուտի շքեղ ու լայն պատուհանագոգերին: Երբ պարզվեց, որ Լեզվի ինստիտուտի շենքը նոր կյանքի քիմքին չեկավ, ու պիտի կաթողիկոսարանը տեղանքն առգրավի (բնականաբար գերակա շահի տեսքով), Լեզվի ինստիտուտի շենքի հետևում թաքնված հին Կաթողիկեն մի անամոթ մերկացավ: Խորհրդային տարիներին, երբ արդեն բիրտ չէին այդ տարիները, այլ ճահճոտ ու ամեն ինչ կարելի էր, միայն` զուսպ , մարդիկ էլի քիչ էին գնում եկեղեցի, իսկ Կաթողիկե մտնում էին հաշված մարդիկ: Լեզվի ինստիտուտի Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկի շքամուտքից բացի կար ետնամուտք, որն ավելի շատ ետնաելք էր դեպի Կաթողիկե ու ավտոտնակներ: Աշակերտ ժամանակ, ...
Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Այնուհետև 2020թ. հունվարից սկսած՝ մինչև 2023թ. այն աստիճանաբար կնվազի` հասնելով 20 տոկոսի: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը կարծում է, որ համահարթեցումը կկրճատի ստվերը, սակայն նաև որոշակի առումով կստեղծի սոցիալական անհավասարություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում տնտեսագետ-պատգամավորը ներկայացրեց տարբերակ, որով եկամտահարկի համահարթեցմանը զուգահեռ կարող է լուծվել սոցիալական անհավասարության խնդիրը: «Համահարթ, թե պրոգրեսիվ. այդ բանավեճը միշտ եղել է: Տարբեր տնտեսագետներ կարող են անվերջ վիճել այդ հարցի շուրջ: Կառավարությունը, առաջարկելով համահարթ ռեժիմ, ցանկացել է լուծել մի խնդիր, որը առաջ է գալիս մեզ մոտ շահութահարկի և եկամտահարկի դրույքների մեծ տարբերությունից: Դա բերում է նրան, որ գործատուները շահագրգռված են լինում թաքցնելու աշխատողների իրական աշխատավարձը: Եվ այս փոփոխությամբ նպատակ կա որոշակի առումով կրճատել ստվերը: Իհարկե, համահարթեցումը բերում է նաև սոցիալական որոշակի անարդարության զգացման: Քիչ աշխատավարձ ստացողների համար հարկային բեռը չի փոխվում, սակայն շատ ստացողների համար այն նվազում է: Ստացվում է, որ պետությունը լավություն է անում շատ ստացողներին»,- ասաց տնտեսագետն ու նշեց` խորհրդարանի գործընկերների հետ լրացուցիչ տարբերակ են մտածում, որ եկամտահարկը լինի համահարթ, բայց սոցիալական արդարության սկզբունքը որոշակիորեն պահպանվի: Նա նշեց` հնարավոր է լինի համահարթ եկամտային հարկ և դրա հետ միաժամանակ լինի չհարկվող որոշակի շեմ: Դա արդեն կապահովի ...
Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր՝ փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ)․ այս մասին Ֆեյսբուքում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայ մասնագետները Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը: Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հայաստանում 2018-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8%, սպառողական գների ինդեքսը՝ 2,5%․ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ 2017-ի տվյալներով` Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի համեմատ աճել էր 7,7%-ով։ Համաձայն հրապարակման՝ Հայաստանում 2018-ին աճել են շինարարության ծավալը (2017-ի համեմատ 4,5%-ով), արդյունաբերական արտադրանքի ծավալը (2017-ի համեմատ 4,3%-ով), իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 7,6%-ով։ Հայաստանում էական աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում՝ 18,8%, իսկ առևտրաշրջանառության մեջ արձանագրվել է 8,7% աճ։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 մլրդ դոլար՝ 16,4%-ով ավելի, քան նախորդ տարի, այդ թվում՝ ներմուծումն աճել է 21,1%-ով, արտահանումը՝ 7,8%-ով։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) երկրի տնտեսությունում արտադրանքի թողարկման իրական ծավալի փոփոխության ամսական ագրեգացված ցուցանիշ է: Այն ընդգրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և սկզբնապես հաշվարկվում է նախորդ տարվա միջին տարեկան գներով, ինչը հնարավորություն է տալիս ունենալ տվյալ ամսվա արտադրանքի թողարկման ծավալի իրական փոփոխությունը նախորդ ամսվա և նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ և ստեղծել ՏԱՑ-ի ժամանակագրական շարքեր` շղթայակապ ինդեքսներ։ Այն մոտ է լինում երկրում գրանցված տնտեսական աճի ցուցանիշին։ 2017-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5%: Հայաստանի 2018-ի պետական բյուջեով տարվա համար կանխատեսվում էր 4,5% տնտեսական աճ, իսկ արդեն 2019-ի պետական բյուջեով՝ 2018-ի տնտեսական աճի կանխատեսումը 6,5% է, 2019-ինը՝ 4,9%: Համաշխարհային ...
Փետրվարի 8-ի արտահերթ նիստում կառավարությունը հաստատեց իր գործունեության հնգամյա՝ 2019-2023 թվականների ծրագիրը։ Այսօր այն կուղարկվի Ազգային ժողով։ «Կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա հնարավորություններ ստեղծելն է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ: Կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը, Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր), Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն), Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր), Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական ...
Ողջունում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորներին և հյուրերին: ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։ Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։ Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքում։ Ընդհանուր ժողովին մաղթում եմ հաջող ընթացք, արդյունավետ աշխատանք, նաև իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում։ Ժողովի մասնակիցներին, ինչպես նաև Դաշնակցության ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ հաջողություններ՝ իրենց հայրենանվեր գործերում։ Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։ Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով։ Հաջողություն ձեր աշխատանքներին։