Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գլխավորելու է Իսպանիայի հավաքականը: Աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքից ազատեց Խուլեն Լոպետեգիին, պատճառաբանելով, որ վերջինս գաղտնի բանակցություններ է վարել Մադրիդի Ռեալի ղեկավարության հետ: Առաջնության ընթացքում թիմի գլխավոր մարզիչ դարձավ սպորտային տնօրեն Ֆերնանդո Հիերոն: Չունենալով մարզչական փորձ, Հիերոյի հետ թիմը դժվարությամբ դուրս եկավ խմբային փուլից, իսկ ⅛ եզրափակիչում պարտվեց Ռուսաստանին: 48-ամյա Էնրիկեի հետ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 2 տարվա պայմանագիր է կնքելու:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառում ընդհանուր երեխաներ չունեցող ամուսինները կարող են ապահարզան ձևակերպել բջջային հավելվածի միջոցով՝ տեղեկացնում է CBC-ը: Նոր հավելվածից կարելի է օգտվել, եթե ամուսնալուծության մասին որոշումն արդեն ընդունված է, և ամուսինների միջև տարաձայնություններ չկան ֆինանսական հարցերի կամ ունեցվածքի բաժանման շուրջ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 10 հազար ապահարզանի 30 տոկոսը երկկողմ համաձայնությամբ է տեղի ունենում, սակայն փաստաթղթային շրջանառության բարդ համակարգի պատճառով ապահարզանի գործընթացը ձգձգվում է: Նոր հավելվածը թույլ է տալիս ապահարզանի գործընթացը կազմակերպել 30 րոպեում:
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի՝ Բուլղարիայի Հայոց թեմում առաջնորդի պաշտոնավարման շրջանը՝ Հայր Սուրբը ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Եգիպտոսի Հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում՝ հոգևոր տեսչի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Վեհափառ Հայրապետի գավազանակրի պարտականություններից, մեկնել է ուսումը շարունակելու Իտալիայում: Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով ավարտել է ուսումնառությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայրապետական տնօրինությամբ նշանակվել է գավազանակիր:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը։ –Պարոն Նեդոլյան, եթե ամփոփենք այն, ինչ տեղի ունեցավ, ի վերջո ի՞նչ էր։ Ինչո՞ւ դա անցյալում չստացվեց, հիմա ստացվեց։ –Կարծում եմ՝ սերնդափոխություն էր: Ընդ որում՝ երկու կողմից էլ՝ իշխանական ու ընդդիմադիր: Իշխանական կողմը չհամարձակվեց գնալ արյունահեղության ինչպես տաս տարի առաջ, քանի որ իրենց «ռազմական լեգիտիմությունը» մաշվեց ու քայքայվեց ժամանակի ընթացքում, և՛ ապրիլյան պատերազմի ազդեցության տակ, և՛ Սասնա Ծռերի ելույթի ազդեցության տակ, մտքներով սկսեց պառլամենտական հանրապետություն ու նման օբյեկտիվորեն առաջադեմ մոտեցումներ անցնել, որոնք փաստացի տրոհում էին իրենց բիրտ համերաշխությունը: Ընդդիմության կողմից սկսեց գործել հայկական քաղաքական համակարգի ըմբոստ զավակի՝ Նիկոլի գործոնը, երբ հարթակում դադարեցին պաշտոնազուրկ նախկին իշխանավորներ հայտնվել, հայտնվեց իրոք որ նորածին, քաղաքացիական՝ ավելի քան դասական քաղաքականը՝ մարդկանց ուրվագիծ: Իսկ նախկինի ու ներկայի հիմնական գործող անձը՝ ըմբոստ ժողովուրդը, կարծում եմ, չփոխվեց, և այդ իմաստով 2008 և 2018-ի ազատագրական շարժումները լիովին նույնասեռ են իրենց կազմով ու հիմնական կարգախոսներով՝ ազատություն, արդարություն, արժանապատվություն: -Ո՞րն է այս հեղափոխության առանձնահատկությունը։ -Կարծում եմ սա ոչ այնքան հանդգնության, նորի փայլատակումի, որքան հոգնածության ու ձանձրույթի՝ այլևս չհանդուրժելու քայլ էր։ Ամեն ինչն տասը տարի է ինչ պարզ էր, բայց ձգձգվում էր ու ձգձգվում, և վերջապես փլվեց տասը օրում: Այստեղից է այս մի հեղափոխության մի տեսակ պաթոսա-հերոսականության գրեթե բացակայությունը, բոլորը համաձայն էին, որ վերջապես պետք է ...
Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ: Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»: Պատարագիչը խոսեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարևորության մասին: «…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. ...
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում օրերս իր հաջող մեկնարկն ունեցավ «Սանտա Կրուս» հետաքրքրաշարժ ներկայացումը: Հեռանկարում նախատեսվում են այլ բեմադրությունների առաջնախաղեր: Նոր ներկայացումների, ինչպես նաև մոտ ապագայում նկարահանվող ֆիլմերի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ: «Երկու ամիս հետո կիրականացնենք հաջորդ պրեմիերան. «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» պիեսի հիման վրա կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը: Պիեսի հեղինակը ես եմ, իսկ համահեղինակը` Գուրգեն Խանջյանը: Այդ գործը թատերասերներին հայտնի է, քանի որ շուրջ երեք տարի եղել է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի խաղացանկում: Այն մշտապես լեփ-լեցուն դահլիճներում է անցել. ներգրավված էր հրաշալի դերասանական կազմ: Սակայն երեք տարի հետո ներկայացումը հանվեց խաղացանկից, և ես նկարահանեցի համանուն կինոնկարը»,- պատմեց Չալդրանյանը: Համազգային թատրոնում նախատեսված ներկայացման բեմադրությունը Վիգեն Չալդրանյանը վստահել է դերասան և ռեժիսոր Դավիթ Հակոբյանին: «Երկու դերասանական կազմի հետ կաշխատենք` Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան և երիտասարդ դերասան Ստեփան Ղամբարյան ու առավել երիտասարդ դերասանուհի Ժաննա Վելիցյան: Կարծում եմ, որ թատերասերն անպայման կցանկանա դիտել թե՛ մի, թե՛ մյուս կազմի խաղը»,- ասաց նա: Անդրադառնալով կինոարվեստին, որից Չալդրանյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, այնուհետև տնօրեն ընտրվելուց հետո որոշ չափով հեռացել է, ինչպես նաև իր հասցեին հնչող քննադատություններին` ռեժիսորն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում և՛ լավն է լսել, և՛ վատը: «Փառք ...
Արձակագիր, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին - Ժողովրդի մի ստվար հատված սկսեց ինքնամաքրվել այն կեղտից, որի մեջ ընկղմվել էր տարիներ շարունակ, ցինիկանալով, ընդունելով ընտրակաշառքներ, չհավատալով, որ «ուժի դեմ խաղ կա», հնազանդվելով «գողական» բարքերին, որոնք դարձել են պետականության իրագործման ոճ գրեթե համատարած կերպով (և անհնազանդությունը հիմա հենց դրա դեմ է), համաձայնելով «տուֆտային»՝ «Պոտյոմկինի ֆասադներին», որ իրենից պահանջվում է կառուցել որպես գործունեություն, ու որը պետական ապարատը հրամցնում է հաճախ աշխարհին՝ որպես դեմոկրատիա. կարծելով, որ եթե շրջապատված ենք «գողական բռնապետություններով»՝ ուրեմն մեզ մոտ էլ պիտի այն հաստատվի, և դա է բնական օրինաչափությունը: Հայ ժողովուրդը դա չի ընդունում ու չի ընդունելու, դա արդեն պարզ երևում է: Ժողովուրդը սկսեց ինքնամաքրվել, դա ամենակարևորն է, և եթե դաժանություն լինի, ապա դա միայն հայոց սուվերենության դեմ է լինելու, և էլի չի օգնելու վարչահամակարգին, որ իր քրեաօլիգարխիկ բնույթի տարրերը պահպանի: Շատ-շատ՝ Հայաստան չի մնա, ուրեմն իրենք էլ չեն մնա: Ինչպես Պուտինն ասաց՝ «Ու՞մ է պետք աշխարհը, եթե Ռուսաստան չի լինելու»: Սա «ամենաուրիշ» շարժումն է շատ տարիների ընթացքում, իր մաքրությամբ, քաղաքական բնույթով, երիտասարդների մասնակցությամբ և արտահայտում է ժողովրդի ինքնամաքրման բնազդը, բնական մղումը: Եվ այն հաղթեց:
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս Հասարակություն - 16 Հոկտեմբերի 2016, 11:40 Հայ հանրությանը հազվադեպ է որևէ բան հուզում, բացի գազի ու հոսանքի գներից։ Բայց գրականության Նոբելյան մրցանակն էս տարի ալեկոծեց «ֆեյսբուքը»։ Շատերը վիրավորվել էին, որ Մուրակամին Նոբելյան մրցանակ չի ստացել։ Մյուս առաջատար հավակնորդների՝ քենիացի գրող Նգուգի վա Տիոնգի ու սիրիացի բանաստեղծ, էսսեագիր Ադոնիսի համար ոչ ոք չէր նեղացել։ Իսկ ինձ զարմացրեց, որ հանձնաժողովը մի տարի էլ դիմադրեց զանգվածային մշակույթի ու ճարպիկ էպիգոնության՝ Հարուկի Մուրակամիի հաղթանակին։ Մուրակամին պատկանում է ճապոնական արձակի այսպես կոչված «եվրոպական» թևին, որից հայ ընթերցողին ծանոթ են Յասունարի Կավաբատան, Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն։ Կավաբատան Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Նա ազատորեն օգտվել է XX դարի Արևմտյան գրականության զինանոցից, բայց, դրա շնորհիվ ճեղքելով ճապոնական մշակույթին բնորոշ ներփակությունը, հերմետիկությունը, մնացել սակավախոս, ասկետ ազգային չափաբերված կենցաղի պոեզիայի, մանրուքների դրամայի շրջանակներում։ Ընթերցողի համար վայելք է այս միջավայրում հետևել խոր, «մեկ զգացմունքի մարդկանց» ապրումներին, հարաբերություններին։ Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն, որը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր է, անկեղծ «եվրոպական» նորարարներ են, որոնց «ճապոնականությունը» բարդացնում է ստեղծագործական խնդիրը՝ բախման մեջ դնելով արդիական ճգնաժամերն ու ավանդական, սոցիալապես անշարժ ինքնությունը։ Հիմա դառնանք Մուրակամիին։ Նրա գլխավոր ժանրը միստիկական դետեկտիվն է, երբեմն՝ թրիլերը։ Երկուսն էլ զուտ կոմերցիոն ժանրեր են, բնականաբար, առևտրային է նաև դրանց համաձուլվածքը։ Ավելի մեծ դժբախտությունն այն է, ...
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սևեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եվ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին ևս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձևավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տևական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Հիմա, սակայն, այլևս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլևս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե ...
Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն