«ՀայՇտեմ»-ը արդի գրական արևելահայերեն տեքստերի մասնագիտացված կորպուս է — շարահյուսական ծառերի շտեմարան (Treebank)։ Նախագիծը կառուցված է որպես տեքստի գրանշանային, ձևաբանական և շարահյուսական ավտոմատ վերլուծության մոդուլների ամբողջություն։ «ՀայՇտեմ»-ի հիմնական առավելությունը, այսպիսով, տեքստի խորը ծանոթագրումն է. կորպուսում յուրաքանչյուր բառանիշ պիտակավորված է ձևաբանորեն, լիովին նկարագրված է նախադասությունների շարահյուսական կառուցվածքը։ Լեզվաբանական ծանոթագրման համակարգը համահունչ է UD նախագծի մշակումներին։

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ