Մատենագիտական ծանոթագրում

Կորպուսը համալրված է տեքստերի մատենագիտական ծանոթագրման համակարգով, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում լեզվական նյութի հետ աշխատանքում։ Մատենագիտական ծանոթագրման համակարգում առանցքային են տեքստի italicանվանմանը և italicհեղինակին առնչվող տվյալները։ Կառուցվում է italicտեքստի italicանձնագիր, բաղկացած հետևյալ բաղադրիչներից.

Հեղինակին առնչվող մատենագիտական տվյալները՝

  • հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը,
  • հեղինակի ծննդյան տարեթիվը,
  • հեղինակի մահվան տարեթիվը։
  • Դասագրքերին առնչվող մատենագիտական տվյալները՝

  • դասագրքի անվանումը,
  • դասագրքի հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը,
  • դասագրքի հեղինակի ծննդյան տարեթիվը,
  • դասագրքի հեղինակի մահվան տարեթիվը,
  • ոլորտը,
  • ստեղծման տարեթիվը,
  • հրատարակման տարեթիվը,
  • բառանիշների/նախադասությունների քանակը։
  • Գեղարվեստական գրականությանը (գրավոր խոսքին, բացառությամբ մամուլ) առնչվող մատենագիտական տվյալները՝

  • գրքի/տեքստի անվանումը,
  • տեսակը,
  • ժանրը (ժանրերը),
  • ստեղծման տարեթիվը,
  • հրատարակման տարեթիվը,
  • թարգմանություն (բնագրից/միջնորդավորված, բնագրի/միջնորդ լեզուն),
  • բառանիշների/նախադասությունների քանակը։
  • Մամուլին առնչվող մատենագիտական տվյալները՝

  • պարբերականի անվանումը,
  • հրատարակման տարեթիվը, համարը, հղումը,,
  • հրապարակման բնույթը (հնարավոր է մի քանիսը՝ հարցազրույց, վերլուծություն և այլն),
  • հրապարակման ոլորտը (հնարավոր է մի քանիսը՝ քաղաքականություն, տնտեսություն, բանակ և այլն),
  • բառանիշների/նախադասությունների քանակը։
  • Մատենագիտական անձնագրում նշում կա տեքստի հեղինակային իրավունքների մասին։