Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Միջազգային անձնակազմի թռիչքը հաջողությամբ ավարտվեց Տիեզերագնացներ Վիկտոր Գորբատկոն և Ֆամ Տուանը վերադարձան երկիր ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը 1980 թվականի հուլիսի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18-ն անց 15 րոպեին «Սալյուտ—6»—«Սոյուզ—36»—« Սոյուզ—37» ուղեծրային գիտահետազոտական կոմպլեքսում համատեղ աշխատանքների նախատեսված ծրագրի հաջող ավարտումից հետո միջազգային անձնակազմը, որի մեջ են Սովետական Միության կրկնակի հերոս, ՍԱՀՄ տիեզերագնաց-օդաչու Վիկտոր Վասիլևիչ Գորբատկոն և հետազոտող տիեզերագնաց, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հերոս Ֆամ Տուանը, վերադարձավ Երկիր: Տիեզերագնացներ, ընկերներ Պոպովը և Ռյումինը շարունակում են աշխատանքը «Սալյուտ—6» կայանում: «Սոյուզ—36» տիեզերանավի իջեցվող ապարատը վայրէջք կատարեց Սովետական Միության առաջադրված շրջանում, Ջեզկազգան քաղաքից 180 կիլոմետր հարավ-արևելք: Վայրէջքից հետո ընկերներ Գորբատկոյի և Ֆամ Տուանի ինքնազգացողությունը լավ է։ «Սալյուտ—6»—«Սոյուզ—36»—«Սոյուզ-37» ուղեծրային կոմպլեքսով համատեղ թռիչքի ընթացքում ընկերներ Պոպովը, Ռյումինը, Գորբատկոն և Ֆամ Տուանը կատարեցին մի շարք տեխնոլոգիական և բժշկակենսաբանական հետազոտություններ ու փորձեր, որոնք նախապատրաստել էին Սովետական Միության և Վիետնամի մասնագետները սոցիալիստական այլ երկրների գիտնականների մասնակցությամբ։ Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի ուսումնասիրման ծրագրով միջազգային անձնակազմը անցկացնում էր Երկրի մակերևույթի, այդ թվում՝ Վիետնամի առանձին շրջանների ակնադիտարկումներ և լուսանկարում: Տիեզերագնացները շարունակեցին նաև այն փորձերը, որ նախորդ թռիչքների ժամանակ սկսել են միջազգային անձնակազմերը «Ինտերկոսմոս» ծրագրի մասնակից երկրների մասնագետների ստեղծած գիտական ապարատների օգտագործմամբ: «Սալյուտ—6»—«Սոյուզ» ուղեծրային կոմպլեքսում հետազոտությունների լայն ծրագրի կատարումը թույլ տվեց ստանալ նոր տվյալներ, որոնք կօգտագործվեն ի շահ ժողովրդական տնտեսության և տիեզերական գիտության ու տեխնիկայի հետագա …
Հնգամյակին՝ հարվածային ավարտ ՍՄԿԿ XXVI համագումարին՝ արժանավայել դիմավորում Մեծ ոգևորությամբ Կիրովական, (Արմենպրես): ՍՄԿԿ XXVI համագումարը արժանավայել դիմավորելու համար սոցիալիստական մրցություն ծավալելու մասին ՍՄԿԿ Կենտկոմի որոշումը մեծ ոգևորություն է առաջ բերել քաղաքի աշխատավորական կոլեկտիվներում: Ամենուրեք վերանայվում են սոցիալիստական պարտավորությունները, ստանձնվում էլ ավելի բարձր պարտավորություններ: Նախահամագումարյան սոցիալիստական մրցության ավանգարդում են «Ավտոգենմաշ» գործարանի աշխատողները: Արտադրությունում նրանց ներդրած ավտոմատ կառավարման սիստեմները, տեխնիկայի մյուս միջոցները հնարավորություն են տվել բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, ապահովել առավելագույն արդյունավետություն: Ժամկետից մոտ ինն ամիս շուտ կատարելով արտադրանքի իրացման հնգամյակի առաջադրանքը, մեքենաշինարարները երկրին լրացուցիչ տվել են հարյուր հազարավոր ռուբլիների սարքավորումներ: Քննարկելով ՍՄԿԿ Կենտկոմի որոշումը, մեքենաշինարարները որոշեցին գործարանի բոլոր արտադրամասերում և տեղամասերում լայնորեն ծավալել նախահամագումարյան սոցիալիստական մրցությունը, ուժեղացնել կոմունիստական աշխատանքի շարժումը, չթուլացող թափով շարունակել պայքարը հումքը, էլեկտրաէներգիան, օժանդակ նյութերը խնայողաբար ծախսելու համար, տնտեսումների հաշվին աշխատել մեկ օր։ Նախահամագումարյան աշխատանքային հերթափոխում են նաև կոշիկի ֆաբրիկայի աշխատողները, որոնք գրաֆիկից առաջ են անցել 15 օրով: Կոլեկտիվը հուլիսի վերջին երկու օրերին աշխատեց տարեսկզբին տնտեսած նյութերի հաշվին և թողարկեց 1500 զույգ կոշիկ: Հնգամյակի եզրափակիչ տարվա յոթ ամսվա առաջադրանքները 10-15 օրով շուտ կատարեցին բարձր ջերմաստիճանային տաքացուցիչների, կահույքի, Ստ. Շահումյանի անվան կարի արտադրական միավորումների և այլ ձեռնարկությունների կոլեկտիվները: Հնգամյակի եզրագիծը՝ ժամկետից շուտ: Այս նշանաբանով են աշխատում Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկայի երիտասարդ բանվորուհիներ Լարիսա Մարտիրոսյանը և Սուսաննա Սիմոնյանը: Նրանց ամենօրյա հաջողությունները ոգևորում …
Ամառային գյուղի ձայները Ոռոգումը՝ կոմերիտական գործ Առաջադրանքը՝ կոմերիտական լրացուցիչ տոննաներ Գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործում, անխափան աշխատանք Արձագանքելով կոչին Արևը դեռ չի ծագել: Բայց չնայած այդ վաղ ժամին, Գորիսի կոմերիտմիության շրջանային կոմիտեում հավաքվել են տասնյակ պատանիներ ու աղջիկներ: Նրանց մեջ են քաղաքի դպրոցների բարձր դասարանցիներ, հիմնարկ-ձեռնարկությունների սկզբնական կոմերիտական կազմակերպությունների քարտուղարներ, ծննդավայր հանգստանալու եկած երիտասարդներ, քաղաքի կոմերիտական ակտիվիստներ, պիոներպալատի, պատանի տեխնիկների և բնասերների կայանի ներկայացուցիչներ։ Հայտարարվել է հարվածային աշխատանքի շաբաթ, և ահա օրական 30-35 հոգի, ունկնդիր այդ կոչին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում հայրենասիրական շարժմանը՝ աշխատել գյուղում: Նրանց համար աշխատանքային տեղամասեր են ծառայում կերերի կուտակման հրապարակները, ծխախոտի, եգիպտացորենի պլանտացիաները, ճակնդեղի, կարտոֆիլի ցանքատարածությունները: Մի տեղ խոտ են հնձում ու տեղափոխում, երկրորդում՝ ջրում, փխրեցնում, քաղհան կատարում: Ընդհանուր առմամբ, նրանց ջանքերով ընդամենը մի քանի օրում կուտակվել է մոտ 150 տոննա խոտ, մոլախոտերից ազատվել 15 հեկտար ցանքատարածություն: Կոմերիտական հարվածային բրիգադներն արդեն եղել են Քարահունջում, Վերիշենում, Խոզնավարում: Նրանց սպասում են մյուս գյուղերը և իրենք էլ ոգևորված հաջողություններով, ավելի ու ավելի են մեծացնում տեմպերը։ Օգնությունը գյուղին շարունակվում է... Սերժիկ Հովհաննիսյան (Մեր արտահաստիքային թղթակից) Ջրաշինարարների հերթափոխը Ախուրյան (Արմենպրես): «Հայգլխջրշին», №2 տրեստի կոլեկտիվը հաջողությամբ առաջ է տանում Ախուրյանի ջրամբարի պատվարի, Ղուկասյան—Լենինական ջրագծի շինարարությունը: Այս տարվա սկզբից շինարարները կատարել են մոտ 9,5 միլիոն ռուբլու աշխատանք, մոտ 250 հազար ռուբլով գերազանցելով առաջադրանքը։ Հանրապետության …
Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն»,- պարզաբանեցին նախարարության հասարակայնության, կապերի և տեղեկատվության վարչությունից: Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի: Հայաստանում փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383458 դեպքի: Փաստացի այս պահին բուժվում է 27614 պացիենտ: Մեկ օրում աճել է 1670-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 346224 անձ` վերջին մեկ օրում 2510 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8075 է: Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է …
Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» 1966 թվականի նոյեմբերին, ճիշտ հիսուն տարի առաջ, Հայաստանի գրողների միության համագումարում Պարույր Սևակի ելույթն ուղղակի ցնցեց հանրությանը: Առանց վարանելու այն կարելի է համարել արժեհամակարգային հարցադրումների խտացում, որոնց պատասխանները դեռ երկար են որոնվելու: 1966թ. դեկտեմբերի 16-ին Պարույր Սևակի ելույթը հրապարակվեց «Գրական թերթում», որը հախուռն բանավեճերի, կարծիքների բախումների առիթ տվեց: «ՀԱՅԵՐ» Համահայկական Մեդիահարթակը հրապարակում է «Գրական թերթում» տպագրված հոդվածը՝ ակնկալելով, որ մեր ընթերցողները կշարունակեն 50 տարի առաջ սկսված բանավեճը՝ միտված Հայաստանի Հանրապետության ապագային: «Ազգային սնապարծությո՞ւն, թե՞...» «... խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են: Սնապարծությո՞ւնը... Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նույնիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք: Իսկ ինքնասպանությո՞ւնը... Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ …
ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 Մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի հունվարին, Հոլիվուդում ապրող և աշխատող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքներով։ «Ոսկե գլոբուսը» սովորաբար համարում են «Օսկարի»՝ ամերիկյան (և ոչ միայն) կինոյի ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների ամենալավ ինդիկատորը։ Լավագույն կինոնկար է ճանաչվել «Շան իշխանությունը»՝ Բենեդիկտ Քեմբեռբատչի մասնակցությամբ, լավագույն ռեժիսոր՝ նույն ֆիլմի հեղինակ Ջեյն Քեմերոնը, իսկ Քոդի Սմիթ Մաքֆին՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարը։ Այս տարվա հաղթողների թվում է նաև Նիքոլ Քիդմանը` «Ռիկարդոյի դերում» ֆիլմում որպես լավագույն դերակատարուհի (այդ ֆիլմում նրա խաղընկերը Խավիեր Բարդեմն է, որը «Գլոբուսի» չի արժանացել)։ «Գլոբուսի» մրցանակաբաշխությունը սովորաբար ցուցադրվում է ամերիկյան հեռուստատեսությամբ, սակայն այս տարի արարողությունը, ըստ էության, չի եղել, հաղթողների մասին հաղորդվել է օնլայն։ NBC հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել արարողությունը այն մեղադրանքներից հետո, թե «Ոսկե գլոբուսը» անուշադրության է մատնում սևամորթ դերասաններին ու կանանց և կարող է որոշումներ կայացնել կինոընկերությունների ազդեցության տակ։ Փոխանցում է BBC-ն։ Լեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի Երկուշաբթի, 3 Հունվարի 2022 Աստվածուհի Ֆլորայի՝ Բեռլինի Բոդեի թանգարանում գտնվող կիսանդրին մինչ օրս պաշտոնապես համարվում էր Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։ Ու թեև շատ արվեստաբաններ համաձայն չէին դրան և նշում էին, թե հեղինակի վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, մյուսները պնդում էին, թե աստվածուհու դիմագծերը շատ նման են իտալացի վարպետի կտավների հերոսուհիներին։ …
Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևի մեր մեկնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ս.թ. հունվարի 15-ի գրառումը, ավելի ճիշտ՝ ներքաղաքական վիճակի՝ նրա սեղմ բանաձևումը դարձյալ միավորեց օրվա իշխանությանն ու ընդդիմությանը։ Զավեշտական և հիստերիկ արձագանքների պակաս չկա։ Սակայն նրանց հանգիստ կթողնենք, որովհետև արձագանքների արձագանք գրելն անշնորհակալ գործ է, մանավանդ՝ արձագանքողների ինտելեկտուալ և հոգեկան ներուժը հաշվի առնելով։ Ուստի անհրաժեշտ ենք համարում ընթերցողներին ներկայացնել մեր մեկնաբանությունը, թեպետ Լ. Տեր-Պետրոսյանի ասածն առավել քան հստակ է։ Եվ այսպես, ի՞նչ է ասում ՀՀ առաջին Նախագահը։ 1. Փաշինյանի թիմը ձգտում է պահպանել իշխանությունը, իսկ քոչարյանականներն ու սարգսյանականները՝ այն զավթել։ Երկու ճամբարներն էլ միջոցների մեջ խտրություն չեն դնում։ Կարծում ենք այս պնդման բանալի արտահայտությունը «միջոցների մեջ խտրություն չդնելն» է։ Պարզաբանենք։ Հայաստանը 2020-ի խայտառակ պատերազմից և պարտությունից հետո, բացի մարդկային և տարածքային կորուստներից, մեծագույն կորուստ ունի։ Այն քաղաքական է։ Այսինքն՝ մենք կորցրել ենք քաղաքական որոշումներ կայացնելու մեր ինքնուրույնությունը և անգամ փորձ չենք անում այն վերականգնելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև երկրի ներսում ապացուցեցինք, որ դա մեզ պետք չէ։ Ապացուցեցինք՝ 2021-ի ամռանը ձայն տալով Փաշինյանին, որի պատճառով տարածքներ կորցրինք, հազարավոր զոհեր տվեցինք և կանգնած ենք պետականությունը ոչնչացնելու շեմին, և քոչարյանական ու սարգսյանական ընդդիմությանը, որը 1998-ից ի վեր հայ հասարակությանը թունավորել է ոչմիթիզականության վիրուսով և երկիրը մոտեցրել պատերազմին։ Մի խոսքով՝ ընտրողները երկրի ղեկը վստահեցին այն մարդկանց, որոնք ապացուցել են՝ …
Հայկական շպռոտի առանձնահատկությունները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Սեփական օրինակով ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախկիններն ամեն ինչի ընդունակ են։ Այդ թվում՝ սոված վիճակում այս ժամին շպռոտի գժական կոնսերվ բացելու։ Բարի ախորժակ, «լափամանից կտրված անկուշտներ»: Շատ-շատերի մոտ այս գրառումը տարակուսանք էր առաջացրել, թե յանի էս ի՞նչ է գրել Արմեն Աշոտյանը: Թերևս, մենք էլ տարակուսանքի մեջ մնայինք, եթե պատահաբար մեր աչքով չընկներ երգչուհի Շպռոտի ֆեյսբուքյան լայվը: Շպռոտն այդ լայվում լիքը քննադատում է բոլորին՝ նախկիններին, ներկաներին: Նաև գրել էր. «Ես նախկիններին չեմ սատարում, ես նախկինների փողերն եմ ուզում տեսնեմ Հայոց Բանակի մեջ։ Ես Նոր իշխանությանը չեմ սատարում, որովհետև դուք զիջող եք, իսկ ես Քյալ Հայ»: Բոլորը Շպռոտի համար հող տվող են, բոլոր նախկին ղեկավարները, Նիկոլը՝ առավել ևս, բայց պահանջում է, որ նախկիններն իրենց թալանածը ետ բերեն, հանձնեն ժողովրդին, բանակին ու էլի ինչ-որ տեղեր: Դե, մարդ է, խոսել է, խելքին եկածը ասել է, ու Արմեն Աշոտյանը սրանից նեղվել է: ՀՀԿ փոխնախագահ մարդ ես, Շպռոտն ո՞վ է, որ անդրադառնում ես նրան: Աշոտյանը ակնարկում է, որ իրենց իշխանության օրոք Շպռոտին տիրություն են արել, կերակրել են, լավ աչքով են նայել: Ահա, հենց այստեղ է ձեր պրոբլեմներից մեկը: Գիտե՞ք, ինչքան քյարթու, ռաբիզ դեմք եք աճեցրել: Ռաբիզի ձկնաբուծարան էիք սարքել, այնտեղից ձկնկիթները գցում էիք մշակութային դաշտ, մեծանում, …
Ռուբինյանը հաստատում է՝ ՀՀ-ն նոր առաջարկներ է ուղարկել դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ Նաիրա Նալբանդյան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատում է՝ Հայաստանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չի մանրամասնում։ Հորդորեց դիմել կառավարությանը։ Արդեն 3 ամսից ավելի մամուլի խոսնակ չունեցող վարչապետ Փաշինյանի գրասենյակից և ԱԳՆ-ից տեղեկություն ստանալ մեզ, սակայն, չհաջողվեց։ «Ազատությունը» անցած շաբաթ նաև գրավոր հարցում էր ուղարկել արտաքին գերատեսչությանը, որի պատասխանն առայժմ չունենք։ «Պատկերացումներն ընդհանրապես այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները», - այսօր ասաց Ռուբինյանը: Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14-ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։ Ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են, որ հերթական գործընթացի մասին հայ հանրությունը դարձյալ այլ երկրի պաշտոնյայից է տեղեկանում։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ մինչև այժմ հասկանալի չէ, թե այս հարցում ինչ պատկերացում ունի իշխանությունը, քանի որ բազմիցս իրարամերժ հայտարարություններ են հնչել։ «Առհասարակ իմ տպավորությամբ՝ իշխանությունը ընդհանուր տրամաբանության մեջ պատկերացում էլ չունի, թե իրականության մեջ որ կետից է ճիշտ սկսելը և որ կետում ավարտելը: Կարծում եմ` նաև գնահատված չեն այն սպառնալիքները, որոնք այս գործընթացից, …