Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

GovProg, Կառավարության ծրագիր

ՆԱԽԱԲԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա: 2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի: Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց: Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

egov.am, Կառավարության նիստի օրակարգ

Կառավարության նիստի օրակարգ 07 Ապրիլի, 2022 1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի N 555 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (Չզեկուցվող) Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան 2. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան 3. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան 4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1557-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան 7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին 8. Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան 9. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

ՍԴ, Անկախության հռչակագիր

ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ընդունվել է 23.08.1990 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: 2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: 3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորոն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: 4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են …
Հարգելի այցելու Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները: Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով : Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը: Ինչպես դիմել Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում: Գնումների հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.gnumner.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կայացված վարչական որոշումներ Ավտոկայանատեղի տեղական տուրքը վճարած չլինելու փաստով Երևանի քաղաքապետարանի կողմից կազմված իրավախախտումներ ՀՀ Տրանսպորտային տեսչության կողմից թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կազմված վարչական որոշումներ Մեր մասին Կայքի …
Lragir.am` միայն ստուգված տվյալներ Լրատվամիջոցները, որոնք հավակնում են հասարակական լուրջ դերակատարության, կարող են մրցունակ լինել միայն իրենց արժանահավատությամբ: Lragir.am-ը փորձում է ընթերցողին ներկայանալ արժանահավատ և ստուգված տեղեկությամբ: Մենք մեզ համար մշակել ենք էթիկայի ուղեցույց, որին աշխատում ենք հավատարիմ մնալ և որի հիմքում ընկած է արժանահավատությունը: Մենք պարտավորվել ենք ստուգել ցանկացած տեղեկություն և տվյալ, հատկապես լայն հասարակական հնչողություն ունեցող: Բացի այդ, մենք համադրում ենք պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալները քաղաքացու ընկալումների հետ, փորձելով «հագցնել» պաշտոնական և այլ տվյալները կոնկրետ մարդու վրա, որին այդ տվյալը վերաբերում է: Դրանից լավ ստուգում չկա: Մեր լրագրողները պարբերաբար մասնակցում են սեմինարների և թրենինգների, որոնք կարող են մեզ ֆակտ-չեկինգի՝ փաստերի ստուգման տեխնիկական ժամանակակից հնարավորությունների մասին տեղեկություններ և գիտելիքներ տալ: Փաստերի ստուգումը, հստակ հղումներն աղբյուրներին և հեղինակային իրավունքի հարգումը ոչ միայն էթիկական պարտավորություն է, այլև մեր աշխատանքի անբաժանելի մասը և օրենքի պահանջը: Մեր լրագրողներն առաջնորդվում են երկու սկզբունքով՝ ճշգրտություն և անկողմնակալություն: Կա ևս մի քանի կարևոր կանոն. – չտարածել միակողմանի տեղեկատվություն և ստուգել տեղեկությունը հնարավորինս շատ աղբյուրներով – նշել տեղեկության աղբյուրը, այդ թվում, եթե այն վերցված է սոցցանցերից – չօգտվել կասկածելի աղբյուր ունեցող լուրերից – փորձել ստանալ համապատասխան մարմնի պարզաբանումը – ստուգել ներկայացված փաստաթղթերի իսկությունը: Ստուգման եղանակները Ստուգումը կարևոր գործիք է, որն իրականացվում է օնլայն գործիքների ու լրագրողական փորձված …
Ջիվանի (Սերոբ Ստեփանի Բենկոյան[1], Սերովբե Ստեփանի Բենկոյան[2], 1846, Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3]), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ։ Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում)։ Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։ Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր[2]։ Կենսագրական ընդհանուր տեղեկություններ Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ռուսական կայսրության կազմում գտնվող Ջավախքի Կարծախ գյուղում Գասպար Բենկոյենցի ընտանիքում։ Նրա ծնողները ռուս-թուրքական պատերազմի պատճառով Բասենից գաղթել էին Կարծախ։ Հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրը ամուսնանում և տեղափոխվում է հարևան Դադեշ գյուղ։ Սերովբեն և նրա երկու եղբայրները՝ Քերոբն ու Փիլիպոսը, զրկվում են մայրական խնամքից։ Մորից բաժանվելու վշտի ազդեցության տակ նա հետագայում գրում է իր հռչակավոր «Մայրիկ» երգը։ Սերովբեի հորեղբայրը՝ Մարտիրոսը, որը Կարծախում ճանաչված մարդ էր, իր վրա է վերցնում երեք որբուկների խնամքը։ Ժամանակներն ու պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի Սերովբեն կարողանա շարունակական կրթություն ստանա։ Գյուղական դպրոցում նոր էր գրել-կարդալ սովորել, երբ հորեղբայրը …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Վիքի.am, Խոսրովի արգելոց

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում[2]։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]։ Հիմնադրում ու անվանում «Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։ Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.։ Ըստ Խորենացու՝ Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ։ Անտառի մի մասը կոչվել է «Տաճար մայրի», իսկ մյուսը՝ «Խոսրովակերտ», որը մինչև Երասխ էր հասնում։ Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի «Խոսրովակերտ» հատվածը վերացել է։ …
Կոմիքս կամ ծաղրաշար, պատկերների միջոցով ստեղծվող պատմություն։ Կոմիքսները ունենում են փոքրիկ փուչիկի տարածք որտեղ էլ գրում են տեքստը։ Սովորաբար կոմիքսները տպագրվում են թերթերում և ամսագրերում, ունենալով պատկերների երկար շարք և յուրաքանչյուր պատկեր տեղադրվում է վանդակի մեջ՝ որպեսզի ընթերցողը կարողանա ճիշտ հերթականությամբ կարդա կոմիքսը։ Կոմիքսների հայտնի կերպարներ են՝ Սուպերմենը, Բեթմենը, Սարդ մարդը և այլք, որոնց հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր։ Սկզբնաղբյուրը և ավանդույթները Եվրոպական, ամերիկյան և ճապոնական կոմիքսներների ավանդույթները տարբեր կերպ են ձևավորվել։ Եվրոպացիներն իրենց կոմիքսային ավանդույթի սկիզբ համարում են 1827 թվականը, շվեյցարիացի Ռուդոլֆ Թոփֆերին, իսկ ամերիկացիները իրենց ավանդույթի հիմք են ընդունում 1890-ական թվականները, «The Yellow Kid» թերթը և Ռիչարդ Աութկոլթին։ Ճապոնիան ունի կոմիքսների մեծ նախապատմություն, որ կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ[1]։ Ուկիյո-ե արտիստ Հոկուսաին հայտնի է դարձրել կոմիքսների և մուլտերի ճապոնական թեմատիկան՝ մանգան 19-րդ դարի սկզբին։ Հետպատերազմական շրջանում ժամանակակից ճապոնական կոմիքսները սկսեցին ծաղկել, երբ Օսամու Թեզուկան հրապարակեց աշխատանքի հիմնական կմախքը։ 20-րդ դարի մոտ այս երեք ավանդույթները սերտաճեցին գրքային կոմիքսների հետ. Եվրոպայում դրանք կոմիքսներն էին, Ճապոնիայում՝ տանկոբանները, իսկ անգլախոս երկրներում՝ գրաֆիկ նովելները[2]։ Այս ծագումնաբանություններից բացի՝ կոմիքսի տեսաբանները և պատմագետները տեսնում են որպես կոմիքսների նախագահներ Ֆրանսիայի լասկվաքսները կավի վրա, Եգիպտոսի հիերոգլիֆները, Հռոմում Տրայանոսի սյունը, 11-րդ դարի Բայոյի գոբելենը, 1370 թվականի փայտե զարդարումները, Միքելանջելոյի Վերջին Դատավարությունը և Ուիլիամ Հոգարթի փորագրությունները։ …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

media.am, Ֆեյսբուքյան գերությունը

Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը Հայաստանյան մեդիա դաշտը մուտք է գործում 2022 թվական բավականին խառնված տեղեկատվական մթնոլորտում։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրադարձային խառնաշփոթն է, այլ հարթակների տեսանկյունները։ Մի կողմից՝ 2021-ի երկրորդ կեսին հայաստանյան լրատվական կայքերի մեծամասնությունն արձանագրել է այցելությունների անկում։ Դժվար է հստակ գնահատել, թե ինչով է սա պայմանավորված։ Երևի կան մի շարք հանգամանքներ։ Կա հանրության ընդհանուր հոգնածություն լուրերի հանդեպ։ Կա չբարձրաձայնվող, բայց կարծես թե նկատելի ֆինանսավորման անկում՝ լուրջ լրատվականնների։ Ամեն դեպքում, դիտվում է 10-40% լսարանի անկում լրատվականների մեծամասնության մոտ։ Մյուս կողմից՝ բարդացել է աշխատանքը առ այսօր Հայաստանի դեպքում հիմնական սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հետ։ Եթե տարիներ շարունակ Ֆեյսբուքը նվազեցրել է լրատվականների դիտողականությունը՝ ելնելով ալգորիթմի փոփոխություններից, ապա այսօր կոնկրետ հայաստանյան հարթակների համար գոյություն ունեն բարդ խնդիրներ։ Այսպես, մի շարք լրատվականների էջերն արգելափակվել են այն պատճառով, որ Ֆեյսբուքը բացահայտ գրաքննության է ենթարկում բովանդակությունը։ Օրինակ, Մոնթեի նկար կամ նույնիսկ Մոնթեի անվան կամայական օգտագործումը բերում է էջերի և հաշիվների արգելափակմանը։ Անհասկանալի է, թե ինչու է Ֆեյսբուքի ադմինիստրացիան հիմա սկսել նման գրաքննության ենթարկել հայկական հաշիվները։ (Նշենք, որ առաջին դեպքերը արձանագրվեցին դեռ 2020-ին, սակայն 2021-ի երկրորդ կեսից արգելափակումները դարձան զանգվածային)։ Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական բազմաթիվ բողոքներն ու լոբբինգն է հանգեցրել նման հետևանքների։ Իսկ կարող է պարզապես ֆեյսբուքի մոդերատորներից մեկը ադրբեջանական բողոքներից հետո դիմել է Վիքիպեդիային, …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

media.am, Հատուկ տեղեկատվական դրություն

Արդեն մեկ ամսից ավելի է` ողջ աշխարհը հետևում է Ուկրաինային, կարդում Ռուսաստանի զորքերի ներխուժման մասին լուրերին ու տեսնում ուկրաինական քաղաքների ավերվածությունների ու զոհերի պատկերները։ Կարդում ու տեսնում է նաև, թե ինչպես են արձագանքում պատերազմին տարբեր պետությունները, միջազգային կառույցները, հայտնիներն ու բիզնեսը։ Իսկ պատերազմը շարունակվում է։ Ամեն մի լուր կապվում է պատերազմի համատեքստին, անգամ եթե պատերազմի մասին չէ։ Ասենք, պրեմիերա է կամ մրցույթ, միևնույն է այդ լուրը ստանում է հատուկ կարգավիճակ՝ դառնալով պատերազմի մի մաս։ Մարզիկներն ու աստղերը, գիտնականներն ու նույնիսկ պետությունները այլևս չեն հարող լինել չեզոք, նրանցից պահանջվում է լինել կողմ։ Եվ այդ իրենց կողմ լինելու մասին լուրն է առաջինը մեջբերում մեդիան։ Դա է հետաքրքիր ու դա է պահանջված տեղեկատվական միջավայրում։ Այլ ոչ թե մրցույթը, ստեղծագործությունը կամ գիտական հայտանագործությունը։ Չեզոք լինելը հնարավոր չէ, քանի որ դա հավասար է անբարոյական կեցվածքի։ Հենց հիմա մարդիկ են մահանում, հողին են հավասարվում տները, քաղաքները, և ինչպե՞ս կարելի է լինել չեզոք։ Արդյունքում ստեղծվում է բարդ ու հազարավոր հանգույցներով տեղեկատվական կծիկ, որն ավելի է ծավալվում ու ուռճանում՝ ներգրավելով անգամ լրիվ անտեղյակ կամ ինֆորմացիայից միտումնավոր խուսափող մարդկանց։ Այսպիսի գլոբալ տեղեկետավական մթնոլորտ երբեք չի եղել։ Ռուս-ուկրաինական պատերազմն ամբողջովին փոխեց կյանքը։ Եվ ոչ միայն կռվի մեջ ներգրավված մարդկանց, այլև բոլորի։ Բոլորն են դերակատար, պասիվ թե ակտիվ, բայց այս պատերազմի …