Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Օքսֆորդի բառարանը 2021-ի բառ է հռչակել vax-ը, որը vaccine բառի (պատվաստում), կարճ խոսակցական ձևն է, որը թե՛ բայ է, թե՛ գոյական, թե՛ ածական։ Հայտնվել է նաև այդ արմատով նոր բառ՝ vaxxie, սելֆի, որը արվում է պատվաստվելուց առաջ, ընթացքում և հետո։ Դա այն ֆոտո ապացույցն է, որ պատվաստվելու գործը անցավ բարեհաջող։ Քոլինզ բառարանը կանգ է առել NFT (Non Fungible Token) բառի վրա, որը թվային արտոնագիր է՝ ապացուցող, որ թվային ակտիվների տեր ես, օրինակ, կրիպտոարժույթի։ Մի շարք այլ բառարաններ ևս արել են իրենց ընտրությունը, և շատերի մոտ գերակշռում է հենց պատվաստման հետ կապված բառերը։ Ողջ աշխարհն է հիմա երկմտում դեղաչափերի, պատվաստանյութերի ու կորոնավիրուսի նոր մոդիֆիկացիաների շուրջ։ Հայաստանում ևս փորձ արվեց ընտրելու տարվա բառը։ Հայաստանի Լեզվի կոմիտեն հրապարակեց բառերի ցանկ ու առաջարկեց օգտատերերին քվեարկել դրանց օգտին։ 15 բառերը արտացոլում էին պատերազմական իրավիճակը (առաջնագիծ, սահմանագծում, սահմանազտում և այլն) ու համավարակով պայմանավորված ցանցային վարքագիծը (տեսադաս, առցանց, լրաճարակ, պատվաստանյութ, տեսակապ և այլն)։ Կար նաև անընդհատ օգտագործվող «ապատեղեկատվությունը»։ Եվ հայերեն նոր մի բառ՝ «սրտիկել»։ Այդ ցանկը գրեթե արձագանք չստացավ, քվերակեցին հազարից մի քիչ ավելի օգտատերեր։ Միգուցե Լեզվի կոմիտեի առաջարկած բառերը չափից դուրս «օսլայված» էին ու գրագետ հայերենով։ Ի վերջո, եթե հաշվի առնենք, թե որ բառերն են ավելի հաճախ տեղ գտնում հանրային խոսքում ու մեդիա դաշտում, դրանք դժվար …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

media.am, Էլ. կառավարություն

Էլեկտրոնային կառավարության ձևական դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն բազմաթիվ էլեկտրոնային կառավարման գործիքներ, որոնք պետք է հեշտացնեն քաղաքացիների կյանքը, պետական համակարգը դարձնեն ավելի թափանցիկ ու հասանելիլ, ստեղծեն պետական համակարգի ու հանրություն ավելի սերտ կապեր և այլն և այլն։ Կարող է տարօրինակ թվալ շատերի համար, բայց Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը բավականին մեծ և բավականին երկար տարիներ գործող համակարգ է։ Բայց խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մարդ գիտե, և ավելի քիչ մարդ օգտվում է տվյալ ծառայություններից ու հնարավորություններից։ Մյուսն էլ այն է, որ համակարգն արդեն հին է, վաղուց արդեն հարկավոր է արդիականացում, ընդլայնում և զանազան բաղադրիչների միավորում։ Քանի որ էլեկտրոնային կառավարությունը, փաստացի, շատ ցրված է ու հաճախ միայն թղթի վրա է իրականացվում այն, ինչի համար ստեղծել է այս կամ այն հարթակը, գոյություն ունեն տիրույթներ, որտեղ կան հստակ, տարիներ ի վեր չլուծվող սկզբունքային խնդիրներ։ Խոսենք դրանցից մի քանիսի մասին։ ա․ E-draft հարթակը ստեղծվել է շատ լուրջ խնդիր լուծելու համար։ Մեջբերեմ․ «Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին»։ Համաձայնեք, որ հիանալի գաղափար է։ Իսկ ի՞նչ է լինում իրականում։ Օրինագծերը հրապարակվում են, կառավարությունն ու ԱԺ-ն բացարձակապես ոչ մի ուշադրություն …
Pegasus-ի թռիչքը Հայաստանի վրայով Նոյեմբերի 24-ին բազմաթիվ մարդիկ ստացել են նամակ Apple-ից՝ ծանուցում այն մասին, որ իրենք հանդիսացել են պետական հաքերային թիմի կողմից հարձակման թիրախ։ Նման նամակներ ստացել են նաև Հայաստանի քաղաքացիներ։ Նամակում չի նշվում, թե դա ինչ տիպի հարձակում է և որ երկրի հաքերների մասին է խոսքը։ Հայտնի է միայն, որ նման նամակներ ստացել են մարդիկ, որոնք կա՛մ կարևոր դերակատարում ունեն Հայաստանի հանրային և քաղաքական գործընթացներում, կա՛մ կարևոր կառույցի աշխատակից են։ Մեզ հայտնի է համարյա երկու տասնյակ մարդկանց մասին, որոնք նման զգուշացում են ստացել Apple-ից։ Դրանց մի մասը ընդդիմադիր է, մի մասը ներկայացնում է կամ վերջերս ներկայացրել է իշխանության տարբեր ճյուղեր։ Վերջին ամիսների միջազգային գործընթացները, ինչպես նաև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարձակման գործիքը կարող է լիներ Pegasus բջջային հեռախոսները վարակող վնասակար ծրագիրը, վիրուսը։ Նոյեմբերի 23-ին Apple-ը տեղեկացրեց, որ դատական հայց է ներկայացրել Pegasus-ն արտադրող NSO Group-ի դեմ՝ պետական ​​հովանավորվող լրտեսող ծրագրերի չարաշահումը զսպելու համար։ Երկու մարդ արդեն հանրայնորեն հայտարարել են, որ ստացել են նման նամակներ։ Մեկը նախկին ԱԱԾ տնօրեն և ներկայում «Պատիվ ունեմ» ընդդիմադիր ուժի ղեկավար Արթուր Վանեցյանն է։ Մյուսը՝ Դավիթ Սանասարյանն է։ Ըստ տեղեկատվության անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանի՝ ինքը դեռ երկու ամիս առաջ էր Հայաստանում Pegasus հայտնաբերել։ Արթուր Վանեցյանի ստացած նամակը: Լուսանկարը՝ Վանեցյանի Ֆեյսբուքի գրառումից Հաշվի առնելով …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

media.am, Մանկական Եվրատեսիլ

Մանկական Եվրատեսիլում հաղթեց ադրբեջանական քարոզչությունը Լուսանկարը՝ Մանկական Եվրատեսիլի պաշտոնական էջից «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի հաղթանակը այն աստիճանի քաղաքականացվեց ու դարձավ գույժերի առիթ, որ հայ աղջկա գրաված առաջին տեղը նույնացվեց ոչ թե Հայաստանի հաղթանակի, այլ Հայաստանի պարտության հետ։ Եվ դրան հասնելու համար սոցցանցային մարդիկ ու հասարակությանն անընդհատ տագնապների ներարկումներ անող լրատվամիջոցների ներկայացուցիչները գործադրեցին մեծ երևակայություն ու ուժ։ Ցանցերը ողողվեցին կեղտոտ ու կրքոտ գրառումներով, որ այդ հաղթանակով օրինականացվեց հողերի հանձնումը, Արցախի կործանումը և ընդհանրապես մեզ որպես խամաճիկներ են օգտագործում թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ եվրոպական քաղաքական ուժերը, նետելով փոքրիկ ուրախություններ մեծ տապալման դիմաց։ Եվ օրինակ, եթե հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» գա Հայաստան, մենք ստիպված ենք լինելու ջերմորեն ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին ու դրանով իսկ՝ խաչ քաշել մեր արդար պայքարի վրա։ Այս միտքը առաջ էին տանում հատկապես այն բլոգերները, լրագրողներն ու փորձագետի իմիջ ունեցող մարդիկ, որոնք ամեն տեղ որոնում են կապիտուլյացիայի նշաններ ու շտապում կիսել դրանք բավականին լարված ու նյարդային վիճակում գտնվող օգտատերերի հետ։ Շատ ուշագրավ էր, օրինակ, մի լրագրողի գրառումը, թե ինքը հույս ունի, որ Հայաստանը հաջորդ տարի կործանված կլինի ու ինքը չի լինի ամոթի ականատես։ Իրականում այս մեդիա աղմուկը ցույց տվեց, թե որքան անպատրաստ ենք դիմակայելու ու պաշտպանվելու ինֆորմացիոն պատերազմներում։ Որքան կանխատեսելի ու մակերեսային ենք ընկալում մեդիա արշավները, որոնք կազմակերպում է …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

media.am, Համայնքը պատրաստ է վճարել

Համայնքը պատրաստ է վճարել որակյալ բովանդակության համար Վերջերս մի հետաքրքիր բան կարդացի։ Մեջբերեմ. «Նկատելի փոփոխություն կա այն մարդկանց թվում, որոնք պատրաստ են վճարել հավաստի բովանդակություն սպառելու համար։ Եթե 2019-ին նման տեղեկության համար կվճարեր հարցվածների 6%-ը, 2021-ին այդ ցուցանիշը 13% է։ Երկու դեպքում էլ հարցվածները պատրաստ են վճարել ոչ ավելի, քան ամսական 4000 դրամ»։ Այստեղ ոչ թե կրկնակի աճն է հետաքրքիր, այլ այն, որ գրեթե վիճակագրական սխալին մոտ գտնվող ցուցանիշից մեր հասարակությունը մոտեցել է արդեն այն շեմին, երբ հնարավոր կլինի որակական փոփոխություններ իրականացնել մեդիադաշտում։ Եթե հարցումը գոնե մի քիչ մոտ է իրականությանը, այսինքն մարդիկ իրոք պատրաստ են գումար ներդնել որակյալ տեղեկտվության համար, ապա մենք ստանում ենք ամսական մոտ մեկ միլիոն դոլարանոց բյուջե։ Եթե դիտարկենք այն տարբերակը, որ այդ 13%-ի մի մասը հատվող բազմություններ են (նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ, որոնք պատրաստ են կիսվել բաժանորդագրությունով), ապա ամսական մեկ միլիոնը շատ համեստ գնահատական է, բոլոր վերապահումներով։ Զանազան գնահատականների համաձայն (հստակ թվերը, կարծես թե, ոչ ոք չգիտի) Հայաստանում ինտերնետ գովազդի շուկան տարեկան կտրվածքով հասնում է 5-7 միլիոն դոլարի։ Այսինքն, ստացվում է, որ հասարակությունը պատրաստ է ավելի մեծ գումար ծախսել՝ ավելի որակյալ ու հավաստի բովանդակության համար։ Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ ցանցային մեդիան կախված է կամ բաներային գովազդից (որտեղ կտրուկ անկում է բեթինգի գովազդի արգելքից …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Գրանիշ.am, Սարյանի հարկի տակ

Այն ժամանակ Երևանում իրարից ոչ հեռու ապրում էին հայ ոգու ու մտքի հսկաները՝ մեր հայրերը: Այստեղ էին Վիկտոր Համբարձումյանն ու Մարտիրոս Սարյանը, Գրիգոր Գուրզադյանն ու Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանն ու Գոհար Գասպարյանը, այս կարգի անվանիներ: Քաղաքը հարուստ էր այսպիսի երևելիներով: Մենք՝ երևանցիներս, սովորել էինք դրան։ Թվում էր, իրականության այս վեհությունը, այս շքեղությունը այդպես էլ մնալու էր մեզ հետ տևականորեն: Բոլորովին էլ դժվար չէր Երվանդ Քոչարին տեսնել իր արվեստանոցում (այսօրվա թանգարանում) կամ Նկարիչների միության շենքի մոտ գտնվող հայտնի սրճարանում: Կոստան Զարյանին նույն սրճարանից կարող էիր ուղեկցել իր տուն՝ Աբովյանն ի վեր, հետն էլ հարցեր տալ, խոսեցնել ծայր աստիճան քչախոս գրողին: Ակադեմիկոս Ալիխանյանի հետ կհայտնվեիր իր տանը, պատմություններ կլսեիր Պաստեռնակի, Շոստակովիչի հետ իր շփումների մասին... Այն ժամանակվա մեր մեծերը մատչելի էին շփումների համար: Քեզ՝ երիտասարդիդ, իրենց շրջանակը կառնեին՝ պայմանով, որ, ըստ իրենց քիչ թե շատ ապագա խոստացող մեկը լինեիր: Ես երջանիկ բախտ ունեցա ճանաչելու մեր այս մեծերից շատերին, շփվելու նրանց հետ մարդկային պարզ շփումների մակարդակով: Այսօր այդ շփումներից ինձ համար առանձնանում են Մարտիրոս Սարյանի հետ իմ առնչությունները: Թե ինչո՞ւ եմ այսպես գնահատում, ավելի լավ է պատասխանեմ Էդվարդ Միրզոյանի ձևակերպումով: Այն հարցին, թե կյանքում իր տեսած ամենամեծ մարդուն ո՞ւմ կհամարեր, նա պատասխանել է, որ իր տեսած ամենամեծ մարդը Մարտիրոս Սարյանն է եղել: *** …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Գրանիշ.am, «Անմոռուկի փակուղին»

Համարյա գրախոսություն Կարդում եմ Լուսինեի «Անմոռուկի փակուղին»: Կարդացել էի, իհարկե, բայց նորից եմ կարդում: Պատերազմից հետո: Հիշեցի, որ գիրքը հրատարակվելուց հետո Լուսինեի հետ անհամաձայնություններ ունեի և հիմա հանկարծ որոշեցի նորից կարդալ: Կարդալուց հետո Լուսինեի համաձայնությունը խնդրեցի իմ դիտարկումները դնել հանրային տարածքում: Նա չի առարկել: Գիրքը մեր անցյալի ու ներկայի վախերի մասին է: Մեր անցյալի ներկան՝ վախերն ու վիրավորանքները անցյալում չեն մնացել: Մի դեպքում դրանք անթեղվել են մարմնի՝ «գլխի», «սրտի», «հոգու» (եթե, իհարկե, հոգին մարմնի մեջ է) անկյուններում և վերադառնում են պատեհ առիթներով, մյուս դեպքում նորերն են: Մեր ապրած ներկա կյանքում վախերը միշտ և ամենուր ուղեկցում են մեզ: Վախը՝ թուրքից, պարսիկից, ԿԳԲ-ից, հարևաններից, իմպերիալիստներից, հարբեցողներից, մանրէներից… Գուցե նաև ինքներս մեզնից: Վախը առկա է «Անմոռուկի փակուղու» բոլոր պատմվածքներում: Մի կողմից վախը անցյալի փորձից է կամ այդ փորձի մեկնաբանությունից, մյուս կողմից անցյալը մեզ բերեց փակուղու, փակուղին դարձավ թակարդ և հենց թակարդ-փակուղին ծնում է նոր վախեր: «Լարսի թակարդը» պատմվածքում Լարսի միջանցքի հերթական բնական կամ քաղաքական աղետի պատճառով «Լարսի թակարդում» մնացածներից շատերը ցամաքային ճանապարհներ ունեն՝ ադրբեջանցիները, ռուսները, վրացիները… կգնան և գնում են Դաղստանով: Բոլորը՝ հայերից բացի: Հայերը կարող են գնալ կամ օդանավով, կամ ծովով՝ Բաթում, Բաթումից շարունակելով ճանապարհը: Միայն թե այդ օրերին օդանավի և նավի տոմսերի գները հասնում են առասպելական թվերի: Ուրեմն չեն կարող: Մնում …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Գրանիշ.ам, Քնարական պոեմի հերոսը

Իրեն ճանաչեցի, երբ երիտասարդ էր, նիհարակազմ, և հայացքը, չգիտես ինչու, հաճախ վերևներին էր ուղղված: Գեղեցիկ էր: Մինչ այդ գիտեի իր մի ստեղծագործությունը, որն այն տարիներին հաճախ հաղորդում էին ռադիոյով: Դա «Քնարական պոեմ» սիմֆոնիկ երկն էր: Սիրում էի այդ գործը: Այդ տարիների 15-16 տարեկան ունկնդիրս հազիվ թե կարողանար քիչ թե շատ հիմնավորել իր այդ զգացումը: Ստեղծագործությունը վերձիգ-ներշնչուն մի մեղեդիով էր սկսվում, և դա նոր հնչողություն էր Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ մտածողությանը սովոր երաժշտասերիս համար: «Քնարական պոեմի» այդ «վերձիգ-ներշնչունը» ինձ համար մարմին առավ, երբ առաջին անգամ տեսա երկի հեղինակին՝ կոմպոզիտոր Ջիվան Տեր­-Թադևոսյանին. մտերիմները նրան Ջոնիկ էին ասում՝ այդ մասին հետո պիտի իմանայի: 17 տարեկան տղա էի: Ամառ էր, և եկել էի Սվերդլովի փողոցում գտնվող բակի՝ իրար գլխի կուտակված տասնյակ տներից մեկում ապրող իմ ավագ բարեկամ կոմպոզիտորի տուն: Ջոնիկը ևս ապրում էր Սվերդլովի փողոցի հար և նման մի տանը, հանդիպակաց մայթին: Պատահական զուգադիպությամբ այդ ժամանակ նա ևս եկավ իմ (հետո պարզվեց՝ նաև իր) բարեկամ կոմպոզիտորի տուն՝ հայացքը վերևներին, խոսեց, չնստեց։ Սենյակում գնաց-եկավ, հետո դաշնամուրի բաց ստեղնաշարի երկու ծայրերի ստեղներին մի­մի մատով ծլնկացրեց ու, կարծես առանց իր հարցին կարևորություն տալու, ասաց ինձ. «Ի՞նչ ինտերվալ ես լսում»: Այդ հանկարծակի միկրոքննությունն ինձ անակնկալի բերեց․․․ «Քնարական պոեմ»… Նիհարակազմ ու գեղեցիկ երիտասարդ Ջիվան Տեր-Թադևոսյան… Եվ մի միկրոքննություն, որը տեղի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Գրանիշ.am, Պոետիկ հաճույքներ

Բանաստեղծություն գրելու հաճույքը ես գիտեմ, բայց ո՞րն է բանաստեղծություն կարդալու հաճույքը։ Ահա տարբերակներ, որ գալիս են մտքիս․ — բանաստեղծական տեքստի բերած աբստրակտ թախիծը մեղմորեն տառապելուց մեղմորեն կայֆոտելու զգացողություն է բերում, շատերը այլ բան քան այդ վերացական, անմարմին, անդեմ թախիծն է՝ չեն էլ հասկանում պոետիկա ասելով, — բանաստեղծական տեքստի ռիթմը մոգական տրանսի մեջ գցելու հատկություն ունի, ինչպես ցանկացած փակ շրջանով կրկնվող պարբերականություն և այդ ռիթմի հետ քո ներքին համակարգի համադրման հաճույքը անասելի գրավիչ է ու ինքնաբուխ, — բանաստեղծության պատումը սեփական հուզական փորձառությունը վերապրելու առիթ է դառնում՝ հաճախ մատուցելով ճիշտ բառեր ու ճիշտ պատկերներ՝ քո հետ պատահածը վերհիշելու, վերանվանելու, վերանայելու համար և սա ինչպես՝ պարզապես անանվանելին անվանած լինելու, անորսալին որսալու, բառակերպելու հաճույքն է պարգևում, այնպես էլ բազմաթիվ հպանցիկ, կորած փորձառություններ բերում է գիտկացականության տեսադաշտ և բերում իբր ավելին տեսնելու կարողության հաճելի զգացում, — բանաստեղծությունն իբրև սեռականության գործիք, սիրախաղի, էրոտիկ ապրումներ հրահրելու խլվլիկ, բանաստեղծությունն իբրև սեքսի նախերգանք, կրքերի կոդավորման և ապակոդավորման հեռարձակում և այն որսալու տարփանք, — բանաստեղծական տեքստն իբրև իմաստային և զգայական քվանտների աներևակայելի ու անսպասելի համադրություն, ինքն իրենով, ինքն իր մեջ, ինքն իր չափով, առանձին, բանը բանին կապած լինելու, շարահյուսելու, բանաստեղծի անսպասելի գյուտերով հիանալու առիթ, բանաստեղծությունն իբրև արտեֆակտ, արարք, սուբյեկտ, նրա ուրիշության հետ առերեսվելու հաճույքը. ինչպես ընկալունակության եզրերն ընդլայնող ամենայն նշանի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Գրական թերթ, Ազգային սնապարծությո՞ւն, թե՞...

Պարույր Սևակ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» 1966 թվականի նոյեմբերին, ճիշտ հիսուն տարի առաջ, Հայաստանի գրողների միության համագումարում Պարույր Սևակի ելույթն ուղղակի ցնցեց հանրությանը: Առանց վարանելու այն կարելի է համարել արժեհամակարգային հարցադրումների խտացում, որոնց պատասխանները դեռ երկար են որոնվելու: 1966թ. դեկտեմբերի 16-ին Պարույր Սևակի ելույթը հրապարակվեց «Գրական թերթում», որը հախուռն բանավեճերի, կարծիքների բախումների առիթ տվեց: «ՀԱՅԵՐ» Համահայկական Մեդիահարթակը հրապարակում է «Գրական թերթում» տպագրված հոդվածը՝ ակնկալելով, որ մեր ընթերցողները կշարունակեն 50 տարի առաջ սկսված բանավեճը՝ միտված Հայաստանի Հանրապետության ապագային: «Ազգային սնապարծությո՞ւն, թե՞...» «... խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են: Սնապարծությո՞ւնը... Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նույնիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք: Իսկ ինքնասպանությո՞ւնը... Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ …