Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

Lragir.am, Կաթողիկոսն ընդունեց UCLA ռեկտորին

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին` ուղեկցությամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլյանի: Նորին Սրբությունը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցություն ձևավորել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների միջև: Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ համալսարանի կողմից այդ ուղղությամբ արդեն իսկ գործադրված ջանքերին` մասնավորապես Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայացման գործում ունեցած կարևոր ներդրմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարեզում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծումը կարող է լուրջ հիմք դառնալ արտագաղթի նվազեցման համար: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունը հայտնեց պրն. Ջին Բլոքին Հայաստանում և Միացյալ Նահանգներում այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ փաստեց, որ ձևավորվող գործակցության համար խթան է սերտ բարեկամությունը ԱՄՆ հայ համայնքի հետ: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև դոկտոր Էրիկ Էսրաիլյանին այս հարցում ունեցած կարևոր դերակատարության, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի զորացման գործում ունեցած ակտիվ մասնակցության և ներդրման համար: Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և իր ծանոթությունը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով: Պրն. Բլոքը նշեց, …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

1in.am, Բասկետբոլի ֆեդերացիան դիմել է կառավարությանը

Այս տարվա սեպտեմբերին կմեկնարկի բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք է ստացել նաև Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու մրցակիցներն են Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի հավաքականները: Ցավոք, Հայաստանի հավաքականի կարևորագույն այս մրցաշարին մասնակցությունը հարցականի տակ է: Հայկական բասկետբոլը գտնվում է ֆինանսական ճգնաժամում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ասաց, որ օրերս դիմել են ՀՀ կառավարությանը խնդրելով ֆինանսական աջակցություն: Մասնավորապես ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան առաջիկա մրցաշարին մասնակցելու համար կառավարությունից խնդրել է 25 միլիոն դրամ: «Կառավարությունից խնդրում ենք աջակցություն որպեսզի կարողանանք հոգալ գոնե հյուրանոցի և ավիատոմսերի ծախսերը. 25 միլոնին կգումարվի նաև հովանավորչական որոշ օգնությունը, ինչը թույլ կտա հաղթահարել ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակը: Նշեմ նաև, որ «Միկա» մարզահամալիրն ունի մարզագույքի հետ կապված լուրջ խնդիրներ: Մենք դիմել ենք ՀՀ սպորտի նախարարությանը որպեսզի մեզ հատկացվի միջազգային նորմերին համապատասխան զամբյուղներ իրենց սյուներով»,- ասաց Նազարյանը: Աջակցություն չստանալու պարագայում Հայաստանի ազգային հավաքականը ստիպված կլինի հրաժարվել ընտրական փուլին մասնակցելուց, նամակով դիմելով ՖԻԲԱ-ին: Հովանավորչական գումարներն ուղղակի բավարար չեն հոգալու անհրաժեշտ ծախսերը: Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում շնորհիվ մեր ազգային հավաքականի իրական բասկետբոլային բում է տիրում: Առաջիկա մրցաշարին չմասնակցելը ոչ միայն հիասթափության մեծ ալիք կբարձրացնի այլև կազդի մեր երկրի հեղինակության վրա: Նամանավանդ, որ պահանջվող գումարը այնքան էլ մեծ չէ: Նշենք նաև, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

1in.am, Գիտնականները վերծանել են դելֆինների լեզուն

Ամերիկացի նեյրոֆիզիոլոգ Ջոն Լիլին հուլիսի 21-ին հայտարարել է, որ իրեն հաջողվել է վերծանել դելֆինների լեզվի մի որոշ մասը։ Ջոն Լիլին առաջինն է ապացուցել, որ դելֆինները հաղորդակցվում են շվոցով, որը արտաբերվում է իմպուլսիվ-տոնային ազդանշաններով։ Նա նաև հայտարարել է, որ ազդանշանի տոնայնությունը ձևավորվում է ծնվելու առաջին ամիսների ընթացքում և յուրօրինակ է մնում մինչև կյանքի վերջը։ Հաղորդակցումը տեղի է ունենում ազդանշանների օգնությամբ, որոնք տարբեր բարդության ձայներ են իրենց մեջ պարունակում։ Վերծանման աշխատանքների ընթացքում նրան օգնել է երկրի գլխավոր լեզվաբաններից մեկը՝ Սվետլանա Բուրդակը։ Գիտնականը շարունակելու է այս ուղղությամբ իր հետազոտությունները և մտադիր է հետագայում հավելված ստեղծել, որը կաշխատի Google Translate-ի սկզբունքով։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, «Անվճար ջրի երկիր»

Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով այս օրերին Հայաստանում է, հրապարակել է մեկ րոպեանոց տեսանյութ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով: «Ողջույններ բոլորին նոր երկրից. շատերը, հավանաբար, չգիտեն Հայաստանի մասին: Այստեղ անցկացված իմ առաջին օրվանից ուզում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով, նրանք ինչ-որ բան տարբեր կերպ են անում… հատկապես, երբ խոսքը վերաբերում է ջրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է բլոգերը: Բլոգերը հուլիսի 14-ին իր էջում գրառում է կատարել Հայաստան ժամանելու վերաբերյալ և նշել, որ նպատակ ունի տեսանյութ նկարահանել և կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Կասկադում և մասնակցել նկարահանումներին: Nas Daily բլոգերը ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Հայտնի բլոգերը Հայաստան է եկել ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: Առաջիկայում ևս կհրավիրվեն ճանաչված բլոգերներ:
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

1in.am, Տարածաշրջանում ձևավորվել է «եռյակ միություն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1990-1999թթ. ԳԽ և ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը։ -Պարոն Աբգարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հակառակորդի մեծ կուտակումները և զորքերի տեղաշարժերը: Արդյո՞ք սա կարող է պատերազմի նախապատրաստություն լինել, թե՞ պարզապես ուժի ցուցադրություն է: -Արտաքնապես և՛ մեկը, և՛ մյուսը: Բայց կարևորն այն է, թե ինչո՞ւ այդ աննախադեպ լայնամասշտաբ կուտակումերն ու տեղաշարժերը թափ առան հենց վերջին ամիսների ընթացքում, երբ Հայաստանում սկսվեց հեղափոխական շարժումը, և տեղի ունեցավ իշխանափոխություն: Այս առումով դիտարկելով Ադրբեջանի հիշյալ գործողությունները, խաբուսիկ տպավորություն է առաջանում, թե դա ուղղակի «ուժի ցուցադրություն» է կամ «պատերազմի նախապատրաստություն»: Ժողովրդական խոսք կա, թե «պատից կախված հրացանը մի օր կրակելու է»: Հարցն այն է, թե Ադրբեջանի համար արդյոք եկե՞լ է տասնյակ տարիներով կուտակվող զենքը գործի դնելու ժամանակը: Միաժամանակ, արդյո՞ք ներքին և արտաքին պայմանները նպաստավոր են Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու գործում: –Ինչո՞վ կարող են պայմանավորված լինել Ադրբեջանի կողմից նման կուտակումները: Հնարավոր համարո՞ւմ եք, որ գերտերություններից որևէ մեկը, ասենք, Ռուսաստանը, աջակցի կամ հրահրի նոր ռազմական գործողություններ: -Իրականությանը պետք է բաց աչքերով նայել և ցանկալի երևակայությունների գրկում չմնալ: Սա վերաբերում է հատկապես հայ զինվորականությանը և քաղաքական ղեկավարությանը: Անցած երկու տասնյակ տարիներին երբեք միջազգային հարաբերությունների լարվածությունն այնքան չի սրվել, ինչպես հիմա է՝ արևմտյան միասնականությունը ճեղքեր է տվել, ընթանում է տնտեսական պատերազմ, ավելացել են տեղական …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

1in.am, Շարժումը չուներ արտաքին կողմնորոշում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը։ –Պարոն Նեդոլյան, եթե ամփոփենք այն, ինչ տեղի ունեցավ, ի վերջո ի՞նչ էր։ Ինչո՞ւ դա անցյալում չստացվեց, հիմա ստացվեց։ –Կարծում եմ՝ սերնդափոխություն էր: Ընդ որում՝ երկու կողմից էլ՝ իշխանական ու ընդդիմադիր: Իշխանական կողմը չհամարձակվեց գնալ արյունահեղության ինչպես տաս տարի առաջ, քանի որ իրենց «ռազմական լեգիտիմությունը» մաշվեց ու քայքայվեց ժամանակի ընթացքում, և՛ ապրիլյան պատերազմի ազդեցության տակ, և՛ Սասնա Ծռերի ելույթի ազդեցության տակ, մտքներով սկսեց պառլամենտական հանրապետություն ու նման օբյեկտիվորեն առաջադեմ մոտեցումներ անցնել, որոնք փաստացի տրոհում էին իրենց բիրտ համերաշխությունը: Ընդդիմության կողմից սկսեց գործել հայկական քաղաքական համակարգի ըմբոստ զավակի՝ Նիկոլի գործոնը, երբ հարթակում դադարեցին պաշտոնազուրկ նախկին իշխանավորներ հայտնվել, հայտնվեց իրոք որ նորածին, քաղաքացիական՝ ավելի քան դասական քաղաքականը՝ մարդկանց ուրվագիծ: Իսկ նախկինի ու ներկայի հիմնական գործող անձը՝ ըմբոստ ժողովուրդը, կարծում եմ, չփոխվեց, և այդ իմաստով 2008 և 2018-ի ազատագրական շարժումները լիովին նույնասեռ են իրենց կազմով ու հիմնական կարգախոսներով՝ ազատություն, արդարություն, արժանապատվություն: -Ո՞րն է այս հեղափոխության առանձնահատկությունը։ -Կարծում եմ սա ոչ այնքան հանդգնության, նորի փայլատակումի, որքան հոգնածության ու ձանձրույթի՝ այլևս չհանդուրժելու քայլ էր։ Ամեն ինչն տասը տարի է ինչ պարզ էր, բայց ձգձգվում էր ու ձգձգվում, և վերջապես փլվեց տասը օրում: Այստեղից է այս մի հեղափոխության մի տեսակ պաթոսա-հերոսականության գրեթե բացակայությունը, բոլորը համաձայն էին, որ վերջապես պետք է …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Ուղիղ ճանապարհ դեպի ռադիկալացում

Մեր զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը։ — Պարոն Մարգարյան, հանրահավաքների շարք է սկսվում Ազատության հրապարակում, իսկ դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր համախմբվել և թույլ չտալ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ Իշխանությունն ասում է՝ «ում ուզենք, վարչապետ կնշանակենք, կհանենք ուրիշին կդնենք, ձեր ինչ գործն է»։ Ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում։ — Քաղաքականության ռադիկալացում: Գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ իշխանությունը զբաղված է իր օրակարգով, պատրաստվում է հանուն Սերժ Սարգսյանի նախագծված սահմանադրության ու պառլամենտական կոչվող համակարգի վերջնական անցմանը: Այլ բան նրանց հիմա չի հետաքրքրում: Նույնիսկ այն, որ խորհրդարանական ընդդիմություն ԵԼՔ-ը որպես այդպիսին իշխանության համար չի ապահովում իշխանություն-ընդդիմություն երկխոսության կարևոր օղակի գործունեությունը: Ավելին, ԵԼՔ-ի ամենաշատ վարկանիշ ունեցող գործիչը կամաց-կամաց ծռվում է դեպի արտախորհրդարանական հարթակ: Այդ հարթակում էլ կրկին որևէ երկխոսության հնարավորություն չկա: Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքի հռետորաբանությունը, հարթակում կանգնած գործիչների կազմը թույլ են տալիս դատել, որ գործ ունենք ռադիկալ դիսկուրսի հետ: Կդառնա այդ դիսկուրսն իրականություն, թե ոչ, կախված է արդեն մարտավարական քայլերից: Բայց այն հանգամանքը, որ իշխանությունը հիմա կենտրոնացած է բացառապես իր ներքին խնդիրների վրա ու ըստ էության քաղաքական դաշտում ստեղծվել է վակուում, թույլ է տալիս ենթադրել, որ այդ վակուումը կարող է լցվել ռադիկալ տրամադրություններով: Օրինակ, 2008-2012 թթ., ինչքան էլ կար իշխանություն-ընդդիմություն սուր հակասություն՝ հագեցած բավականին ծանր ու երկուստեք ագրեսիվ հռետորաբանությամբ, …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Փարիզում բացվել է Զաբել Եսայանի ճեմուղին

Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անվան ճեմուղին։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ քաղաքի Հանրապետության պողոտայի և Տլիմսեն ու Սպինոզա փողոցների (20-րդ և 11-րդ շրջաններ) հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվեց անվանի հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Զաբել Եսայանի անունով, հայտնում է Արցախպրեսսը: Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Ցուցանակի վրա նշված է՝ «Զաբել Եսայան. 1878-1943. հայ կին գրող, մարդու իրավունքների ակտիվիստ»։ Ճեմուղու բացմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլագմանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ շրջանի ղեկավար Ֆրեդրիք Կալանդրան, Փարիզի 11-րդ շրջանի ղեկավար Ֆրանսուա Վուլինը: Զաբել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է: Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր:
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

Լragir.am, Ինչ է արտահանվել Հայաստանից

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին արտաքին առևտրաշրջանառությունն էական աճ էր արձանագրել: Արդեն տեղեկացրել էինք, որ արտահանումը հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել էր 45.2, իսկ ներմուծումը՝ 48.9 տոկոսով: Նշենք, որ արտահանման ոլորտը Հայաստանի կառավարությունը համարում է տնտեսական աճ ապահովելու հենասյուներից մեկը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նոր տվյալներից պարզ է դառնում, թե որ ոլորտների հաշվին է հունվարին ապահովվել արտահանման ցուցանիշների աճը: Եվ այսպես, հունվարին Հայաստանից արտահանվել է 176.7 մլն դոլարի ապրանք, ներմուծվել՝ 327.5 մլն դոլարի: Արտահանման մեծ տեմպերն ապահովվել են առաջին հերթին հանքահումքային ոլորտի հաշվին՝ 60 մլն 218.6 հազար դոլարի հանքահումքային արտադրանք է հունվարին արտահանվել երկրից: Հաջորդում է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը՝ 32 մլն 329.9 դոլար: Ընդ որում, նշենք, որ պատրաստի սննդի արատադրանքի մեջ են մտնում նաև կոնյակն ու գինին, ծխախոտը: Հաջորդ ոլորտը, որտեղ արտահանման մեծ աճ կա, հետևյալն է՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր. հունվարին արտահանվել է 31 մլն 530.9 հազար դոլարի արտադրանք: Ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը կազմել է 18 մլն 819.3 հազար դոլար, իսկ մանածագործական իրերինը՝ 14 մլն 537.3 հազար դոլար: Ներմուծման ոլորտում հետևյալ պատկերն է՝ պարզվում է, որ նույն հունվար ամսին Հայաստան ներմուծված հանքահումքային արտադրանքի ծավալերն ավելի մեծ են եղել, քան արտահանվածը: Այսպես, հունվարին Հայաստան ներմուծվել է 63 …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Lragir.am, Երեք զինծառայող վիրավորում է ստացել

Երեք զինծառայող բեկորային վիրավորում է ստացել. պատասխան գործողություն է իրականացվում։ Հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ: Առաջնային գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողությունների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: