Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Lragir.am, Հակառակորդը կիրառել է գնդացիրներ

Հունվարի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Կուտակայինը սկսելու են պարտադրել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սևեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եվ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976 թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին ևս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձևավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տևական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Հիմա, սակայն, այլևս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլևս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

1in.am, Սեքսն ազդում է աշխատունակության վրա

Օրեգոնի համալսարանի ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ սեքսն ազդում է մարդկանց աշխատունակության վրա, հաղորդում է Informig-ը: Մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 159 ամուսնական զույգ: Մասնակիցներն անկեղծ պատասխանել են իրենց անձնական կյանքին և ինքնազգացողությանը վերաբերող հարցերին: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք պարբերաբար սեքսով են զբաղվել և օրգազմ ապրել, ավելի հաճախ են աշխատանքի գնում լավ տրամադրությամբ: Գիտաշխատողների խոսքով՝ սեռական կյանքի որակն ազդում է աշխատունակության վրա, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Հետազոտության ընթացքում ապացուցվել է, որ կանոնավոր կերպով սեքսով զբաղվողները ավելի հավասարակշռված են, ավելի դիմացկուն սթրեսների հանդեպ, բացի այդ ավելի լավ են կատարում իրենց առաջադրանքները։ Պարզվել է նաև, որ նման աշխատողներն ավելի քիչ են հիվանդանում։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

1in.am, Հասան Ջեմալին սպառնում է ազատազրկում

NN 16:17 2017-03-09 Դիտումներ՝ 132 ԹՈՒՐՔԻԱ|| Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում, հաղորդում է թուրքական Diken լրատվամիջոցը:|| Դատական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-ին Ջեմալի հրապարակած հոդվածի հիման վրա:|| Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները` ասելով, որ հոդվածում պաշտպանել է թուրք-քրդական հաշտեցման գործընթացը:|| «2013 թվականի իմ գրածն այսօր ազատազրկելու հարց դարձնելը նշանակում է քրեորեն պատժել լրագրությունը. ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունը և բռնությունը, այլ խաղաղությունը»,- հայտարարել է Հասան Ջեմալը` պահանջելով անմեղ ճանաչել իրեն:|| Նշենք նաև, որ Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է, որը թարգմանվել է մի շարք լեզուներով:||
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

1in.am, Ռուսաստանում 2 հայ է սպանվել

Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 7-ի երեկոյան Լենին փողոցի բնակելի շենքի վերալակում հայտնաբերվել է 2 տղամարդու դի: Ինչպես հաղորդում է dni24.com կայքը, սպանվածները Հայաստանի քաղաքացիներ են: Տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձանց կողմից սպանված տղամարդիկ մեծածախ առևտրով են զբաղվել. նրանք ապրանքներ են գնել Մոսկվայում և վաճառել են Կրասնոդարում: Սպանվածների անունները չեն նշվում: Հայտնի է միայն, որ նրանցից մեկը՝ ծնված 1966թ., նույն շենքի բնակիչ է եղել: Երկրորդ տղամարդն ավելի երիտասարդ է եղել, նրա անձը դեռևս չի պարզվել: Սպանված տղամարդկանցից մեկին ճանաչողները պատմել են, որ դեպքի նախօրեին գործարարներից մեկը խոշոր գումար է ստացել և պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետևից:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

1in.am, Փոքր ՀԷԿ-երի բացասական ազդեցությունը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը և փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման ուղղությամբ տվեց հանձնարարական: Վարչապետի խոսքով, կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը՝ ՀՀ-ն քայլեր է կատարում խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին և ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ: «Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը: Խնդիրները համակարգելու համար վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ, երկրորդ՝ վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի համապատասխան որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Վարչապետի հանձնարարականով համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պետք է հստակեցնի գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: «Համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ, պետք է մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հաշվի առնելով նաև միջազգային փորձը, անհրաժեշտ է ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն - 24 Փետրվարի 2018, 16:14 Փետրվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: Վիգեն Սարգսյանի արցախյան այցը ուշագրավ է նախօրեին Մոսկվա կատարած այցի ֆոնին: Սարգսյանը մեկնել էր Կրեմլում հանդիսավոր միջոցառման մասնակցելու, որ կազմակերպել էր ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 23-ի առիթով: Այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը: Կրեմլի ընդունելությանը ներկա են եղել մի քանի այլ պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի: Միջոցառման հանդիսավոր մասից բացի, այլ տեղեկություն, թե ինչ հանդիպումներ կամ շփումներ է ունեցել Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կամ Կրեմլում, չկա, սակայն հատկանշական է Մոսկվայից վերադարձից անմիջապես հետո Արցախ մեկնելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը: Արդյոք Վիգեն Սարգսյանը որևէ կարևոր բան է իմացել Մոսկվայում, Պուտինից կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, որն անհրաժեշտ է եղել շտապ փոխանցել Արցախի իշխանությանը: Այդ ամենը տեղի է ունենում Երևանի հանդեպ հավակնության մասին Ալիևի հայտնի հայտարարության ֆոնին, որը պատերազմի հավանականության մասին խոսակցությունների աշխուժացման առիթ տվեց: Դրանից առաջ եղել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում հայտնվում էր Արցախում ռազմական լայնածավալ բախման ռիսկի մասին, միաժամանակ արձանագրելով, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին: Այդ զեկույցից առաջ ամերիկացիների հետ քննարկումների համար Վաշինգտոն էր մեկնել ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը: Օրերս …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

evnreport.com, Իմ «ղարաբաղյան շարժումը»

Ղարաբաղյան շարժումը սկսվել է բնապահպանական առաջին ցույցից: Առիթ էր, թե պատճառ այդ ցույցը՝ վստահ չեմ, որ գիտեմ: Բայց մի բան գիտեմ հաստատ. մեր մեջ խտանյութի պես փոքրիկ, բայց ամուր բյուրեղներով իրար էին միացած անարդարությունների ամբողջ տեսականու դեմ ընդվզումը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Ադրբեջանի կազմում հայաթափվող հայկական Նախիջևանի ինքնավար հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, մինչև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան աղտոտող արդյունաբերական հսկաներ, որոնցից և ոչ մեկը չէր կարող աշխատել ինքնուրույն՝ առանց խորհրդային երկրի անծայր տարածքներում գործող մյուս գործարանների: Մեր մեջ ազատության առաջին իսկ հնարավորությամբ արթնացել էր հին ու նոր անարդարությունների դեմ բողոքը, ու մենք իրոք չգիտեինք՝ առաջին էկոլոգիական ցույցը առիթն էր, թե պատճառը մեր մեծ շարժման, բայց որ մեծ մի բան էինք սկսել, անկասկած է: Առաջին բնապահպանական ցույցին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու համար Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն իր կարծիքով հնարամիտ քայլի էր դիմել. կենտրոնական մասնաշենքի դահլիճում այդ օրը որոշեցին ցուցադրել Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմը: Խորհրդային երկրի կինոդահլիճներում դրսի նոր ֆիլմեր քիչ էին ցուցադրվում, իսկ մեզ համալսարանում հնարավորություն էին տալիս դիտելու 1984-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ: Ուսանողների մի մասն իհարկե գնաց ֆիլմը նայելու, մեծ մասն իջավ հրապարակ: Ես տասնյոթ տարեկան էի ու հաստատ գիտեի, որ հրապարակ եմ իջնելու, իսկ Ֆորմանի ֆիլմը ես հետո նայեցի, երբ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի չավարտվող զրույց դարձավ։ 88-ի փետրվարի 20-ին …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված է, Ստուգված չէ

1in.am, Հյուսիս-հարավը սպասում է իրավապահներին

17:08 / 2016-11-07 / Դիտումներ՝ 14633 / ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ / ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ / Հեղինակ՝ Արամ Ամատունի Կապի և տրանսպորտի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր հայտարարել է, որ բյուջետային միջոցների կրճատումը կազդի նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության վրա: Այդ ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և վստահաբար կարող ենք ասել, որ հետանկախական շրջանի եզակի խոշոր նախագծերից մեկն է, որն ունի ոչ միայն ներհայկական, այլ նաև միջազգային, տարածաշրջանային նշանակություն: Այդ նշանակությունը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Իրանի շուրջ միջուկային համաձայնությունը Արևմուտքի հետ: Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը այդ երկիրը դարձրեց տնտեսական առավել բաց գործընկեր, և այս տեսանկյունից Հայաստանի համար էլ բացվեցին նոր հնարավորություններ ու ոչ միայն երկկողմ, այլ նաև տարանցիկ իմաստով: Այս մասին հայտարարել է նաև պաշտոնական Թեհրանը՝ մինչև անգամ նախագահ Ռուհանիի մակարդակով հայտարարելով, որ Հայաստանը դիտում են Կասպից ծովը Սև ծովին կապող միջանցք: Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ըստ էության, այդ միջանցքի կարևոր ենթակառուցվածքներից է, եթե հաշվի առնենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու և առավել ևս նոր տարանցիկ գազամուղի հարցերը ըստ էության շատ ավելի խուլ հեռանկար են: Եվ ահա այս իմաստով ամենից իրատեսաան թվացող գոնե այդ նախագիծը ևս կանգնել է արգելակման վտանգի առաջ, ինչի պատճառը ոչ միայն Հայաստանի տնտեսական վատ վիճակն է և դրանից բխող բյուջետային սահմանափակումները, այլ նաև այն, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին այս տարիների …
Թոքենիզացված է, Ստուգված չէ Թագավորված չէ

Lragir.am, Խաղաղապահներ Ղարաբաղում

ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ Մեկնաբանություն - 22 Հունվարի 2017, 14:21 Իրանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը վարում է բավական հետևողական արտաքին քաղաքականություն, ելնելով պրագմատիկ նպատակներից: Իրանը փորձում է Ադրբեջանի հետ երկխոսություն հաստատել, առաջարկելով քաղաքական ծառայությունների որոշակի հիերարխիա, որը ներառում է հետևողական առաջ քաշվող քաղաքական ռեսուրսների համակարգը: Իրանի այս մարտավարությունը բախվում է Ադրբեջանի մի շարք սկզբունքային պահանջներին, որոնք Իրանի համար դժվար է կատարել: Առայժմ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, չնայած որոշ ցուցադրական ակցիաներին, չեն հանգել այնպիսի ռեժիմի, երբ պետք է սպասել Հայաստանի շահերին ուղղված լուրջ քայլեր: Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների գնահատականով, «Ի տարբերություն Ռուսաստանի, որը մշտապես շփոթվածություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Կովկասում, Իրանը տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը չի դիտարկում որպես երկարաժամկետ գործոն, եթե նույնիսկ նկատի է առնվում 20 տարին: Այդ պատճառով գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ռազմավարական կարևոր դիրքերի կորստին, որոնցից մեկը կապված է Հայաստանի հետ հարաբերություններին, անընդունելի են Իրանի համար»: Միևնույն ժամանակ, ներկայում Թեհրանում Ադրբեջանի հետ հարաբերությունները համարվում են ավելի կարևոր ու գերադասելի, քան Հայաստանի հետ հարաբերությունները: Դա հստակ է և պետք է ընդունել: Անհրաժեշտ է դիտարկել իրանա-ադրբեջանական և իրանա-հայկական հարաբերություններում ղարաբաղյան գործոնի նշանակությունը Իրանը միշտ փորձել է Ադրբեջանին ցույց տալ, որ ընդհանրապես շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրով և բազմիցս հռչակել է աջակցություն նրա տարածքային ամբողջականությանը: Սակայն Իրանը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է պատմական …