Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Lragir.am, ՕՐՕ դաշինքի առաջին հանդիպումները

Ներքին կյանք - 07 Մարտի 2017, 11:52 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական իրենց առաջին հանդիպումներն անցկացրեցին Տավուշի մարզում։ Դաշինքի ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նրանք մարտի 6-ին այցելեցին սահմանամերձ բնակավայրեր։ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին Վազաշենի, Չինարիի, Բերդի Այգեձորի, Արծվաբերդի, Վերին Կարմիրաղբյուրի և Պառավաքարի բնակիչների հետ։ Ներկայացրեցին դաշինքի ՝ «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» ծրագիրը, 12 կետերից բաղկացած առաջարկները և հետագա գործողությունների տեսլականը։ Պառավաքարում նրանք հյուրընկալվեցին հաշմանդամություն ունեցող բնակչի տանը։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Lragir.am, Գրանցվել է 1564 ապրանքային նշան

Բիզնես - 06 Մարտի 2017, 19:45 Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 1564 ապրանքային նշաններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության տվյալները, դրանցից 1148-ը եղել են ազգային հայտատուների անունով: 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է ապրանքային նշանների գրանցման 1717 հայտ, որոնցից 1261-ը՝ ազգային հայտատուներից: Ապրանքային նշանների 1565 հայտով կատարվել է նախնական փորձաքննություն: Հետ է կանչվել 53 հայտ, 134 հայտով կայացվել է ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշում: Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացվել է ապրանքային նշանների միջազգային գրանցման մասին 2268 ծանուցում։ Միջազգային ծանուցումներով կայացվել են 2387 որոշում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու վերաբերյալ, նախնական մերժման մասին կայացվել է 713 որոշում, իսկ վերջնական մերժման մասին՝ 514։ Հայաստանի Հանրապետությունից ներկայացվել է միջազգային գրանցման 30 հայտ։ 2016 թվականին ազգային հայտատուներից ստացվել է 1261 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 79-ով: Ինչ վերաբերում է օտարերկրյա իրավաբանական անձանց ակտիվությանը, ապա 2016 թվականին ազգային ընթացակարգով ստացվել է 456 հայտ, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 99-ով։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

Lragir.am - Ներքին կյանք, Իրադրությունն առաջնագծում

Ներքին կյանք - 07 Մարտի 2017, 09:20 Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Ներքին կյանք - 06 Մարտի 2017, 15:26 Սևանա լճի մակարդակի նիշը 2017 թվականի հունվարի 31-ի դրությամբ եղել է 1 հազար 900,45 մետր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 1 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն բարձրացել է 23 սմ-ով: 2017 թվականի հունվարին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ջրատարի հատվածքով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 2 մլրդ 630 մլն խմ, իսկ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 2 մլրդ 471 մլն խմ: Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը 2017 թվականի հունվարին կազմել է 2 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 2,3 աստիճան: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը կազմել էր 2,7 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 3 աստիճան: Մեծ Սևանի ջրի հայելու մակերեսը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 939,65 ք/կմ, իսկ Փոքր Սևանինը` 338,39: Հունվարի վերջի դրությամբ Մեծ Սևանի ծավալը եղել է 24,04 մլրդ խմ, իսկ Փոքրինը` 14,07 մլրդ: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ծավալը կազմել էր 23,83 մլրդ խմ, իսկ Փոքր Սևանինը` 13,99 մլրդ:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-3_1, Սովորում են սովորեցնելու համար

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ՝ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և սպորտի հանրապետական կոմիտեն կազմակերպել է հավաքական թիմերի մարզիչների արտադրական ուսուցում: Մշակված է թեմատիկ պլան, որի համաձայն յուրաքանչյուր երկուշաբթի օր մարզիչները ներկայանում են պարապմունքի: Մինչ այսօր՝ կարդացված զեկուցումներից կարելի է նշել ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ Լ. Քալաշյանի «Հանրապետության մարզական կազմակերպությունների խնդիրները ՍՍՀՄ ժողովուրդների V սպարտակիադայի կապակցությամբ», պրոֆեսոր Վ. Զայտերսկու «Ֆիզիկական որակների մարզման ժամանակակից մեթոդները», մանկավարժական գիտությունների թեկնածու Ս. Հարությունյանի «Մարզիկների օպտիմալ ծանրաբեռնվածության որոշումը» և «Մարզիկների ուժային պատրաստությունը», դոցենտ Ա. Կոստանյանի «Անհատական առանձնահատկությունները մարզման պրոցեսում», դոցենտ Հ. Ստեփանյանի «Մարդու օրգանիզմի զգացողության գործունեության մասին» և այլ զեկուցումներ։ Մայիսի 18-ին, ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում կայացավ հերթական պարապմունքը, որտեղ դոկտոր-պրոֆեսոր Ա. Լալայանը հանդես եկավ «Մարզիկների հոգեբանական պատրաստության ժամանակակից մեթոդների մասին» զեկուցումով: Ուսումնամարզական պրոցեսում սպորտի զարգացման ժամանակակից փուլում մարզիչը այն գլխավոր դեմքն է, որն իր մասնագիտական և ընդհանուր պատրաստականության մակարդակով կոչված է հանրապետությունում բարձր հիմքերի վրա դնելու տվյալ մարզաձևը, ստեղծագործական և մարզական նորանոր մեթոդների ու միջոցների որոնումով բարձրացնելու մարզիկների վարպետությունը։ Չնայած այս ճշմարտությանը, մարզիչներից ոչ բոլորն են գնահատում արտադրական պարապմունքների օգտավետությունն ու թեև նրանք այդ ժամերին ազատված են բոլոր տեսակի մարզական աշխատանքներից, չեն ներկայանում արտադրական ուսուցման։ Սակայն կան նաև մարզիչներ, որոնք ոչ միայն բարեխղճորեն են հաճախում պարապմունքների, այլև մտերիմ կապ են հաստատել մեթոդ-կաբինետի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-2_3, Համաշխարհային ցուցանիշներ

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՊԱՏԺԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՍԱՆԵՐԻՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ մայրաքաղաքի մանկապատանեկան մարզադպրոցների սպարտակիադայի ծրագրով անցկացվող ձեռքի գնդակի մրցումները։ Երևանի վեց շրջանների թիմերի մրցավեճին մասնակցում էին նաև մարզական խաղերի դպրոցի տղաները և աղջիկները, որոնք եկան հաշվարկից դուրս։ 26 կոմիսարների անվան շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի խաղահրապարակում ծվալված մրցավեճից հետո ձեռնագնդորդների մրցաշարում հաղթող դարձավ Օրջոնիկիձեի շրջանի տղաների թիմը: Մրցանակային հաջորդ երկու տեղերը գրավեցին 26 կոմիսարների անվան և Մյասնիկյանի շրջանների թիմերը։ Շատ համառ անցավ ձեռնագնդորդուհիների մրցապայքարը: Մրցումների վերջին օրն առաջին տեղի հավակնորդներ Շահումյանի և 26 կոմիսարների անվան շրջանների ձեռնագնդորդուհիների հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (9։9)։ Լրացուցիչ խաղում շահումյանցիները նվազագույն հաշվով (9։8) առավելության հասան մրցակցի նկատմամբ և գրավեցին առաջին տեղը։ Օրջոնիկիձեի շրջանի աղջիկների թիմը երրորդն էր։ Շահումյանի և Լենինյան շրջանների տղաների թիմերը զրկվեցին առաջնությանը մասնակցելուց: Մարզիչներ Ռ. Հովակիմյանը (Շահումյանի շրջան) և Լ. Գույումջյանը (Լենինյան շրջան)՝ դիմելով կեղծիքի, մեծահասակ խաղացողներ էին ընդգրկել իրենց թիմերում, որի համար էլ նրանց սաները պատժվեցին։ Կարծում ենք, որ այս մարզիչների հակամանկավարժական վարմունքը կքննարկվի համապատասխան մարզական կազմակերպությունների կողմից։ Ռ. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Առաջնության գլխավոր մրցավարի տեղակալ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ «ԱՎՏՈՄՈԴԵԼԻԶՄԻՆ՝ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՄԵՐ թերթի ս/թ մարտի 10-ի № 30-ում տպագրված վերոհիշյալ վերնագրով թղթակցության առթիվ, որտեղ խոսվում էր հանրապետությունում ավտոմոդելիզմի զարգացմանը խոչընդոտող մի շարք թերությունների մասին, ԴՕՍԱԱՖ-ի հանրապետական կոմիտեի նախագահ Ա. Ղազարյանը հայտնում է, որ նրանում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը: …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-2_2, Ճակատային ընկեր

ԱՐՁԱԳԱՆՔԻ՛Ր, ՃԱԿԱՏԱՅԻՆ ԸՆԿԵՐ 1944 ԹՎԱԿԱՆԻ փետրվարին 319-րդ գվարդիական հրետանային մեր գունդը Բրեսլաուի ֆաշիստական խմբավորման շրջապատման ժամանակ ուղեկցում էր սովետական հրաձգային զորամասերի հարձակումը: Գրոսդորֆ գյուղի ուղղությամբ ֆաշիստները ցույց տվեցին կատաղի դիմադրություն, կենտրոնացնելով տանկերի և հրետանու հսկայական ուժեր։ Դիվիզիայի գործողությունների գլխավոր ուղղությամբ մեր մարտկոցը ուղեկցում էր հրաձգային գումարտակին, որի գործողություններից էլ կախված էր հարձակվող զորքերի հաջողությունը։ Գիշերային հարձակումը ոչինչ չտվեց։ Լուսաբացին հակառակորդի դիմադրությունն ավելի ուժեղացավ: Մեր ինքնագնաց հրետանային չորս սարքավորումից մեկին հրամայված էր գրավել հարմար դիրք բաց դաշտում և ծածկվելով բարձունքների ետևում, խեղդել թշնամու կրակակետերը: Անձնակազմի մեջ էր հայ ժողովրդի զավակ, քաջարի նշանառու Աշոտ Տարասյանը: Աշոտը միշտ ուրախ էր, կատակում էր, զվարճացնում բոլորին, ամենադժվար պահերին բարձրացնելով անձնակազմի անդամների տրամադրությունը։ Յուրաքանչյուր կրակոցից հետո նա երգում էր: Հայտնաբերված կրակակետը նա խեղդում էր անվրեպ, անձնակազմին հնարավորություն տալով մինչև հարձակվող մեր գլխավոր ուժերի մոտենալը կանգնեցնել ֆաշիստների գրոհները: Խնդիրը կատարված էր: Այդ սխրագործության համար հրետանու անձնակազմը պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, իսկ Աշոտ Տարասյանն արժանացավ Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանի: Բրեսլաուի ֆաշիստական կայազորի ջախջախումից հետո մեր գունդը տեղավորվեց քաղաքի ծայրամասում գտնվող գերմանական նախկին ռազմական ավանում: Մենք զբաղված էինք մեր տնտեսությունը կարգի բերելով։ Մի անգամ առավոտյան գնդի հրամանատարը ինձ կանչեց շտաբ և հարցրեց, թե ինչո՞ւ են անկարգություն անում իմ ստորադրյալները: Ես մնացի շվարած: Խոստացա հրամանատարին պարզել, թե ինչումն է …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-2_1, Կանաչ են, խակ չեն

ԿԱՆԱՉ ԵՆ, ԽԱԿ ՉԵՆ ՄԱՅԻՍԻ 9—13-ը Նալչիկում անցկացվեցին ժամանակակից հնգամարտի ՍՍՀՄ գավաթի խաղարկության մրցումները: Մենք արդեն հայտնել էինք, որ այդ մրցումներում Հայաստանի հնգամարտիկները գրավեցին պատվավոր երրորդ տեղը: Այսօր մեր ընթերցողներին ենք ներկայացնում Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Վ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ՝ գավաթի խաղարկությունից ստացած տպավորությունները: ՍՍՀՄ գավաթի խաղարկությունը փաստորեն երկրի ուժեղագույն հնգամարտիկների թիմային մրցապայքարն էր, որին մասնակցեցին այն ութ կոլեկտիվները, որոնք անցյալ տարվա չեմպիոնատում գրավել էին 7-8-րդ տեղերը (Ուկրաինա, ՌՍՖՍՀ, Բելոռուսիա, Մոսկվա, Էստոնիա, Մոլդավիա, Ադրբեջան և Հայաստան)։ Առաջ անցնելով ասենք, որ մեր հանրապետության հավաքականի առաջատար Վ. Զախարենկոյի վնասվածք ունենալու պատճառով, նրա տեղը Նալչիկում զբաղեցրել էր երիտասարդ, խոշոր մրցումների փորձ չունեցող Հ. Ղազարյանը, իսկ Ս. Զարգարյանի՝ Վ. Մամաևը: Մի խոսքով, երկրի ուժեղագույն հնգամարտիկների թեժ մրցամարտերին մենք ներկայացրեցինք լրիվ երիտասարդացված կոլեկտիվ (Բարոյան, Լավրինենկո, Ղազարյան, Մամաև)։ Ինչպես տեսնում եք, ներկայացված ցուցակից, թերևս միայն Է. Բարոյանի անունն է հայտնի ժամանակակից հնգամարտի սիրահարներին։ Անկեղծ ասած, ես, որպես հավաքականի մարզիչ, շատ էի անհանգստանում մեր երիտասարդների համար։ Դատեցեք ինքներդ, 1964 թվականին հանրապետության հավաքականը ՍՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում 3-րդ տեղ գրավելուց հետո հաջորդ տարիներին աստիճանաբար սկսեց նահանջել իր գրաված դիրքերից։ Դա պայմանավորված էր փորձված մարզիկների մրցասպարեզը թողնելու և նրանց երիտասարդներով փոխարինելու փաստի հետ։ Ցավոք, թիմի երիտասարդացման հետ կապված ճգնաժամը մեզանում երկար տևեց։ Անցյալ տարի ՍՍՀՄ առաջնությունում մենք գրավեցինք 8-րդ տեղը և այսօր …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-1_1, Հինգ ռեկորդ

ՀԻՆԳ ՌԵԿՈՐԴ ԵՐԵՎԱՆԻ պետկրկեսի հարթակը կրկին դարձել էր ծանրորդների մրցատեղի, որտեղ իրենց հարաբերություններն էին որոշում Ղազախստանի, Թուրքմենիայի և Հայաստանի ուժեղագույն ծանրորդները: Առաջինը մրցասպարեզ ելան ամենաթեթև քաշայիններ Հ. Մարտիրոսյանը և Վ. Կանը (Ղազախստան): Երկու մարզիկներն էլ եռամարտում հավաքեցին 280 կգ։ Քանի որ երկուսի քաշն էլ հավասար էր, նրանց տրվեց առաջին տեղը: Թեթևագույն քաշում առաջին տեղը գրավեց Ս. Եսայանը՝ 312,5 կգ (95+97,5+110): Լարված մթնոլորտում անցավ կիսաթեթև քաշայինների մրցապայքարը, որին տոն էին տալիս սպորտի պատվավոր վարպետ Պ. Կիմը (Ղազախստան) և մեր հանրապետության ներկայացուցիչ Ա. Ջեյրանյանը: Հաղթանակը տոնեց փորձառու հյուրը՝ 350 կգ (115+100+135)։ Այս քաշային կարգում հանդես եկած Լ. Մանուկյանը սեղմում վարժությունում սահմանեց հանրապետական նոր ռեկորդ՝ 115,5 կգ: Հյուրերի հաղթանակով ավարտվեց նաև թեթև քաշայինների մրցապայքարը: Ղազախստանցի Վ. Դրեքսլերը առաջինն էր՝ 385 կգ (130+105+150) արդյունքով: Կիսամիջին քաշում հաջող մրցելույթներ ունեցավ Ս. Դիլանյանը, որը եռամարտում հավաքեց 402,5 կգ (130+120+152,5) և 22,5 կգ առաջ անցավ երկրորդ տեղը գրաված Լ. Բաբայանից։ Կիսամիջին քաշայինների հանրապետական ռեկորդների ցուցակում 1954 թ. մինչև հիմա պահպանվում էր Մ. Հակոբյանցի անունը, որը պոկում վարժությունում ցույց էր տվել 125 կգ արդյունք: Ռ. Այվազյանը (Հայաստան) բարձրացրեց 126,5 կգ ծանրությունը և ռեկորդների ցուցակում իր ուղղումը մտցրեց: Հիասթափեցրին մեր միջին քաշայինները: Գ. Սարգսյանը, Բ. Հովհաննիսյանը և Ա. Մխիթարյանը տարբեր վարժությունների կատարման ժամանակ վաստակեցին զրոներ։ Հաղթեց Ռ. Սանաթուլաևը (Թուրքմենիա)՝ …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-6_2, Ջրվեժի անտառ-այգին

ՋՐՎԵԺԻ ԱՆՏԱՌ-ԱՅԳԻՆ Երևանյան զբոսավայրերի թիվն ավելացավ ևս մեկով՝ վերջերս մայրաքաղաքի բնակիչների առջև իր դռները բացեց Ջրվեժի անտառ-զբոսայգին: Ջրվեժ ավանից Գառնի տանող խճուղու աջ հատվածում գտնվող երբեմնի ամայի, քարքարոտ տարածությունը (մոտ 600 հեկտար), անճանաչելիորեն փոխվել է, դարձել է մի սքանչելի ծառաստան, ծաղիկների մի գողտրիկ աշխարհ: Մուտքի մոտ այցելուներին առաջինը դիմավորում է անտառ-զբոսայգու գունավոր ուղեցույց-քարտեզը: Մուտքից ոչ հեռու լճակ-ջրամբար կա, ուր կարելի է զբաղվել նաև ձկնորսությամբ: Փչում է օգոստոսյան թեթև քամին։ Բարձրացող արահետի երկու կողմերին խշշում են զարդարիկ ու մրգատու ծառերը (ի դեպ, այգում աճում է 140 տեսակի ծառ ու թուփ): Վարդանոցի անուշ բույրը իրեն է հրավիրում զբոսնողներին: Հարևան ծաղկանոցում նազանքով օրորվում են մեխակները, փրփրեմները, աստղիկները, շուշանները, երբներանգ ուրիշ ծաղիկներ: Իսկ երրորդ ծաղկանոցում աճում են Հայաստանի աշխարհագրական տարբեր գոտիներից բերված դաշտային ծաղիկները: Ոլորապտույտ արահետը մեզ հասցնում է մի գեղատեսիլ լճակի մոտ: Ջրում լողում են կարապները, վայրի բադերն ու սագերը: Մեղմ հայացքով նայում են եղնիկները: Մարդկանց ուշադրությունից չեն վրիպում նաև սիրամարգերը, փասիանները, խայտահավերը, զանազան թռչունները: Զբոսայգին առավել հրապուրիչ է երեկոյան ժամերին, երբ կամաց-կամաց իրենց քներից դուրս են գալիս նապաստակներն ու ոզնիները, աղվեսներն ու բվերը, անտառի մյուս բնակիչները: Այցելուների ժամանցը հետաքրքիր դարձնելու նպատակով զբոսայգում կազմակերպվում են սեղանի թենիսի, նետաձգության, ատրակցիոն խաղերի մրցումներ, գործում են ճաշարանն ու սրճարանը, սեփական ավտոմեքենաների համար ստեղծված է 1000 տեղանոց …