Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-4_1, Նարեկացին պարսկերեն

ՆԱՐԵԿԱՑԻՆ ՊԱՐՍԿԵՐԵՆ Վերջերս Թեհրանում պարսկերեն թարգմանությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Թարգմանությունը կատարել է Սորբոնի համալսարանի շրջանավարտ, Սպահանի համալսարանի հայերենագիտության ամբիոնի վարիչ, բանաստեղծ և գրականագետ Ազատ Մաթյանը: Գրիգոր Նարեկացու հանճարեղ պոեմի գրաբար բնագիրը անգամ լույս է տեսել առանձին գրքով: Դրանցից վերջինը ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից 1985 թ. լույս ընծայված հրատարակությունն է՝ Պ. Խաչատրյանի և Ա. Ղազինյանի աշխատասիրությամբ: Վերջին ժամանակներս «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն ավելի ու ավելի լայն շրջանակներ է նվաճում: Նրա բանաստեղծական հարուստ աշխարհը հմայում է նաև տարբեր ժողովուրդների ընթերցողներին, նրանք «Նարեկի» մեջ մարմնավորված են տեսնում վերածնության շրջանի գրականության սկզբնավորողներից առաջինի մտավոր վիթխարի կարողությունները, բանաստեղծական հզոր տարերքը, ըմբոստ ոգու տեր անհատականությունը: Նարեկացու գլխավոր երկի նկատմամբ օտար ընթերցողի հարաճուն հետաքրքրասիրության արտահայտություններից է նաև նրա գրքի հիշյալ պարսկերեն թարգմանությունը: Պարսկերեն լեզվին քաջ ծանոթ Ազատ Մաթյանը մանրակրկիտ աշխատանք է կատարել «Մատյանի» բնագիրը և հեղինակի գեղարվեստական լեզվամտածողության նրբություններն ու գեղեցկությունները պարսկերենով հնչեցնելու համար: Նա իր ձեռքի տակ է ունեցել թե «Մատյանի» գրաբարյան բնագիրը, թե աշխարհաբար թարգմանությունները և թե Սահակ Քեշիշյանի կատարած ֆրանսերեն թարգմանությունը: Մաթյանն իր թարգմանության մեջ հավատարիմ է մնացել բնագրի ոգուն: Գնահատելի է նրա աշխատանքը «Մատյանի» տաղաչափական հարստությունը, խոսքի կշռույթները պարսկերենով արտահայտելու առումով: Նա հարազատ է մնացել Նարեկացու ազատ ու անկաշկանդ ոտանավորին: Թարգմանիչը գրքի նախաբանում, անդրադառնալով …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-4_2, Չարենցը... իր տանը

ՉԱՐԵՆՑԸ... ԻՐ ՏԱՆԸ Հարգանքի, երախտագիտության զգացումով ես համակվում, երբ առիթ ես ունենում առնչվելու հանրապետության վաստակավոր նկարչուհի Ռեգինա Ղազարյանի չարենցյան թեմաներով ստեղծած գործերին: — Իմ կյանքը շատ ու շատ բաներով թերի կլիներ եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ հիմնականից հիմնականն է՝ ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1936-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպ երկերի զգալի մասը: Չարենցի ձեռագրերի պահպանումը իմ ամենանվիրական ծառալությունն եմ համարում հայ ժողովրդին,— անսքող հպարտությամբ է ասում 78-ամյա նկարչուհին: Վերջերս Ե. Չարենցի տուն-թանգարանում բացվեց «Հիշողություն» անվանումը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Սա մի հանդիպում է Չարենցի հետ... Չարենցի տանը: Այստեղ ներկայացված են ոչ միայն չարենցյան թեմաներով հայտնի աշխատանքները՝ «Սոմա», «Մասունքներ», «Ասպետական», «Մայր իմ անուշ ու անգին», «Աթիլլան», բանաստեղծի ընտանիքի անդամների դիմանկարները, այլև տեղ են գտել Չարենցին հոգեկից մի շարք ստեղծագործողների՝ «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին», Կ. Պաստերնակի, Օ. Մանդելշտամի, Մ. Ցվետաևայի, Մ. Վոլոշինի գունանկար խմբանկարը: Իհարկե, առանց հուզմունքի չի կարելի ծանոթանալ ցուցադրվող լուսանկարների, «հուշապատառիկների», վավերագրերի և հրաշքով փրկված Չարենցի՝ իր կյանքի վերջին տարիներին գրած ստեղծագործությունների խունացած էջերին: Ի դեպ, 17 տարի Ավետիսյան ընտանիքի՝ Ռ. Ղազարյանի բարեկամների բնակարանի ներքնահարկում, հողի մեջ թաղած զմռսված տակառի մեջ նկարչուհին պահել էր անտիպ ձեռագրերը: 15 հազար տող պարունակող այս պատառիկները լույս աշխարհ ելան և նրանց մեծ մասն այսօր արդեն հրատարակվել են: Այլևս …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-3_3, Գիրք Լեռնային Ղարաբաղի մասին

ԳԻՐՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ Հայաստանի գիտությունների ակադեմիան վերջերս ռուսերեն լույս ընծայեց «Լեռնային Ղարաբաղ։ Պատմական տեղեկանք» գրքույկը՝ նախատեսված միութենական, ինչպես նաև ռուսաց լեզվին տիրապետող ընթերցողների համար: Այս հակիրճ տեղեկանքը շարադրել է հեղինակային խումբը՝ հետևյալ կազմով. ակադեմիկոսներ Գ. Գալոյան (ղեկավար), Գ. Սարգսյան, ակադեմիայի թղթակից անդամներ Վ. Բարխուդարյան, Վ. Խոջաբեկյան, Հ. Սիմոնյան, պատմական գիտությունների դոկտորներ Կ. Խուդավերդյան, Լ. Խուրշուդյան, Վ. Միքայելյան, Պ. Մուրադյան, իրավագիտության դոկտոր Յու. Բարսեղով: Գրքույկի հեղինակներն, օգտագործելով հունահռոմեական աղբյուրները՝ Ստրաբոնի, Պլինիուս Ավագի, Պտղոմեոսի, Պլուտարքոսի, Դիոն Կասսիոսի ստեղծագործությունները, ինչպես և հայ պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Խորենացու, Կաղանկատվացու, Ուռհայեցու և այլոց վկայությունները, նաև այլ աղբյուրներ ու փաստեր, հիմնավորում են այն ճշմարտությունը, որ հնագույն ժամանակներից մինչև օրս Ղարաբաղի ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը կազմող հայերը բնիկներ են: Այնինչ պատմության կեղծարարները բնիկ հայերին համարում են ջարդերից փախած եկվորներ, որոնք իրենց ողորմածությամբ են ապաստանել այստեղ: Նրանք մոռանում են կամ գուցե ցանկանում են մոռացության տալ, որ Արցախ աշխարհի կենտրոնական այս փոքրիկ տարածքում դարեր ի վեր գոյություն ունեն հայոց քաղաքակրթության անժխտելի վկայությունները՝ հայ ժողովրդի պատմության ու մշակույթի նյութական ու հոգևոր նվաճումները: Արցախն ըստ «Աշխարհացույցի» պատմական Հայաստանի 15 աշխարհներից էր և տարածվում էր Կուր և Արաքս գետերի միջև՝ Սյունիքից արևելք: Այն երբեմն կոչվել է Փոքր Սյունիք: Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում Արցախը հայկական պետության կազմում էր, իսկ 387 թվին՝ բաժանումից հետո Սասանյանները …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-3_2, Շրջադարձ դեպի մշակույթի օջախները

ՇՐՋԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽՆԵՐԸ Բերքահավաքի դաշտեր, հեռավոր ֆերմաներ հյուրախաղերի եկան մարզի գեղարվեստական ինքնագործ և ժողովրդական կոլեկտիվները, ավտոակումբները, ագիտբրիգադները, շրջիկ գրադարանները: — Ղարաբաղի գեղարվեստական ինքնագործունեության խմբերի զգալի մասը հանդես է գալիս նորացված երգացանկով,— մեր թղթակցին ասաց մարզգործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ Լ. Ղազիյանը:— Համամիութենական փառատոնի դափնեկիր «Ղարաբաղ», «Քնար» և մյուս անսամբլներն այժմ առանձնակի տեղ են տալիս Արցախի ազգագրական և ժամանակակից ժողովրդական ստեղծագործություններին, հայ կոմպոզիտորների երգերին: — Ընդհանրապես կուլտուրայի օջախների աշխատանքը նկատելիորեն աշխուժացել է, սերտացել են կապերը Հայաստանի համապատասխան կազմակերպությունների ու գերատեսչությունների հետ, ստանում ենք գրականություն, երաժշտական գործիքներ, զգեստներ, կահավորում: Շրջադարձ է կատարվում դեպի կուլտուրայի օբյեկտների շինարարությունը: Կուլտուրայի տներ են կառուցվում Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում: Առաջիկայում կսկսվի Ասկերանում կուլտուրայի տան, Ստեփանակերտում կուլտուր-մարզական համալիրի շինարարությունը: Կկազմակերպվեն նոր գրադարաններ, երկրագիտական թանգարաններ: Իսկ այսօր հավաքովի 8 շինություններ են տեղադրվելու հեռավոր գյուղերում գրադարանների համար: «ԿԵՉԻՆԵՐԻ ԴՊՐՈՑ» Մարտունու անտառտնտեսությունում հանրապետության մեջ առաջինը հիմնվեց «Կեչիների դպրոցը», ուր աճեցվում են 40 հազար տնկիներ։ Դպրոցի դաշտերում կեչիների տնկիները կլիմայավարժվում են և փոխանցվում այլ անտառտնտեսությունների։ Արդեն տնկիների առաջին քանակությունն են ստացել Լենինականի և Սպիտակի անտառտնտեսությունները։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-3_1, Տուրք հիշողության

Տուրք հիշողության Արսեն Չաքրյանը և Տիրան Ոսկերչյանը ծաղկեպսակ են դնում ցեղասպանության զոհերի հուշարձանին: ...1944 թ. օգոստոսի 24-ին Փարիզը ցնծության մեջ էր: Բազմահազար մարդիկ դուրս էին եկել փողոցները: Այդ օրը տանկային դիվիզիայի հրամանատարը, դը Գոլի գլխավորած «Ազատ Ֆրանսիա» զինված ուժերի գեներալ Լեկլերկը և Դիմադրության ֆրանսիական ներքին ուժերի հրամանատար, գնդապետ Ռոլ-Տանգին ֆաշիստ պարետի ձեռքից ընդունեցին գերմանական կայազորի անձնատուր լինելու մասին վավերագիրը: Փարիզեցիներն ուրախ էին երկար սպասված հաղթանակի համար: Ցնծացող բազմության մեջ էր բարձրահասակ, բարեկազմ մի մարդ՝ փոքր-ինչ թախծոտ աչքերով: Նա մտաբերում էր անցած տարիները: Տիրան Ոսկերչյանն էր նա՝ Միսաք Մանուշյանի մերձավոր զինակիցներից մեկը: Ամեն տարի փետրվարի 21-ին ես Տիրանի հետ մեկնում էի Մոն-Վալերյեն բլուրը՝ Սենայի ձախ ափին գտնվող Փարիզի արևելյան արվարձանը՝ հարգանքի տուրք մատուցելու այստեղ գնդակահարված Միսաք Մանուշյանի, նրա մարտական ընկերների, Ֆրանսիայի հազարավոր պարտիզանների հիշատակին: Հետո գնում էինք Իվրի արվարձան, որպեսզի ծաղիկներ դնեինք Մանուշյանի մարտիկների շիրիմներին... Տիրան Ոսկերչյանը ծնվել է Տիգրանակերտում: Թուրքական յաթաղանը չշրջանցեց նրանց ընտանիքը: Պատանի Տիրանը թողեց հայրենիքը և հիմնադրվեց Եգիպտոսում: Այստեղ ընդունվեց ընդհատակյա կոմունիստական կուսակցության շարքերը: Շուտով զգուշանալով տեղական հետադիմական իշխանություններից, անլեգալ գալիս է Մոսկվա։ Այստեղ ամեն ինչ արտասովոր էր: Երեք տարի ուսանեց Արևելքի ժողովուրդների կոմունիստական համալսարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմը Ոսկերչյանին գտավ Ֆրանսիայում: Ֆրանսիան գերմանացիների կողմից գրավվելու առաջին օրերից ժողովուրդը ազատագրական պայքարի ելավ ընդդեմ զավթիչների ու նրանց գործակիցների: Գեներալ …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՍՀ_18_09_1976-2_2_1, Կենսական անհրաժեշտություն

Կենսական անհրաժեշտություն Մասնագիտացման և համակենտրոնացման հարցեր Նկատի ունենալով մեր երկրի ժողովրդական տնտեսության հիմնական ճյուղերից մեկի՝ գյուղատնտեսության համակողմանի առաջընթացի շահերը, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեն այս տարվա հունիսին ընդունեց միջտնտեսային կոոպերացման և ագրոարդյունաբերական ինտեգրացման բազայի վրա գյուղատնտեսական արտադրության մասնագիտացումն ու համակենտրոնացումը էլ ավելի զարգացնելու վերաբերյալ որոշումը: Տնտեսական ու հասարակական իմաստով բացառիկ կարևորություն ներկայացնող այդ փաստաթղթում շարադրված խնդիրների անթերի իրագործումը դարձել է խիստ հասունացած, կենսական անհրաժեշտություն: Որոշման մեջ պարզորոշ նշված է. «Այժմ, երբ մեր գյուղատնտեսությունը զգալիորեն ամրապնդվել է, կանգնում է ավելի ու ավելի ամուր նյութական հիմքի վրա, կոլտնտեսություններում և սովխոզներում արտադրության բազմաճյուղ բնույթը, նրա թույլ համակենտրոնացումը կասեցնում են հողագործության և անասնապահության ինդուստրացման զարգացումը, իջեցնում ծախսումների արդյունավետությունը, ըստ էության դառնում այդ ճյուղի տնտեսական, հետևապես նաև գիտատեխնիկական առաջադիմության արգելակ»: Այս առումով, արտադրության մասնագիտացման և կոոպերացման բնագավառում, ինչպես ամենուր, այնպես էլ Աբովյանի շրջանում, անելիքները շատ են: Պետք է ասել, որ միջտնտեսային կոոպերացման ուղղությամբ մեզ մոտ առաջին քայլերն արդեն արված են: 1974 թվականին ստեղծվել է պետական կոլտնտեսային շինարարական կազմակերպություն: Ամենայն հավանականությամբ ձեռնարկության տնտեսական ամրապնդումից հետո այն իր ծանրակշիռ ավանդը կներդնի շրջանի գյուղատնտեսության ասպարեզում կատարվող կապիտալ շինարարության մեջ: Շուտով կսկսի գործել մատղաշների աճեցման միջտնտեսային համալիրը: Այս հոդվածում գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման որոշ հարցերի շուրջը ցանկանում ենք անել մի քանի կոնկրետ եզրակացություններ ու առաջարկություններ: Ներկայումս Աբովյանում թռչնաբուծությամբ զբաղվում է վեց …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-2_2, Վերադարձնում են տեսողությունը

ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ Երևանի № 8 կլինիկական հիվանդանոցի համբավը տարածվել է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Սովետական Միության ամբողջ տարածքում: Դրանում «մեղավոր» են այդ բուժական հաստատության աչքի բաժանմունքի ակնաբույժները, որոնք վերականգնում են տեսողությունը: Վաթսունի սահմանագիծն անցած հիվանդները գերակշռում են այս բաժանմունքում: Այստեղ իրենց գիտելիքներն ու կարողություններն են ներդնում ակնաբուժության այնպիսի ճանաչված մասնագետներ, ինչպիսիք են պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ամբիոնի վարիչ, դոցենտ Իրինա Միրզա-Ավագյանը, դոցենտ Վերոնիկա Մարգարյանը, բժշկական գիտությունների թեկնածու, բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանը, տրավմատոլոգիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Աբրահամյանը, Տիգրան Դովլաթյանը և ուրիշներ: Հիվանդները գովեստի և շնորհակալության խոսքեր են ուղղում նաև Նաթելա Համամջյանի, բժիշկներ Իվետա Չայլախյանի, Էդիթ Նիկողոսյանի, Գալանե Գոռոյանի հասցեին: Այստեղ բուժում են աչքի այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են կատարակտը, գլաուկոման և այլն: Հայ մասնագետները նաև ուղղում են շեղաչությունը, կատարում պլաստիկ և ամենաբարդ վիրահատություններ: Հիվանդանոցում գործող ակնաբուժության կատարելագործման դասընթացներում ընդգրկված են Մինսկի, Խաբարովսկի, Դնեպրոպետրովսկի և Սովետական Միության ուրիշ քաղաքներից գործուղված երիտասարդ մասնագետներ, որոնք նաև մասնակցում են բարդ վիրահատություններին: Հիվանդանոցի աչքի բաժանմունքում վիրահատություն է կատարում ակնաբույժ Նաթելա Համամջյանը: ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀՄԱՅՔԸ Կիևի Պեչորյան լավրայի ուկրաինական ժողովրդական և կիրառական արվեստի թանգարանում մոտ երկու ամիս գործում էր Երևանի ժողովրդական ստեղծագործության թանգարանի կազմակերպած «հայկական ժողովրդական արվեստը» ցուցահանդեսը: Ավելի քան 60 հազար այցելուներ ծանոթացան հին հայկական գորգագործության, փայտագործության, ասեղնագործության անկրկնելի նմուշներին, ժողովրդական վարպետների …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՍՀ_18_09_1976-2_1_2, Գյուղաշխատանքների շտաբից

Գյուղատնտեսական աշխատանքների հանրապետական շտաբից Արմենպրեսը հաղորդում է Հայկական ՍՍՀ կենտրոնական վիճակագրական վարչության վերջին տվյալներով հանրապետության կոլտնտեսություններում և պետական տնտեսություններում հնձվել է հացահատիկային ցանքատարածությունների 83 տոկոսը՝ 130 հազար 298 հեկտար: Արտադրված է 272,6 հազար տոննա հացահատիկ: Հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 21,1 ցենտներ, որն անցած տարվա համեմատությամբ ավելի է 16,2 տոկոսով: Չնայած դրան, 10 շրջաններ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հեկտարի հաշվով ավելի քիչ բերք են ստացել, իսկ 22 շրջաններ ետ են մնում հանրապետության միջին ցուցանիշից: Հեկտարից ցածր բերք են ապահովում (մինչև 10 ցենտներ) Ապարանի, Ազիզբեկովի, Եղեգնաձորի շրջանների կոլտնտեսություններն ու սովխոզները: Դաշտավարները սեպտեմբերի 15-ի դրությամբ պետական շտեմարաններն են ուղարկել 57 հազար 940 տոննա հացահատիկ, որը անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշները գերազանցում է ավելի քան 1.600 տոննայով: Հացամթերման աշխատանքները կազմակերպված են անցկացվում Անիի, Ախուրյանի, Կամոյի, Սիսիանի, Սպիտակի, Թալինի շրջաններում: Հանրապետության կոլտնտեսություններն ու սովխոզները արագ թափով շարունակում են գյուղատնտեսական մյուս կուլտուրաների բերքահավաքը և մթերումները: Ըստ կենտրոնական վիճակագրական վարչության սեպտեմբերի 13-ի ամփոփագրերի՝ արդեն մթերվել է 224 հազար տոննա բանջարեղեն՝ անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ 66 հազար 625 տոննայով կամ 42,2 տոկոսով ավելի: Այսպիսով, տարեկան պլանային առաջադրանքը արդեն կատարված է 83,3 տոկոսով: Բանջարանոցային կուլտուրաների մթերման գործում բարձր ցուցանիշների են հասել Արարատի, Արտաշատի, Մասիսի, Հոկտեմբերյանի, Շահումյանի շրջանները: 9.693 հեկտար կարտոֆիլի ցանքատարածություններից քանդվել է 1.473-ը, պլանով նախատեսված …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-1_1, Շեփորի արձագանքը

Շեփորի արձագանքը Հայաստանի լեռնաշխարհի բնության ամենահիասքանչ անկյունները ամառային դպրոցական արձակուրդների օրերին տրամադրվել են մանուկներին: Սևանի ափերը, Լոռվա լեռնաշխարհը՝ իր ստվերախիտ անտառներով, Զանգեզուրն ու Դիլիջանը դարձել են մանուկների ամառային հավաքատեղիներ, որտեղ պիոներական շեփորի առույգացնող հնչյունները ամեն առավոտ տողանի են կանչում տղաներին ու աղջիկներին: Հանրապետությունում մանկական խինդ ու ծիծաղով են լեցուն 430 պիոներական ճամբարներ, որտեղ ամռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ավելի քան 120 հազար դպրոցականներ: Վաղ առավոտից մինչև ամառային ուշ երեկո Ծաղկաձորում, որը հանգստի պիոներական մայրաքաղաք անունն է ստացել, հնչում են երգն ու ծիծաղը: Ալպիական լեռնալանջերին տեղավորվել են բազմաթիվ արհմիութենական և գեղատեսիլ պիոներական տներ: Դրանցից մեկում՝ հանրապետության կապի մինիստրության «Ալիք» ճամբարում օրերն անցնում են ակնթարթորեն: Առողջությունը ամրապնդելու հետ մեկտեղ երեխաները ճամբարներից կհեռանան բազմաթիվ անմոռանալի տպավորություններով հարստացած, նոր հասցեներ ձեռք բերած: ՆԿԱՐՆԵՐՈՒՄ.— Ծաղկաձորում գտնվող «Ալիք» ճամբարի պիոներներին կանչում են ճամփաները: Իրենց ջոկատավար Հովհաննես Նահապետյանի հետ ամեն օր արշավի գնալը մեծ բավականություն է պատճառում երկրորդ ջոկատի երեխաներին: «Մենք նրա հետ հետաքրքիր ժամանակ ենք անցկացնում, նա չափազանց բարի է ու զգայուն, գիտե շատ հետաքրքրական պատմություններ»,— Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի ուսանող Հ. Նահապետյանի մասին այսպես են արտահայտվում պիոներները: «Սովորենք մեր ծնողների մասնագիտությունը», «Ալիք» ճամբարում այս նշանաբանով կազմակերպվել են հեռագրական ավտոմատ սարքերի աշխատանքի ուսումնասիրման դասընթացներ: ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄՈՒՄ Օգոստոսի 15-ին Հայաստանի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-1_2, Ամռան այս օրերին

ԱՄՌԱՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ Մարդու համար միշտ լինում են ուղեկից բառեր: Երեխան, օրինակ չի կարող ոչ միայն տանձ, խնձոր, դեղձ (այնքա՜ն շատ մրգեր ու պտուղներ) չասել, այլև չնկարել: Ու միշտ՝ արևով: Արևը և ջուրը մրգի և պտղի ուղեկիցներն են: Ջուրը այգում, դաշտում պիտի քչքչա: Երեխաները սիրում են ոչ միայն միրգ նկարել, այլ հաճույքով վայելել այն: Եթե երեխային մի բուռ ջուր տալով... հովանում է մոր սիրտը, ապա պատկերացրեք այն մարդու վիճակը, երբ զգում է, որ ծարավից ճաքում են հողի շուրթերը, իսկ ինքը չի կարող տապից տոչորվածին՝ դաշտին, այգուն ջուր տալ... Իսկ երբ ջրամբարները կան, կան ջրհան կայանները, ապա մարդուն մնում է ոչ միայն փառավորել հողը, այլ փառավորել հենց իր հոգին: Այո, մենք շատ ենք օգտագործում ջուր բառը: Այն մեզ ուղեկից է անգամ ձմռան ցրտին: Ձմռան ամիսներին մենք տեսնում ենք մեր գարուն-ամառ-աշունը: Գարնան-ամռան-աշնան դաշտը, այգին: Բերքի երաշխիքը նաև ջուրն է: Մենք շատ ենք ասում՝ անջրդի պայմաններում ստացանք այսքան բերք, և երանությամբ ավելացնում ենք՝ իսկ թե գոնե ջուր լիներ ու մեկ-երկու անգամ ջրվեր, ապա ի՜նչ բերք կստացվեր... Դրա համար Սևանից դուրս եկող ջրի ամեն մի կաթիլը ժողովրդի բնորոշմամբ ոսկու գին ունի: Ջրառատ շրջաններ չունենք, և ամեն մի տեղավայրի ջուրը մեր թանկ Սևանն է հիշեցնում: Ջուր և ջրվոր: Մեր պապերի առուներին վաղուց փոխարինելու են եկել …