Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-2_1, Մտահաղացումներ և իրականացումներ

ՄՏԱՀՂԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ «Հայպետնախագիծ» ինստիտուտը կարևոր դեր է խաղում հանրապետության քաղաքների, շրջկենտրոնների ու գյուղական վայրերի կառուցապատման գործում: Ինստիտուտի ճարտարապետների նախագծերով կյանքի են կոչվել այնպիսի կառույցներ, որոնք իրենց մտահղացմամբ ժամանակակից հնչեղություն ունեն և նոր խոսք են սովետական ճարտարվեստի պատմության մեջ: Այդ կառույցները գրավել են ինչպես սովետական, այնպես էլ արտասահմանյան շատ մասնագետների ուշադրությունը և բարձր գնահատվել: Այս ինստիտուտում են ծնունդ առել երևելի բազմաթիվ կառույցների, քաղաքների գլխավոր հատակագծերի, մշակութային և վարչական շենքերի, դպրոցների ու մանկապարտեզների, տիպարային բնակելի տների ու զանգվածների և շատ ու շատ օբյեկտների նախագծերը: Վերջին մի քանի տարում ինստիտուտի ճարտարապետների նախագծերով կառուցված մի քանի օբյեկտներ բարձր են գնահատվել: Հանրապետության պետական մրցանակների են արժանացել «Զվարթնոց» օդանավակայանը, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տունը, իսկ անցյալ տարի մարզահամերգային համալիրի նախագծմանն ու կառուցմանը մասնակից մի խումբ ճարտարապետներ և կոնստրուկտորներ արժանացան Սովետական Միության պետական մրցանակի: Այդ խմբի մեջ էին անվանի ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը, Արթուր Թարխանյանը, Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գուրգեն Մուշեղյանը, կոնստրուկտորներ Իգոր Ծատուրյանը և Գրիգոր Ազիզյանը: Համամիութենական ու միջազգային ստուգատեսներում ոսկե մեդալների ու դիպլոմների են արժանացել նաև Գորիսի № 5 թաղամասի, Երևանի «Էրեբունի» և Լենինականի օդանավակայանների, մարզահամերգային համալիրի, Էջմիածնի մշակույթի պալատի և այլ նախագծեր: Ինստիտուտում հատկապես մեծ ուշա դրություն է դարձվում նորաստեղծ քաղաքների ու շրջկենտրոնների, գյուղական վայրերի կառուցապատման հարցերին: Եվ պատահական չէ, որ արվեստանոցները սկսել են լրջորեն զբաղվել …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-3_3, Թագուհին հեռանում է սառույցից

ԹԱԳՈՒՀԻՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՍԱՌՈՒՅՑԻՑ ԴԱ ԳԴՀ-ի չմշկավազքի միության սովորական նիստերից մեկը չէր: Այստեղ մարզչական աշխատանքի էին ճանապարհում Եվրոպայի և աշխարհի «ձևավոր չմշկասահքի թագուհուն»՝ Գաբրիելե Զեյֆերտին։ Այդ երեկո հիանալի մարզուհու հասցեին շատ լավ և ջերմ խոսքեր ասվեցին։ Պատասխան ելույթում չեմպիոնուհին ասաց. «Ինձ համար շատ ծանր է հրաժեշտ տալ սպորտի իմ բարեկամներին, բազմաթիվ մարզասերներին: Ու չնայած նրան, որ ես այլևս «ակտիվ» մարզիկ չեմ լինի, սակայն նախօրոք ուրախանում եմ հարազատ Մարքս-Շտադտում մարզչական իմ ապագա աշխատանքով: Ես ողջ ուժերս կնվիրաբերեմ նրան, որպեսզի առաջիկայում ևս մեր հանրապետության ներկայացուցիչները մեծ հաղթանակներ տանեն ձևավոր չմշկասահքում»։ Մարզչական աշխատանքի անցան նաև աշխարհի վերջին չեմպիոնատի զուգասահքի բրոնզե մեդալակիրներ Հայդեմարիա Շտայներ-Վալտերը և Հայնց-Ուլրիխ Վալտերը, ինչպես նաև Աներոզե Բայեր և Էբերհարդ Ռյուդեր պարային զույգը: ԳԱԲԻ ԶԱՅՖԵՐՏԸ ձևավոր չմշկասահքի սիրահարներին գերեց 1965 թվականի ձմռանը, երբ նա, 16-ամյա այդ աղջիկը ծիծաղելի պոչուկ-հյուսերով, փայլուն կերպով հանդես եկավ Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։ Հինգերորդ տեղը գերազանց սկիզբ էր այնպիսի պահպանողական սպորտում, ինչպիսին ձևավոր չմշկասահքն է։ Գաբին միայն պատանեկան կրակով չջերմացրեց խստապահանջ մրցավարներին, նա իր համարձակ հնարքները ամրապնդեց բարձր տեխնիկայով։ Խստապահանջ մարզիչ, իր մոր՝ Յուտա Մյուլլերի ղեկավարությամբ Գաբին համառորեն, ջանասիրաբար մարզվում ու բարձրացնում էր իր վարպետությունը։ Բնական է, որ նման դեպքում հաջողությունները իրենց սպասեցնել չէին տալիս։ Մոսկվայի չեմպիոնատից մեկ տարի անց, այս հիասքանչ մարզուհին արդեն երկրորդն էր աշխարհում …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-4_3, Լեոնի մրցամարտեր

ԿՈՐՈՇԵՆ ԼԵՈՆԻ ՄՐՑԱՄԱՐՏԵՐԸ ԵԹԵ դատենք վերջին տարիների արդյունքներով, ապա 1970 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի IV խմբի ուժեղագույնը պետք է համարել ԳՖՀ-ի հավաքականին։ Ինչպես գիտեք, 1954 թ. Շվեյցարիայում արևմտագերմանացիներն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցամարտում անսպասելիորեն պոկեցին հաղթանակը (3։2) Հունգարիայի ուժեղ հավաքականից և դարձան աշխարհի չեմպիոններ։ Չորս տարի անց նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ։ Չիլիում ԳՖՀ-ի ֆուտբոլիստները դուրս եկան քառորդ եզրափակիչ և, վերջապես, 1966 թ. նրանք «Ուեմբլիում», եզրափակիչ խաղում 2։4 հաշվով պարտվեցին անգլիացիներին։ Բուլղարիայի հավաքականը եզրափակիչ խաղերին է մասնակցել աշխարհի վերջին երկու առաջնություններում, բայց չի կարողացել մտնել քառորդ եզրափակիչ։ Պերուի թիմն իր ուժերն է չափել 1930 թ. աշխարհի անդրանիկ առաջնությունում, իսկ Մարոկկոն եզրափակիչ մրցումներում նորեկ է։ Սակայն վիճակագրությունը միշտ չէ, որ ճիշտ է որոշում մրցումների ելքը։ Ի դեպ, աշխարհի նախկին չեմպիոնները՝ ԳՖՀ-ի ֆուտբոլիստները ընտրական մրցաշարում մեծ դժվարությամբ նվաճեցին Մեխիկոյի ուղեգիրը: Օրինակ, Կիպրոսում ԳՖՀ-ի թիմի հարձակվող Մյուլլերին հաջողվեց խփել հանդիպման միակ գոլը... 92-րդ րոպեին (հանդիպումը բազմիցս ընդհատվել էր, և մրցավարը երկու րոպե ավելացրել էր խաղաժամը): Նյուրնբերգի լեփ-լեցուն ստադիոնն արդեն հաշտվել էր այն մտքի հետ, որ ընտրական հանդիպումն Ավստրիայի հետ կավարտվի 0։0, երբ նույն Մյուլլերը եզրափակիչ սուլոցից երկու րոպե առաջ իր թիմին պարգևեց հաղթանակ։ Այնուհետև արևմտագերմանացի ֆուտբոլիստներին փրկեցին ավստրիացիները, որոնք 1968 թ. նոյեմբերի 6-ին Գլազգոյում խաղը շահեցին շոտլանդացիներից (2։1)։ Երբ Մեքսիկայի ուղեգիրն արդեն «գրպանում» էր, …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-4_1, Պարտություն սեփական դաշտում

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ԼԵՆԻՆԱԿԱՆԻ «Շիրակը» երկրի առաջնության հերթական տուրում ընդունել էր Տուլայի «Մետալուրգ» թիմին: Մրցակիցները այս տարի արդեն հանդիպել էին երկրի գավաթի խաղարկությունում, որտեղ հաղթել էր «Մետալուրգը»։ Այս անգամ էլ պատկերը կրկնվեց։ Ճիշտ է, հանդիպումն սկսվեց դաշտի տերերի բուռն գրոհներով, սակայն հյուրերը կարողացան հարմարվել «Շիրակի» խաղաոճին և շուտով կանաչ դաշտում համառ պայքար ծավալվեց: Խաղի 20-րդ րոպեին խաղավարը գրանցեց հանդիպման միակ գոլը։ Տուլացի Մելեշկոյի կատարած տուգանային հարվածից հետո դարպասապահ Հովհաննիսյանը չկարողացավ գնդակը պահել իր ձեռքերի մեջ և վրա հասած Երմակովը այն ուղղեց դարպասը: Ընդմիջումից հետո զգացվեց հյուրերի ֆիզիկական լավ պատրաստականությունը: Նրանք մինչև հանդիպման վերջը խաղացին արագ տեմպով: Կատարված երեք փոխարինումները ևս «Շիրակի» խաղում աշխուժություն չմտցրեցին և լենինականցի ֆուտբոլիստները դաշտից հեռացան պարտված: Ֆ. ՀՈՒՆԱՆՅԱՆ (Հեռախոսով) ՄԱՐԶԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆԻՑ * ՀՌՈՄ: Ջրագնդակի Եվրոպայի չեմպիոն ՍՍՀՄ հավաքականը Ճենովայում և Միլանում մի քանի ընկերական հանդիպումներ անցկացրեց Իտալիայի հավաքականի հետ: Առաջինը ավարտվեց ոչ-ոքի՝ 4։4, երկրորդում հաղթեցին իտալացիները՝ 8։4, իսկ վերջին երկու խաղերում գրանցվեց համապատասխանաբար 7։4 և 9։7 հաշիվները՝ հօգուտ սովետական ջրագնդորդների: * ՍՏՈԿՀՈԼՄ։ Սեղանի թենիսի Եվրոպայի գավաթի խաղարկման եզրափակիչ առաջին հանդիպումը Շվեդիայի և Հունգարիայի հավաքականների միջև ավարտվեց 5:4 հաշվով՝ հօգուտ հունգարների։ * ՀՌՈՄ: Նոր հաղթանակ տարան սովետական թրասուսերակիրները, այս անգամ իտալական Տրիեստ քաղաքում: Մեր հավաքականը հաղթեց Լեհաստանի (10։6), Հունգարիայի (9։7) և Իտալիայի թիմերին: Իտալացիների հետ հանդիպման ժամանակ …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-4_3, Հայաստանի ֆիզկուլտուրնիկ

ՄԻՔԱՅԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Մեր շարքերից անժամանակ հեռացավ ֆիզկուլտուրայի և սպորտի բազմամյա աշխատող, հիանալի ընկեր Միքայել Շահնազարյանը: Մ. Շահնազարյանը ծնվել է 1924 թ. Դոնի Ռոստովում, բանվորի ընտանիքում։ 1939-ին տեղափոխվում է Երևան, որտեղ ավարտում է Մայակովսկու անվան դպրոցը: Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերին մեկնում է ռազմաճակատ, իսկ հաղթանակից հետո բանակից զորացրվում և 1946 թվականից աշխատանքի անցնում Հայաստանի լուսավորության մինիստրության սիստեմում, նախ որպես Երևանի մանկական ստադիոնի դիրեկտոր, իսկ ապա հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես ավագ հրահանգիչ-մեթոդիստ: 1953 թվականին Մ. Շահնազարյանն ընդունվում է ՍՄԿԿ-ի շարքերը։ Հայրենիքին ծառայելու համար նա պարգևատրվել է կառավարական մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով: Որտեղ էլ որ աշխատելիս է եղել Միքայել Շահնազարյանը, աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ, պարտաճանաչությամբ ու համեստությամբ։ Նա ակտիվորեն մասնակցում էր հասարակական աշխատանքներին, երկար տարիներ հանդիսացել է հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղարը։ Անհավատալի է, որ այլևս մեզ հետ չէ Միքայելը, նա, ով մեծ ավանդ է ներդրել մեր մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության գործում։ Զգայուն ու համեստ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտում։ ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզկուլտարայի և սպորտի կոմիտեն, ՀՍՍՀ լուսավորության մինիստրությունը, ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի կոլեկտիվը վշտացած են ՄԻՔԱՅԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ մահվան առթիվ և ցավակցում են նրա ընտանիքին։ ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿ ՕՐԳԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿՈՄԻՏԵԻ, ՀԱՄԽ-Ի ԵՎ ԴՕՍԱԱՖ-Ի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-3_2, Առաջատարները երկուսն են

Մեր լուսանկարիչ Ֆ. Առուստամյանի օբյեկտիվի հերթական «տեսակցությունը» տեղի ունեցավ Երևանի փետրագնդակի գավաթի խաղարկությունում, երբ մրցավեճի էին բռնվել Լ. Սեյրանյանը (ետին պլանում) և Ռ. Հովհաննիսյանը։ Հաղթեց առաջինը: ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԵՐԿՈՒՍՆ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կանանց շախմատի առաջնությունում հաստատվել է երկիշխանություն։ Հերթական տուրում խաղալիս երկու առաջատարները՝ Մ. Վարդանյանը և Վ. Ղազարյանը շատ ջանքեր թափեցին միմյանցից միավոր կորզելու համար։ Սակայն այս պարտիայի ելքը որոշվեց միայն անավարտ հանդիպումների օրը։ Գրանցվեց ոչ-ոքի։ Հաջորդ տուրում նրանք նույնպես հավասար արդյունք ցույց տվեցին. Վարդանյանը դժվարին պայքարում ծնկի բերեց Զ. Ափյանին, իսկ Ղազարյանը առավելության հասավ մինչ այդ առջևում ընթացող Ա. Մեհրաբյանի նկատմամբ։ Այժմ երկու առաջատարները վաստակել են 4,5-ական միավոր: Կես միավորով նրանցից ետ է մնում Ա. Մեհրաբյանը: Ս. ԲԱԼԱՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՎԻԵՆՆԱ: ՍՍՀՄ շախմատի տղամարդկանց հավաքականը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջին անգամ այդ կոչումը նվաճելով 1957 թվականին, մեր շախմատիստները այն պահպանեցին 1951 ու 1955 թվականներին և ահա այժմ Եվրոպայի չորրորդ չեմպիոնատում նրանք կրկին հաստատեցին ուժեղագույնների իրենց տիտղոսը։ Այս անգամ Եվրոպայի առաջնությունը տեղի էր ունենում Ավստրիայի Կապֆենբերգ քաղաքում, որին մասնակցում էին ութ երկրների՝ Բուլղարիայի, Հունգարիալի, ԳԴՀ-ի, Դանիայի, Իսպանիայի, ՍՍՀՄ-ի, Չեխոսլովակիայի և Հարավսլավիայի թիմերը։ ՍՍՀՄ հավաքականը հաղթանակներ տարավ բոլոր հանդիպումներում և վերջին՝ յոթերորդ տուրից առաջ արդեն անհասանելի դարձավ մյուս մասնակիցների համար։ ՏԱՍՍ ԱԿՏՅՈՒԲԻՆՍԿԻ ՓՆՋՈՒՄ ՍՍՀՄ շախմատի առաջնության կիսաեզրափակիչում հաջողությամբ են հանդես գալիս մեր …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

_ArmTDP_ՍՀ_18_09_1976-2_2_3, Ֆերմայի կոմունիստները

Կուսակցական կյանք Ֆերմայի կոմունիստները Մուրղուզի զովաշունչ լանջերը հասանք արշալույսից առաջ: Արևը իր թույլ շողերով երանգավորել էր միայն լեռան կատարը: Ցողաշատ լանջին արածում էր նախիրը: — Մերն է,— ասաց Շամշադինի շրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ Վազգեն Մուսինյանը: Վարորդն արգելակեց մեքենան: — Բարի լույս, տղե՛րք,— մեքենայից դուրս գալով, ձայն տվեց կուսբյուրոյի քարտուղար Խորեն Գիժլարյանը: — Լույսը ձեր բարի: Բարով եք եկել,— գրեթե միաժամանակ պատասխանեցին նախրապաններ Աղվան Վանեսյանն ու Արտավազդ Նազինյանը: Լիաթոք շնչում ենք ծաղկաբույր լանջերի կենարար օդը: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է կառուցում իր աշխատանքը ֆերմայի կուսակցական խումբը: Զրույցից պարզվում է, որ խումբը, Արամայիս Միրզախանյանի ղեկավարությամբ, բավականաչափ արդյունավետ գործ է կատարում: Իրենց ժողովներից մեկում կոմունիստները մտքեր փոխանակեցին կերի բազան ամրապնդելու, անասունների մթերատվությունը բարձրացնելու հարցի շուրջը: Կոմունիստներ Ռուդիկ Դարբինյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռաֆիկ Բաբայանը, համոզիչ փաստեր բերելով, հիմնավորում էին, որ այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվում խոտհարքներն ու արոտավայրերը, որ առանձին արոտավայրեր մակերեսային բարելավման և հոգատար խնամքի միջոցով կարելի է վերածել խոտհարքի: Նրանց հաշվարկներով այդ աշխատանքը հնարավոր էր կատարել ավելի քան 50 հեկտարի վրա: Կոլտնտեսության կուսակցական կազմակերպությունը պաշտպանեց խմբի կոմունիստների առաջարկությունը: Հարկ եղավ դիմել շրջանային մարմիններին՝ մակերեսային բարելավման հետ կապված հարցերը լուծելու համար: Եվ գործը գլուխ եկավ: Դա ֆերմայի կուսակցական խմբի կարևոր նախաձեռնություններից էր: Ֆերման կթվորուհիների կարիք ուներ: Հավաքվելով ժողովի, խմբի կոմունիստները …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՁ_17_08_1988-1_3, Գիտական համագործակցությամբ

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հիմնակազմ գրադարանի ֆոնդերը համալրվեցին նոր հրատարակությամբ: Դա մեր ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Ասատրյանի և Կոպենհագենի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Վախմանի համատեղ հետազոտության առաջին հատորն է: Գիրքը, որ լույս է ընծայել Կոպենհագենի հրատարակչությունը, նվիրված է հարավիրանական բախտիարների ցեղի էթնալեզվական պրոբլեմներին: Այդ աշխատության հրատարակումն էական ավանդ է Հարավային և Կենտրոնական Իրանի ցեղերի էթնալեզվական հետազոտությունների ասպարեզում: Աշխատությունը պարունակում է բախտիարների ազգագրության բարբառային նյութեր՝ անգլերեն թարգմանություններով և մանրամասն մեկնաբանություններով, ինչպես նաև ստուգաբանական բառարան, որտեղ ցույց է տրվում տեքստերում հանդիպող յուրաքանչյուր բառաձևի պատմությունը: Գ. Ասատրյանը քրդագիտության, հին և միջին իրանական լեզուների մասնագետ է, ինչպես նաև իրանական ժողովուրդների ազգագրության ոլորտի մասնագետ: Պրոֆեսոր Վախմանը արդիականության խոշորագույն իրանագետներից մեկն է: Հարավային և Կենտրոնական Իրանի ցեղերի էթնալեզվական հետազոտմանն առնչվող նրանց համատեղ հետազոտությունը ծնունդ է առել երկու երկրների գիտնականների արգասավոր գիտական համագործակցության շնորհիվ:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-1_2, «Բուրեվեստնիկ» կրոս

Հաղթանակի զբոսայգում անցկացվեց «Բուրեվեստնիկ» մարզական ընկերության հանրապետական խորհրդի թեթևատլետիկական կրոս, որին մասնակցեցին պետական համալսարանի, պոլիտեխնիկական, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների, գյուղատնտեսական, բժշկական և ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտների ուսանող-ուսանողուհիները։ Տղամարդիկ մրցեցին 1.000 մ, իսկ կանայք՝ 500 մ վազքատարածություններում: Տղամարդկանց լավագույն եռյակը (Միխայիլ Լիսենկո՝ 2.37,8, Ալեքսանդր Սունցով՝ 2.43,0, Կամո Բեգլարյան՝ 2.13,5) ներկայացնում էր ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Կանանց մրցումներում բարձր ցուցանիշները նույնպես ցույց տվեցին ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզուհիները։ Առաջին տեղը 1.20,0 արդյունքով գրավեց Ժաննա Խաչիկյանը։ Երկրորդը Սիրանույշ Զուռնաչյանն էր (1.21,0)։ Համալսարանի ուսանողուհի Սուսան Նիկողոսյանը երրորդն էր՝ 1.22,0։ Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավեց ֆիզկուլտուրայի ինստիտուտի հավաքականը, որը հաղթեց թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց թիմային մրցապայքարում: ՆԿԱՐՈՒՄ.— Տղամարդկանց վազքահերթերից մեկը։ Շարադրանքը՝ Լ. ԱՆԱՆԻԿՅԱՆԻ Լուսանկար՝ Ռ. ՀԵՔԵՔՅԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՍՏԱՐՏ ՎԵՐՑՐԵՑ «ԴԻՆԱՄՈ» ԿՍԸ լողավազանում տեխնիկական մարզաձևերի հանրապետական սպարտակիադայի ծրագրով առաջինը իրենց ուժերը չափեցին ստորջրյա սպորտի եզրափակիչի մասնակիցները: Խախտելով լողավազանի ջրի հայելու անդորրը, հանրապետության ութ թիմեր վիճարկեցին անհատական-թիմային առաջնությունը: Առաջին օրը գերազանց հանդես եկավ Մյասնիկյանի շրջանի համերաշխ հավաքականը, որը առաջ անցավ այնպիսի փորձված մրցակիցներից, ինչպիսիք են Լենինյան, Օրջոնիկիձեի, Շահումյանի և մյուս շրջանների թիմերը։ Եզրափակիչի վերջին 3x100 և 4x100 լողաթափերով էստաֆետային լողի մրցումներում պայքարը ավելի սրվեց: Ի վերջո, հաղթեց Մյասնիկյանի շրջանի հավաքականը, որը ընդհանուր թիմային հաշվարկում հավաքելով 235 միավոր, գրավեց առաջին տեղը իրենից …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_ՀՖ_19_05_1970-1_1_2, Հեռակա մրցումներ

ԱՆԱԿՆԿԱԼ ԼՅՈՒԲԼՅԱՆԱՅՈՒՄ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում ՍՍՀՄ հավաքականի առաջին մրցակիցներն էին Բրազիլիայի բասկետբոլիստները: Հանդիպման սկզբից բրազիլացիները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և սկսեցին գլխավորել հաշիվը: Նրանք միջին տարածությունից դիպուկ նետումներով գրավում էին սովետական թիմի օղակը։ Միայն առաջին խաղակեսի վերջում մեր բասկետբոլիստները կարողացան ուշքի գալ և հանգստի գնացին 11 միավորի առավելությամբ՝ 38։27։ Երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին մեր թիմը երկու միավոր ևս վաստակեց (48։35)։ Թվում էր, թե հանդիպման բախտը որոշված է. բայց այդ օրը ծնվեց առաջին մեծ անակնկալը: Բրազիլացիները նետվեցին վճռական գրոհի և մի քանի րոպե հետո խաղի հաշիվը գրեթե հավասարվեց։ Խաղի վերջին րոպեներին հաջողվեց առաջ անցնել մեր թիմից։ Խաղավարտի սուլիչը ազդարարեց Բրազիլիայի թիմի հաղթանակը՝ 66։64։ Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. ԱՄՆ—Չեխոսլովակիա՝ 88։60, Հարավսլավիա—Իտալիա՝ 66։63, Բրազիլիա—Իտալիա՝ 69։59, ԱՄՆ—Ուրուգվայ՝ 76։39, ՍՍՀՄ—ՉՍՍՀ՝ 98։72։ ՀԵՌԱԿԱ ՄՐՑՈՒՄՆԵՐ ՄԵՐ հանրապետությունում այս տարի առաջին անգամ հանրակրթական դպրոցների միջև կանցկացվեն վոլեյբոլի հեռակա մրցումներ: Այն նվիրված է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյա հոբելյանին։ Մրցումների հիմնական նպատակն է դպրոցականներին լայնորեն ընդգրկել այս մարզաձևում և նպաստել վոլեյբոլի խաղահրապարակների կառուցմանն ու բարեկարգմանը: Դպրոցական վոլեյբոլիստների միջդասարանային մրցավեճը կծավալվի Հայաստանի բոլոր քաղաքներում և շրջաններում, որը կանցկացվի սեպտեմբերի 15—30-ը։ Այս հետաքրքիր մրցույթին մասնակցելու իրավունք է տրվում 8—10-րդ դասարանների աղջիկների և տղաների հավաքական թիմերին: Մրցակարգի համաձայն, մեկ դասարանն իրավունք ունի ասպարեզ հանել 2—3 թիմ: Միջոցառումը բարձր մակարդակով …