ԿԵՆԱՐԱՐ ՀՐԱՇՔԸ Ամառն էլ, գարնան նման, Արփա գետով է մտնում Վայոց ձոր և սփռվում այգիների, դաշտերի վրա և հասնում ալպյան գեղեցիկ արոտներին: Գնում ենք Արփա գետն ի վեր, նրա ձախ ափին, բարձր ժայռերի գոգերում բազմել է Գնդեվազ գյուղը: Գյուղից քիչ ներքև Գնդեվանքն է, այն եղել է Սյունյաց իշխանների նստավայրը, հայ մարդու ուխտատեղին: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանն ասում է, որ Վայոց ձորը մի մատանի էր, կառուցվեց Գնդեվանքը և դրվեց նրա վրա որպես մի շողշողուն ակ: Վանքի տարածքը մի թեք լեռնալանջ է՝ երկնահաս ընկուզենիներով: Ամբողջ շրջապատը կարծես մի պտղատու անտառ լինի: Ահա այդ անտառ թվացող այգու չորս կողմից խշշում են սառնորակ և զուլալ ջրերը. զարմանում է այստեղ առաջին անգամ լինողը: Մի՞թե այդպիսի բարձր սարերի վրա այսքան առատ ջրեր կան, որ դաշտերում, ծառաստաններում իրենց պարտքը կատարելուց հետո իջնում-խառնվում են Արփայի ջրերին: Այդ հարցի պատասխանի համար գնանք մի քանի դար հետ... Գնդեվանք... Կառուցել են Սյունյաց իշխանները 10-րդ դարում: Բնության այդ գողտրիկ անկյունը ծառաշատ ու գեղեցիկ դարձնելու համար անհրաժեշտ էր, չնայած առատահոս աղբյուրներին, ուրիշ տեղեր ջուր հասցնել: Ո՞րն էր ելքը: Ելքը Որոտան գետից ջուր հասցնելն էր այստեղ: Ջուր... Նրա հրաշք էությունը հայ մարդն զգացել է դարեր առաջ: Կոլտնտեսության վարչության նախագահ Ռաֆիկ Աղաբեկյանի հետ գնում ենք ջրանցքն ի վեր: Գեղեցիկ այգիներ, ծաղկահովիտներ, խոտհարքներ ու արոտավայրեր: Ահա այստեղով …
ԳՈՒՅՆԻ ԵՎ ԳԾԻ ԼԵԶՎՈՎ Ժողովրդի իմաստուն բնորոշմամբ, աշխատավոր մարդը մի աչքով թախծել, արտասվել է, մյուսով ժպտացել, ուրախացել: Մեր ժողովրդի հոգևոր և նյութական հուշարձանները, առտնին գործածական իրերը, ժայռապատկերները, սեպագիր արձանագրությունները վկայում են, որ ծաղրանկարային արվեստը մեզանում հին ու հիմնավոր է: Հետաքրքրականն ու բնութագրականը այն է, որ պատկերվող առարկաների, երևույթների, տեսարանների հարաբերակցությունը ոչ թե տարածական, այլ իմաստային է և բովանդակում է կյանքի տվյալ հատվածի բնութագրական կողմերը: Ծաղրանկարային արվեստին բնորոշ ահա այս սկզբունքներն է որդեգրել և զարգացրել ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը իր նոր՝ «Գտիր ինքդ» ժողովածուում: Հմուտ և փորձված ձեռքը վրձնի մի քանի հարվածներով վերարտադրում է ոչ միայն մեր կյանքի հոռի եզրերը, բացահայտում սոցիալ-հոգեբանական, հասարակական նշանակություն ունեցող երևույթների էական կողմերը. այլև ձգտում, հաստատում է բնականն ու բանականը, ճշմարիտն ու արդարը: Եվ այդ բոլորը մեր ժողովրդի հոգեբանությանը հարազատ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների մոտիվներով՝ գույնի ու գծի կոմպոզիցիոն միասնությամբ, գրական տեքստի ոգուն հարազատ: Այդօրինակ ծաղրանկարների մտահղացումն ու ոճը մեզանում նորություն են. ավելին՝ այդ ծաղրանկար-հանելուկներով տեսանելիորեն ավելի է կարևորվում գրական երկի գեղագիտական-դաստիարակչական և հասարակական նշանակությունը: Յարալյանի գրքում գունային տարբեր ֆոների համադրությունից վերակենդանանում է Այգեկցու, Թումանյանի, Խնկո-Ապոր, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Շիրազի, Սևակի և մեր ժամանակակից մյուս գրողների առակների ոգին: Ծաղրանկարները հաճախ դիտողի մտապատկերում դառնում են իրադարձությունների, գործողությունների շղթա, գունային շարժման գործընթացում վերապատմելով գրական տեքստի գաղափարն ու …
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Պատասխաններն ուղարկել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի հասցեով։ * Հայրիկ Սիրեկանի Ղազարյանը փնտրում է հորեղբոր որդուն՝ ԳԵՂԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՖԱՀՐԱԴՅԱՆ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ, ծնված 1910 թ. Մարտունու շրջանի Ձորագյուղում: Անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Նրա մոր անունը Օսան է, կնոջը՝ Խաթուն, աղջկանը՝ Արփիկ, եղբայրներինը՝ Աղաբեկ, Ջանիբեկ: Ըստ լուրերի՝ ողջ է և անվանափոխված Գևորգ՝ բնակվում է ԱՄՆ-ի Օկլենդ քաղաքում: * Աշխեն Գաբրիելյանը փնտրում է եղբորը՝ ԱՐՏԱՇ ԱՍԱՏՈՒՐԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, ծնված 1923 թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: Անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Նրա մոր անունը Աննա է, եղբայրներինը՝ Արշակ, Աշոտ, քրոջը՝ Զաբելլա։ * Լիբանանից Մուշեղ Ավետիսի Հինայեկյանը փնտրում է մորեղբոր տղային՝ ՇԱՎԱՐՇ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ։ Մուշեղը մինչև 1937 թ. նամակագրական կապ է ունեցել Շավարշի հոր՝ Միքայելի հետ, որը բնակվել է Սիմֆերոպոլ քաղաքում։ Շավարշի քրոջ անունը Արուսյակ է, ամուսնացած է եղել ռուս երիտասարդի հետ: Մուշեղի մոր անունը Էլիպս է։ * Գենյա Աբրահամյանը (Ղազարյան) փնտրում է հորը՝ ՀՈՎՆԱԹԱՆ ՂԱԶԱՐԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, ծնված 1903 թ. Ղամարլուի (այժմ՝ Արտաշատի) շրջանի Չոգդամլու (այժմ՝ Ազատավան) գյուղում։ Անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Նրա մոր անունը Թագուհի է, կնոջը՝ Անատոլիա, աղջիկներինը՝ Ժենյա, Գենյա, Սոնյա, Արուս: * Աստղիկ Մելքոնյանը փնտրում է հորը՝ ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ, ծնված 1903 թ. Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում: Անհայտ կորել է Հայրենական մեծ պատերազմի …
ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ վերջերս արժանացավ Սովետական Միության ժողովրդական դերասանուհու կոչման: Հիշում եմ, 50-ական թվականների սկզբին Երևանի թատերական ինստիտուտի առաջին շրջանավարտներս նոր էինք կյանք մտել, երբ հանկարծ բերնեբերան անցավ Լենինականի բեմում հայտնված «սիրուն ու տաղանդավոր աղջկա» համբավը, որը մեզ ստիպում էր հաճելի զարմանքով արտաբերել հայեցի ու ոչ այնքան սովորական այդ անուն-ազգանունը։ Ժանրաոճական հատկություններով ու կառույցի բարդությամբ նրա առաջին դերերն այս թատրոնում ավելի քան խոստումնալից եղան, դերեր, որոնցով Վարդուհին դրսևորեց կատակերգական-բնութագրական կերպարների կերտման աներկբա օժտվածություն՝ Լարիսա («Անօժիտը»), Մարգարիտ («Պատվի համար»), Սուսան («Նամուս»), Թերեզ («Ժայռ»), Դեզդեմոնա («Օթելլո»), դերեր, որով նա ձեռք բերեց որոշակի փորձ ու հասունություն: Արդեն իսկ այս շրջանում նա կարողացավ դրսևորել իր դերասանական անհատականության ամենաբնորոշ գծերը. գերող անմիջականությունը, պարզությունը, վարակիչ անկեղծությունը: Բնական է. նրա ուղին ձգվում էր դեպի մայր թատրոն: Ահա այստեղ էլ նա երևաց նկարագրի մեկ ուրիշ կողմով՝ համեստությամբ, ևս մի հատկանիշ, որ նա պահպանեց կոչումների, ճանաչման ու համբավի արժանանալուց հետո էլ: Հիշում եմ, բոլորս հուզված էինք երիտասարդ դերասանուհու ճակատագրով, քննություն կբռնի՞, ավելի ճիշտ, անհրաժեշտ ինքնաարտահայտում կունենա՞ Գր. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակները» դրամայում միայնակ ու մասամբ չարացած աղջկա՝ Մարգոյի դերում, որի խոսքում ու վարքագծում գերիշխողը կծու ծաղրն է: Բեմում ու դահլիճում պրկված լարումը միանգամից փշրվեց վերջում և բոլորն անկեղծ ուրախությամբ ծափահարեցին և՛ ներկայացման, և՛ դերասանուհու հաջողության համար: Սկսվեց աշխույժ հետաքրքրասիրությունը …
ՄԵՂՐԻԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԻՑ ՇՐՋԿՈՈՊԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ Քանի դեռ իշխանությունը մնում է բուրժուազիայի ձեռքերում, մինչև այդ սպառողական ընկերությունները մի խղճուկ պատառիկ են, որը ոչ մի լուրջ փոփոխություն չի երաշխավորում, ոչ մի փոփոխություն չի մտցնում, երբեմն նույնիսկ շեղում է հեղաշրջման համար մղվող լուրջ կռվից։ Սպառողական ընկերություններում բանվորների ձեռք բերած ունակությունները շատ օգտակար են, անվիճելի է։ Սակայն այդ ունակությունների լուրջ կիրառման ասպարեզ ստեղծել կարող է միայն իշխանության անցումը պրոլետարիատի ձեռքը։ Վ. Ի. ԼԵՆԻՆ «Վերջերս համամիութենական մասշտաբով նշվեց Մեղրու կոոպերատիվի հիմնադրման քսանհինգամյակը.— 1901 թվականին մի խումբ ռահվիրաններ Ե. Վարդանյանի գլխավորությամբ բացել են այդ կոոպերատիվը, որը առոք-փառոք գոյություն ունի և պատվով աշխատում է մինչև այսօր: Միության մեջ ո՞ր կոոպերատիվը կարող է պարծենալ իր այսպիսի ստաժով, ի լրումն՝ գների պարբերաբար իջեցումով, առանց որակին վնաս հասցնելու, մի հանգամանք, որով այսօր հպարտանում են մեղրեցիները»: (1927 թ.) ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ 1870 թ. մայիսի 14-ին ցարական կառավարությունն անցկացրեց գյուղացիական ռեֆորմ՝ Անդրկովկասում ճորտատիրական իրավունքի վերացման մասին: Կառավարությունը հարկադրված էր դիմել այդ քայլին, քանի որ այն թելադրված էր Անդրկովկասի սոցիալ-տնտեսական կյանքի օբյեկտիվ ընթացքով. զարգացել էր կապիտալիզմը, հաճախակի էին դարձել գյուղացիական ելույթները, աճել էին ազգային-ազատագրական շարժումները: Այդ ռեֆորմը, սակայն, ոչինչ չտվեց աշխատավոր գյուղացիներին: Նրանք հնարավորություն ու միջոցներ չունեին գնելու հողը: Անտառները, խոտհարքերն ու արոտավայրերը դարձյալ անցնում էին կալվածատերերին: Ըստ նոր օրենքի, շինականները …
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ Բնակչության կենցաղային սպասարկման 10-ից ավելի ծառայություններ են իրականացվում Մեղրու կենցաղսպասարկման կոմբինատի միջոցով: Կոմբինատի կոլեկտիվը ձգտում է ապահովել հուսալի սպասարկում, կատարված աշխատանքների բարձր որակ: Նոր՝ 11-րդ հնգամյակը ևս կենցաղսպասարկման ոլորտի աշխատողները սկսեցին հաջողությամբ՝ յուրաքանչյուր ամիս ու եռամսյակ կատարվել ու գերակատարվել են պետական պլանային առաջադրանքները բոլոր հիմնական ցուցանիշների գծով: Անցած ինը ամիսներին նախատեսված 145,3 հազարի դիմաց իրացվել է 149,2 հազար ռուբլու կենցաղային ծառայություն, ընդ որում գյուղական բնակչությանը ցույց տրվող ծառայությունների գծով իրացումը գերակատարվել է շուրջ 5 հազար ռուբլով: Այդ ժամանակամիջոցում 20—25 տոկոս է կազմում նաև համախառն արտադրանքի, ապրանքաշրջանառության պլանների գերակատարումը: Խոսուն են ցուցանիշները նաև վերջին՝ սեպտեմբեր ամսին: Կոլեկտիվում ծավալված սոցմրցությունը գլխավորում են կարի, կոշիկի վերանորոգման արտադրամասերը: Ն. ՊԱՂՈՍՅԱՆ Կենցաղսպասարկման կոմբինատի տնտեսագետ Մեզ գրում են Աշխատանք և հանգիստ «Հայգորգ» արտադրական միավորման Մասիսի գորգագործարանի Մեղրու արտադրամասի աշխատողները ընդօրինակելու, սովորելու շատ բան ունեին իրենց մրցակիցներից՝ ավելի հին ու աշխատանքի բավական փորձ կուտակած Արարատի գորգագործարանի կոլեկտիվից: Վերջերս մեր կոլեկտիվի 26 բանվորուհիներ եղան Արարատում: Այստեղ մրցակից կոլեկտիվի հետ միասին մեզ ջերմորեն ընդունեցին, ձեռնարկության աշխատանքների ձեռքբերումների մասին պատմեցին գլխավորող ձեռնարկության դիրեկտոր Հ. Գրիգորյանը, գործարհկոմի նախագահ Ս. Սիմոնյանը: Այնուհետև ավտոբուսային էքսկուրսիայի մեկնեցինք հանրապետության տեսարժան վայրեր՝ Երևան, Սևան, Գառնի, Գեղարդ։ Երկօրյա ակտիվ, հաճելի հանգստից հետո գոհ վերադարձանք ու նոր եռանդով սկսեցինք աշխատել: Գ. ՀԱՍԱՆՈՎԱ Արտադրամասի վարիչ …
Գիտապրակտիկ կոնֆերանս Դիլիջանում տեղի ունեցավ «Արդյունավետություն և որակ» թեմայով գիտապրակտիկ կոնֆերանս, որին մասնակցում էին քաղաքի շինարարական կազմակերպությունների միջին օղակի ղեկավար աշխատողները: Կոնֆերանսը բացեց ՀԿԿ Դիլիջանի քաղկոմի առաջին քարտուղար Գ. Մուղնեցյանը: «ՍՄԿԿ XXV համագումարը և կապիտալ շինարարության հարցերը» թեմայով զեկուցեց կուսքաղկոմի երկրորդ քարտուղար Օ. Սարգսյանը: «Գիտատեխնիկական առաջադիմությունը և առաջավոր փորձի արմատավորումը որպես արդյունավետության բարձրացման միջոց» թեմային էր նվիրված № 12 շինտրեստի կառավարիչ Վ. Օսիպովի զեկուցումը: «Շինարարական աշխատանքների մեքենայացումը արդյունավետության և որակի բարձրացման երաշխիքն է», «Աշխատանքի ճիշտ կազմակերպումը որպես պլանների և սոցպարտավորությունների կատարման կարևոր գործոն», «Կուսակցական կազմակերպության աշխատանքը արդյունավետության և որակի բարձրացման գործում» թեմաներով զեկուցեցին № 1 շինվարչության աշխղեկ Գ. Մանթաշյանը, ժողովրդական վերահսկողության քաղաքային կոմիտեի նախագահ Դ. Դավթյանը և շինվարչության կուսբյուրոյի քարտուղար Բ. Դավթյանը: Մ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Տասնվեց տարի է, ինչ Երևանի «Հայէլեկտրաշարժիչ» արտադրական միավորման գլխավորող ձեռնարկության հավաքման արտադրամասում է աշխատում Վոլոդյա Խաչատրյանը: Առաջավոր բանվորի դիմանկարը փակցված է պատվո տախտակին: Գերազանց աշխատանքի համար նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մտնելով արդյունավետության և որակի հնգամյակի առաջին տարվա պլանը ժամկետից շուտ կատարելու մրցության մեջ, Վ. Խաչատրյանը օրվա առաջադրանքները կատարում է 120—130 տոկոսով։ ՆԿԱՐՈՒՄ.— Վոլոդյա Խաչատրյանը էլեկտրաշարժիչի հավաքման պահին։ Լուսանկար՝ Տ. Փաշայան ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ Սեպտեմբերի 21-ին բացվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 31-րդ նստաշրջանի կապակցությամբ ՍՍՀՄ Մինիստրների սովետը հաստատեց ՍՍՀՄ-ի պատվիրակության կազմը՝ ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի …
ՄԱՐԴԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՆԱՊԱՏԸ ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՍՀ: Մարդիկ ջուր են բերել Կիզիլկում անապատի Չիմքենդի մարզի հարավ-արևելյան մասը: Սկզբում նրանք փակել են Սիրդարիայի հունը, կառուցել ՀԷԿ, ստեղծել 6 միլիարդ խմ տարողությամբ ջրամբար: Դարավոր խոպան հողերը ջուր են ստացել, ծածկվել բամբակի ու բրնձի դաշտերով, արոտավայրերով: ՆԿԱՐՆԵՐՈՒՄ.— Ձախում՝ մեխանիզատոր եղբայրները: Բուլդոզերավար Ժիլկիբայը, սկրեպերավարներ Ժանբիրբայը, Երուսյինը, մեխանիկ Ժեկսենբայը, սկրեպերավար Կարժաուբայը (ձախից՝ աջ)։ Աջում՝ առաջավոր հովիվ Աբիյա Ժումաբեկովը։ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ լեյբորիստների ամենամյա կոնֆերանսը, որն այս շաբաթ տեղի ունեցավ Բրայտոն քաղաքում, կոչ արեց վճռական շրջադարձ կատարել Անգլիայի ներքաղաքական և արտաքին քաղաքական կուրսի մեջ: Պահպանողականների քաղաքականությունը երկիրը մղում է դեպի ավելի ու ավելի խոր փակուղի. համաժողովի մասնակիցները այդպիսի գնահատական տվեցին Մեծ Բրիտանիայում Թետչերի կառավարության երկամյա տերուտնօրինությանը: Խոշոր կապիտալի շահերի օգտին այդ կառավարության վարած «դաժան խնայողության» կուրսը, պետական հատվածի վրա, աշխատավորների կենսամակարդակի ու նրանց իրավունքների վրա կատարվող հարձակումները հանգեցրել են հիրավի աղետալի հետևանքների: Վերջին կես դարի ընթացքում աննախադեպ մասշտաբների է հասել գործազրկությունը, որն այժմ ընդգրկել է երկրի աշխատունակ բնակչության 12 տոկոսը: Ահա արդեն մեկուկես տարի է, ինչ կրճատվում է արդյունաբերական արտադրությունը: Ինֆլացիայի աճի տարեկան տեմպերը հասնում են գրեթե 12 տոկոսի: Պահպանողականների հակաբանվորական կուրսին կոնֆերանսը հակադրեց ազգայնացման լայն ծրագրի կենսագործման, պետական հատվածի ու պլանավորման դերի բարձրացման գիծը, տնտեսական ակտիվության աշխուժացման կուրսը …
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ Պարենային ծրագրի իրականացման, բնակչությանը մթերքներով և թեթև արդյունաբերության ձեռնարկությունները հումքով ապահովելու տեսակետից ՍՄԿԿ XXVI համագումարը մեծ նշանակություն տվեց անասնաբուծության ինտենսիվ զարգացմանը, ճյուղի արդյունավետության ըստ ամենայնի բարձրացմանը: Կիսակոպտաբուրդ ոչխարաբուծության վիճակի և զարգացման հեռանկարների հարցը քննարկվեց Վ. Ի. Լենինի անվան համամիութենական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուծության և անասնաբուժության սեկցիայի նիստում, որն անցկացվեց անասնաբուծության և կերարտադրության հայկական գիտահետազոտական ինստիտուտում: Նրա աշխատանքին մասնակցում էին ՌՍՖՍՀ-ի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Ղազախստանի, միջինասիական և անդրկովկասյան հանրապետությունների գիտնականներ և մասնագետներ: Նիստը ներածական խոսքով բացեց Վ. Ի. Լենինի անվան համամիութենական գյուղատնտեսական ակադեմիայի վիցեպրեզիդենտ, ակադեմիայի անասնաբուծության և անասնաբուժության սեկցիայի նախագահ Մեդեուբեկովը: Զեկուցողը՝ համամիութենական գյուղատնտեսական ակադեմիայի իսկական անդամ Ա. Ռուխկյանը և ելույթ ունեցողները խոսեցին ճյուղը տնտեսապես առավել արդյունավետ դարձնելու, սելեկցիոն աշխատանքը բարձր հիմքերի վրա դնելու, ժողովրդական տնտեսության պահանջարկը բարելավելու նպատակով կիսակոպտաբուրդ ոչխարների տոհմային հոտի կայուն բազա ստեղծելու և գլխաքանակն ավելացնելու, ցեղերի շրջանացման, ընդհանրապես ոչխարաբուծությունը գիտական և արդյունաբերական բարձր հիմքերի վրա դնելու և այլ կարևոր հարցերի մասին: Նիստի մասնակիցները եղան Մարտունու շրջանում, ծանոթացան տոհմային տնտեսությունների աշխատանքի փորձին: — Ոչխարաբուծությունը հիրավի դառնում է գյուղատնտեսական արտադրության արդյունավետ ու կարևոր ճյուղերից մեկը,— մեր թղթակցին ասաց Կ. Մեդեուբեկովը:— Բավական է ասել, որ այժմ մեկ տարում բրդի արտադրությունը հասնում է 46 հազար տոննայի, 9-րդ հնգամյակի միջին տարեկանից 18,8 հազար տոննայով ավելի: Որոշակի հաջողություններ կան նաև ցեղերի կատարելագործման, …
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՀ ՀԵՌԱՆԱՆ ԿՈՒԼՏԼՈՒՍՕՋԱԽՆԵՐԻՑ Կուլտուրայի բաժնի կուսկազմակերպությունը ընդգրկում է նաև շրջկինոցանցի և Մեղրու երաժշտական դպրոցի կոմունիստներին: Կուսակցական կազմակերպության քարտուղար Վ. Աբասովը հաշվետու-ընտրական ժողովում հանգամանորեն վերլուծեց այդ երեք հիմնարկների աշխատանքը՝ ՍՄԿԿ 26-րդ համագումարի որոշումների լույսի ներքո։ Պարզվեց, որ շրջանի կուլտլուսհիմնարկների, կինոցանցի, երաժշտական դպրոցի կոլեկտիվները բավականին աշխուժացրել են իրենց աշխատանքները: Հաշվետու ժամանակաշրջանում, նախորդ ժամանակահատվածի հետ համեմատած, շրջանի ակումբները, կուլտուրայի տները, գրադարանները, ավելի շատ միջոցառումներ են կազմակերպել աշխատավորների համար։ Այդ զգալի էր հատկապես ամռան աշխատանքների եռուն շրջանում, երբ շատ երաժշտական խմբեր հանդես էին գալիս յայլաղներում՝ անասնապահների առջև, դաշտերում, այգիներում՝ հնձվորների, այգեգործների համար։ Կարելի է այս տեսակետից դրվատանքի խոսք ուղղել շրջկենտրոնի, Վարդանիձորի, Տաշտունի, Լեհվազի, Կուրիսի կուլտուրայի տների և ակումբների աշխատողների հասցեին: Դրական աշխատանք է կատարվել նաև գրքի պրոպագանդման, ընթերցողների սպասարկումը բարձրացնելու ուղղությամբ: Ընթերցողների թիվը ավելացել է Ագարակի, Մեղրու մանկական, Կուրիսի գրադարաններում: Բայց, ինչպես նշեցին զեկուցողը և ելույթ ունեցող կոմունիստներ Ս. Առաքելյանը, Ս. Ավետիսյանը, Լ. Ամիրխանյանը, Ա. Արզումանյանը, նշված աշխատանքներում քիչ չեն նաև թերությունները: Շատ տեղերում կուլտլուսհիմնարկները դեռ չեն դարձել աշխատավորության հանգստի հետաքրքիր անցկացման կենտրոններ: Առանձին կուլտուրայի տներ, ակումբներ ժամանակին բացվում են, բայց մարդիկ հարկ չեն համարում ներս մտնել, իրենց ազատ ժամանակը այնտեղ անցկացնել, որովհետև գիտեն՝ ոչ մի միջոցառման ականատես չեն լինի։ Որոշ կուլտլուսհիմնարկներում էլ բազմիցս կրկնված ձանձրալի միջոցառումներ են կազմակերպվում, որոնք դարձյալ …