Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք Արաքս Օրգան ՀԿԿ Մեղրու շրջկոմի և ժողովրդական դեպուտատների Մեղրու շրջսովետի №122 (4557), Երեքշաբթի, 13 հոկտեմբերի 1981 թ. Հրատարակվում է 1935 թվականի մայիսի 25-ից Գինը՝ 2 կոպ. Խմբագիր՝ Ար. Բ. ՍԱՐԳՍՅԱՆ ՄԵՐ ՀԱՍՑԵՆ ԵՎ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ 377910, ՄԵՂՐԻ ԱՎԱՆ: Խմբագիր՝ 28—86, խմբագրի տեղակալ՝ 24—92, պատասխանատու քարտուղար՝ 24—94, գյուղատնտեսության բաժին՝ 27—64, նամակների բաժին՝ 31—35, հաշվապահություն՝ 27—82, սրբագրիչ՝ 34—87։ ԹԵՐԹԸ ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ ԵՐԵՔՇԱԲԹԻ, ՀԻՆԳՇԱԲԹԻ ԵՎ ՇԱԲԱԹ ՕՐԵՐԻՆ: ԻՆԴԵՔՍ 69309 ՀՍՍՀ հրատարակչությունների պոլիգրաֆիայի ու գրքի առևտրի գործերի պետական կոմիտեի և Մեղրու շրջսովետի գործկոմի տպարան։
ԿՈՄԵՐԻՏԱԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԸ ԴՊՐՈՑԸ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գյուղում ապրող մարդը սովորաբար մի տեսակ ավելի ամուր է կապված լինում հողին, քանզի մոտիկից է զգում դրա բույրն ու ուժը, տեսնում նրա արդյունքը: Ու պատահական չէ, որ ալդարեցի շատ պատանիներ ու աղջիկներ են միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո իրենց աշխատանքային առաջին մկրտությունը ստանում հենց հարազատ կոլտնտեսության դաշտ ու այգիներում, դառնում գյուղի կոլտնտեսության կոլեկտիվի անդամը: Նրանք էլ՝ Թահմինա Մամեդովան, Զառնիշան Քյարիմովան, Վագանա Նասիրովան, Մայիսա Մամեդովան և ուրիշներ հասունության ատեստատ ստանալուց հետո եկել են դաշտ, եկել մոտիկից մասնակցելու գյուղատնտեսական մթերքների արտադրության գործին և զգալու աշխատանքի բերկրանքը: Դեռ վաղ գարնանն էր, նրանք Աբդուն Աբդունովի ղեկավարած բրիգադի անդամները դարձան: Կատարել են՝ ինչ հանձնարարել են իրենց, լսել բրիգադի կանանց, փորձառու այգեգործների խոսքն ու խորհուրդը, մասնակցել բերք ու բարիքի ստեղծմանը: Կոմերիտական այգեգործուհիները մեծ խանդավառությամբ մասնակցել են այգեկութի աշխատանքներին: Բերքն առատ էր այգիներում, իսկ դրանից հրճվանք էին ապրում նաև իրենք: Չէ՞ որ նրանք են քաղհանել այգիները, վազերի կանաչ էտ կատարել, մի խոսքով մասնակցել այսօրվա առատ բերքի ստեղծմանը: Օրեր առաջ, երբ մտնում էիր Ալդարայի կոլտնտեսության խաղողի այգիները, ամենուր թևածում էր երիտասարդ աղջիկների ուրախ երգը: Կոմերիտական այգեգործուհիները իրենց խանդավառությամբ վարակել էին նաև մյուսներին, այգիները լցրել աշխուժությամբ: Իսկ այսօր, երբ տնտեսությունում արդեն արտադրվել է 686 տոննա խաղող, կամ պետական առաջադրանքից 326 տոննայով ավել, ապա այստեղ իրենց …
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կենտրոնական վերանորոգման արտադրամասում լավ մասնագետի համբավ ունի վեցերորդ կարգի խառատ Արտո Ղազարյանը: 20 տարի առաջ է նա սովորել խառատի մասնագիտությունը, աշակերտել հմուտ վարպետ Ժորային: Նախ աշխատել է Ագարակի շինվարչության մեխանիկական արտադրամասում, իսկ 1965 թվականից արդեն անդամագրվել է կոմբինատի բազմազգ կոլեկտիվին։ Խառատային իր հաստոցով Արտոն ամենատարբեր չափսերի դետալներ է պատրաստում, օժանդակում արտադրամասի առջև դրված խնդիրների ժամանակին կատարմանը: ՆԿԱՐՈՒՄ.— Խառատ Ա. Ղազարյանը կատարում է հերթական պատվերը: Լուսանկար՝ Ժ. ՆԻԿՈԼԱՅԱՆԻ «ՓԽՐԵՑՈՒՑԻՉՆԵՐ» ՍԵՎԱՀՈՂԻ ՀԱՄԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ Մոլդավիայում բարելավում են սևահողը: Մի շարք տնտեսություններում հողագործությանը խանգարում է հենց այդ հումուսով հարուստ հողի մի տարատեսակ՝ այսպես կոչված «հոծ սևահողը»: Այդպիսի հողը չի փխրվում, կոշտերով մնում է գութանի ետևից: Անձրևից հետո այն դառնում է մածուցիկ, իսկ չորանալուց հետո պնդանում է ցեմենտի պես, խանգարելով դաշտի մշակությանը և, իհարկե, դրա հետևանքով իջնում է ընդհանուր բերքատվությունը: Մոլդավ գիտնականները առաջարկել են այդ կոշտերի թիվը նվազեցնող մեթոդ։ Դաշտում շաղ են տալիս փայտի տաշեղներ, ծղոտ, կենսաքիմիական արդյունաբերության մնացուկներ, շլամներ: Այդ մելիորանտների շնորհիվ հողը դառնում է ծակոտկեն, ջրի և օդի համար թափանցելի։ Հողերի վերակառուցման մեթոդը ստուգվել է Կոմրատի շրջանի «Մայակ» կոլտնտեսությունում: Տնտեսության փորձադաշտում ցանված կորնգանը նույնիսկ այս տարվա չորային պայմաններում տվեց հեկտարից 150 ցենտներ կանաչ զանգված։ Փորձադաշտում այս տարի աշնանացան ցորեն են ցանելու։ (ՏԱՍՍ-ի թղթ.) ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՏԱԼԼԻՆ: Թերթաքարի մոխիրը, որից …
«ՀԱՅՀԱՄԵՐԳ» ԱՐՎԵՍՏԻ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄԵԾ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ 24, 25, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ «ՀՐԱԶԴԱՆ» ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ Մասնակցում են՝ վաստակավոր կոլեկտիվ Ուկրաինայի պարի պետական ակադեմիական անսամբլը, վաստակավոր կոլեկտիվ Թ. Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Էստոնիայի պետական փողային նվագախումբը և Տալլին քաղաքի թմբկահարուհիները, Վրաստանի «Ցերուլի» պարային քառյակը, Չեխոսլովակիայի էստրադային նշանավոր երգիչներ ՀԵԼԵՆԱ ՎՈՆԴԱՉԿՈՎԱՆ և ՊԱՎԵԼ ԲԱՐՏՈՆԸ, էստրադային համամիութենական մրցույթի դափնեկիրներ՝ գնչուական «Ռոմեն» թատրոնի արտիստներ ՎՈՐՇԱՆԻՆՈՎՆԵՐԸ, «Հայհամերգի» երգիչ ԳԵՈՐԳԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ, էստրադային տեսություն «Ուրախ ռևյու», սովետական կրկեսի արտիստ ԳԵՆԱԴԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ վարժեցրած արջերի հետ, պարային զույգ՝ էստրադային համամիութենական մրցույթի դափնեկիրներ ԼՅՈՒԴՄԻԼԱ և ԱԼՎԻԱՆ ԳԱՅԴԱՐՈՎՆԵՐԸ, ակրոբատ-էքսցենտրիկներ ՌՈԲԵՐՏ ԳՈՒՐՍԿԻՆ և ՎԻԿՏՈՐ ՉԻՉԵՐԻՆԸ, սովետական թատրոնի և էստրադայի դերասաններ, Սովետական Միության ժողովրդական արտիստներ ԻՆՈԿԵՆՏԻ ՍՄՈԿՏՈՒՆՈՎՍԿԻՆ, ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻՑԵՆԿՈՆ, ԲԱԲԿԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, Վրացական ՍՍՀ ժողովրդական արտիստ, սպորտային հայտնի մեկնաբան ՔՈԹԵ ՄԱԽԱՐԱՁԵՆ, Մոսկվայի սատիրայի թատրոնի արտիստներ ԱՆԴՐԵՅ ՄԻՐՈՆՈՎԸ և ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԻՆԴՏԸ, էստրադային համամիութենական մրցույթի դափնեկիր-ձեռնածուներ ՎԼԱԴԻՄԻՐՍԿԻՆԵՐԸ, «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի հերոսներ և ռեժիսոր-բեմադրող, միջազգային և համամիութենական փառատոների դափնեկիր ԷԴՄՈՆԴ ՔՅՈՍԱՅԱՆԸ, «Դե, սպասիր» մուլտֆիլմի ճանաչված հերոսները, օդային համերգ-հանդես, գեղարվեստական մարմնամարզության վարպետներ, սպորտի վարպետ հեծանվորդներ, ժամանակակից պարահանդեսային պարերի «Գարուն» և «Արևիկ» ժողովրդական անսամբլները, ՀԱՄԽ-ի գեղարվեստական ինքնագործունեության անսամբլները, Երևան քաղաքի փողային նվագախմբերը, համամիութենական «Կաշվե գնդակ—76» ֆուտբոլային առաջնության հաղթողներ՝ պատանեկան «Արարատ» և «Շիրակ» թիմերը, Երևան քաղաքի պիոներների և դպրոցականների պալատի գեղարվեստական կոլեկտիվները: Տոնահանդեսին մասնակցում …
Խորհրդակցություն ՀԿԿ շրջկոմում Հոկտեմբերի 10-ին ՀԿԿ Մեղրու շրջկոմում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսական աշխատանքների ինն ամսվա արդյունքներին և հետագա խնդիրներին: Խորհրդակցությունում հաղորդումներով հանդես եկան տնտեսությունների ղեկավարները, գյուղմասնագետներ, գյուղատնտեսության հետ առնչվող հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ: Նշվեց, որ գյուղի աշխատավորները, գործարար սոցիալիստական մրցություն ծավալելով ՍՄԿԿ 26-րդ և ՀԿԿ 27-րդ համագումարների որոշումները կատարելու համար, որոշակի հաջողությունների են հասել 11-րդ հնգամյակի մեկնարկային տարվա անցած ինն ամիսների առաջադրանքներն ու սոցիալիստական պարտավորություններն իրականացնելու գործում։ Առանձնապես լավ արդյունքների են հասել անասնապահության բնագավառի աշխատողներն ու խաղողագործները: Միաժամանակ նշվեց, որ առանձին ճյուղերում դեռևս կան բացթողումներ, դանդաղում են բերքահավաքի և անասունների մսուրային շրջանի նախապատրաստության աշխատանքները: Խորհրդակցության աշխատանքն ամփոփեց ՀԿԿ Մեղրու շրջկոմի առաջին քարտուղար Թ. Ա. Դիլանյանը: Նա նշեց, որ ընթացիկ տարվա ինն ամիսներին նախորդ տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշների են հասել շրջանի կթվոր-անասնապահները: Ավելացել է կաթի արտադրությունը, կատարվել են կաթի, բրդի մթերումների տարվա առաջադրանքները: Չնայած ձեռք բերված ընդհանուր բարձր արդյունքին, առանձին տնտեսություններում դեռևս ցածր է կովերի կաթնատվությունը: Օրինակ՝ շրջկենտրոնի կոլտնտեսությունում անցած ինն ամսում մեկ կովից միջին հաշվով ստացվել է 1583 կիլոգրամ կաթ, իսկ Նյուվադիում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 863 կիլոգրամ: Առանձին տնտեսություններ ապահովված չեն կթվորներով, բավարար ուշադրություն չեն դարձնում հանձնվող կաթի և մսի որակի բարձրացմանը, եղած ռեզերվների արդյունավետ օգտագործմանը: Դրա հետևանքով ճյուղի առանձին ցուցանիշներ ցածր են նախորդ տարվա արդյունքից: Օրինակ՝ Ալդարայում մեկ …
ԿՈՄԲԻՆԱՏԻ ՆՈՐ ԲՆԱԳԻԾԸ Սեպտեմբեր ամիսը չափազանց արգասաբեր եղավ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի համար: Հաղթահարելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ստեղծված դժվարությունները, ձեռնարկության կոլեկտիվը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բոլոր ցուցանիշների գծով կատարեց պլանային առաջադրանքները: Այսպես, արտադրանքի իրացման բացման ինը ամսվա պլանը կատարվել է 100,2, համախառն և ապրանքային արտադրությանը՝ 100,1, հանքաքարի հանույթինը՝ 100,8, վերամշակմանը՝ 100,7, մոլիբդենի խտանյութի թողարկման ծրագիրը իրականացվել է 100.6, պղնձինը՝ 100,2 տոկոսով: Տրվել է վառելիքի, քսանյութերի, պահեստամասերի, էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այս ընդհանուր հաջողության մեջ մեծ բաժին ունեն ինչպես լեռնային արտադրամասի, այնպես էլ հարստացուցիչ ֆաբրիկայի, էներգատեղամասի կոլեկտիվները: Կոմբինատի կոլեկտիվը, շարունակելով գործարար մրցությունը, ձգտում է տարեկան ծրագրերի իրականացման մասին զեկույց տալ ժամկետից շուտ: Հմ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ ՄՐՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Ծավալված գործարար սոցմրցությունը հաղթանակ բերեց Լիճքի պետական տնտեսության կաթնապրանքային ֆերմայի մարդկանց: Նրանք ժամկետից զգալիորեն շուտ զեկույց տվեցին կաթի արտադրության այս տարվա առաջադրանքը կատարելու մասին: Պլանավորված 297 տոննայի դիմաց սովխոզի կթվորները անցած ժամանակամիջոցում կթել են 298 տոննա կաթ: Ֆերմայի մարդիկ, խանդավառված ձեռք բերածով, կրկնապատկված եռանդով շարունակում են իրենց աշխատանքը, պայքարում ավելի շատ և լավորակ կաթ արտադրելու համար: Նրանք միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տանում անասունների մսուրային շրջանը կազմ ու պատրաստ սկսելու համար: Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ Վերջին տարիներին Լեհվազի կոլտնտեսության պտղաբույծները նկատելի հաջողությունների են հասնում, կատարում ու գերակատարում պտղի արտադրության ու դրա վաճառքի պլանները։ 11-րդ հնգամյակի …
ՄԵՐ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Սեպտեմբերի 18-ին՝ «ԻՖԻԳԵՆԻԱՆ ԱՎԼԻՍՈՒՄ», 19-ին՝ «ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է», 21-ին՝ «ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ», 22-ին՝ «ԱՎԱԳ ՈՐԴԻՆ»։ Ներկայացումների սկիզբը՝ ժամը 19։30-ին։ ԴԻՏԵՑԵՔ Սեպտեմբերի 18-ին 10.00— Նորություններ (Մոսկվա) 10.10— ԳՀ. Մարմնամարզություն (Մոսկվա)։ 10.30— ԳՀ. «ԱԲՎԳԴԵՅԿԱ» (Մոսկվա)։ 11.00— ԳՀ. Կինոհամերգ՝ «Կանաչ երթ»։ 11.25— ԳՀ. Մուլտիպլիկացիոն կինոնկարներ։ 12.00— ԳՀ. «Պոեզիա»— Ուոլտ Ուիթմեն (Մոսկվա)։ 12.40— Էկրանում առաջին անգամ։ Գեղարվեստական կինոնկար՝ «Դա մենք չենք անցել» (հայկական օրինակ)։ 14.20— ԳՀ. «Սպորտլոտոյի» խաղարկություն (Մոսկվա)։ 14.30— «Էկրանի նորություններ»։ 16.45— Նորություններ։ 16.55— Սովետական բանակի մարտիկների և սահմանապահների համար։ 17.40— ԳՀ. «Պրավդա» թերթի քաղաքական մեկնաբան Յու. Ա. Ժուկովի զրույցը քաղաքական թեմաներով (Մոսկվա)։ 18.25— Հայ ժողովրդական բանահյուսություն՝ «Գողթան երգեր»։ 19.05— Ազդ։ 19.15— Երգում է Բելա Դարբինյանը։ 19.45— Լրաբեր։ 20.15— ԳՀ. «Իմպերիալիստական դավ՝ Լիբանանում»։ ՍՍՀՄ-ում Պաղեստինի ազատագրության կազմակերպության մշտական ներկայացուցչության ղեկավար Մ. Ի. Աշ-Շահերի հարցազրույցը (Մոսկվա)։ 20.30— Գեղարվեստական կինոնկար՝ «Կարամազով եղբայրները» (2-րդ սերիա)։ 21.40— Ռեկլամ։ 21.45— Ակնարկ՝ «Աշունը Լալվարում»։ 22.00— Ժամանակ։ 22.30— ԳՀ. հոկեյի միջազգային մրցաշար։ Երրորդ եզրափակիչ մատչը (Մոնրեալից)։ 00.30— Նորություններ։ Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք Սովետական Հայաստան Օրգան ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և մինիստրների սովետի № 181 (170004), Շաբաթ, 18 սեպտեմբերի 1976 թ. Հրատարակվում է 1920 թվականի դեկտեմբերի 5-ից Գինը՝ 2 կոպ. ՄԵՐ ՀԱՍՑԵՆ ԵՎ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐԸ 375009, Երևան 9, ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ № …
ԾԽԵԼՆ ԱՂԵՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՍՈՉԻԻ ՓՈՐՁԸ Ուսումնասիրությունը համոզում է, որ միայն առողջապահության ուժերով ծխելու դեմ պայքարելը արդյունք չի տալիս: Այդ վտանգավոր սովորությունից հրաժարվելու համար միլիոնավոր մարդկանց մեջ ոչ թե բժշկական գիտելիքներն են պակասում, այլ ներքին համոզվածությունը: Դրա գլխավոր պատճառն այն չէ՞, արդյոք, որ ծխելը մոդա է դարձել: Օրինակ, փորձեցեք ծխելու վնասակարության մասին խոսել պատանի որոշ աղջիկների հետ, որոնք քուլաներ են արձակում և իրենց ամբողջ տեսքով, շարժումներով, ասես, հայտարարում են. տեսեք, թե մենք որքան համարձակ ենք և մեզ որքան խորթ են նախապաշարումները: Այդպիսի զրույցից դուք ոչ մի արդյունքի չեք հասնի: Կամ փորձեցեք ծխելու վնասի մասին որևէ խորհրդակցությունում հիշեցնել շատ զբաղված և շատ հեղինակավոր մարդկանց. նրանք զարմացած կնայեն ձեզ՝ այստեղ կարևոր գործերի մասին են խոսում, իսկ դուք... Մեզ ծխախեղդ են անում հիմնարկների աշխատասենյակներում և միջանցքներում, ռեստորաններում և սրճարաններում, հեռավոր գնացքներում, ինքնաթիռներում, տաքսիներում: — Իսկ դա, ի միջի այլոց, պակաս վնաս չի հասցնում չծխողին: Բժշկական գիտությունների դոկտոր Լ. Օռլովսկու ուսումնասիրությունից պարզվեց, որ բավական է ծխով լցված սենյակում մեկուկես ժամ մնալ, և նիկոտինի մակարդակը չծխող օրգանիզմում կմոտենա ծխող մարդու օրգանիզմում եղածին: Իսկ մենք այդ ամենի հանդեպ շատ ներողամիտ ենք... Ծխելու նկատմամբ այդպիսի վերաբերմունքը հատկապես անհանդուրժելի էր կուրորտային Սոչի քաղաքում: Ամեն տարի հազարավոր մարդիկ են այստեղ գալիս, որպեսզի աշխարհահռչակ Մացեստայի ջրերի, ծովային մեղմ կլիմայի, մի …
ԱՃՈՒՄ ԵՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԻՍ.— Խնայդրամարկղերում անընդհատ աճում է ավանդատուների ու ավանդների թիվը։ Եթե 1970 թվականին 8.885 ավանդատուներ պետությանը պահ էին տվել 6 միլիոն 480 հազար ռուբլի, ապա այժմ 13.450 ավանդատուների խնայողությունները կազմում են 15 միլիոն 370 հազար ռուբլի։ Այս տարվա ընթացքում մարդիկ խնայողական դրամարկղերից գնել են 25,3 հազար ռուբլու դրամա-իրային վիճակախաղի, ինչպես նաև ավելի քան 67 հազար ռուբլու 3 տոկոսանոց ներքին շահող փոխառության տոմսեր։ Ա. ՇԱԼՈՒՆՑ ԵԼՈՒՅԹ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ Երևանում համերգներով հանդես եկավ «Բլուջինգ» էլեկտրակիթառահարների անսամբլը Տակեսի Տերաուտիի ղեկավարությամբ (Ճապոնիա): Երիտասարդ, բայց արդեն մեծ համբավ ձեռք բերած անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Կուբայում և այլուր: Անսամբլը առաջին անգամն է այցելում Սովետական Միություն: Մինչ երևանյան համերգները, ելույթ է ունեցել Տաշքենդում, Նովոռոսիյսկում, Օրջոնիկիձեում, իսկ Երևանից հետո նրան են սպասում Մոսկվայի, Քիշնևի, Օդեսայի, Սոչիի ունկնդիրները: Երևանյան երեք համերգների ընթացքում հնչեց ճապոնական, ամերիկյան և ֆրանսիական ջազային երաժշտություն: Ունկնդիրները հրճվանքով ընդունեցին հանրահայտ «Կատյուշա» երգի կատարումը, որ ճապոնացի արտիստների նվերն էր սովետական ունկնդիրներին: Շարադրանքը և լուսանկարը՝ Ա. Եսայանի ՍՊՈՐՏ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԻ Կաունասում անցկացվեցին սեղանի թենիսի մասնագիտացված դպրոցների ՍՍՀՄ անհատական-թիմային առաջնության մրցումները: Տղաների և աղջիկների 16-ական թիմերի մրցավեճին մասնակցում էին երքաղժողկրթբաժնի սեղանի թենիսի դպրոցի սաները: Նրանցից Նարինե Անտոնյանը, Սիրանուշ Կիրակոսյանը և Մարինե Ղազարյանը, հաջողությամբ հաղթահարելով մրցակից թիմերի դիմադրությունը, մտան եզրափակիչ: …
Գրախոսություն Գրական ներթափանցումների քննություն «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել բանասեր Մուշեղ Նարյանի նոր գիրքը: Այն նվիրված է Սունդուկյանի և Սայաթ-Նովայի ստեղծագործություններին և նրանց գրական առնչություններին1։ «Սունդուկյանի բանաստեղծական էջերը», «Սունդուկյան և Սայաթ-Նովա» երկու իրար սերտորեն առնչվող գլուխներում գիտական քննության է ենթարկվում Գաբրիել Սունդուկյանի չափածոն և Սայաթ-Նովայի արվեստի ներթափանցումը թատերագրի ստեղծագործական աշխարհը։ Բանասերը քայլ առ քայլ հետևում է Սունդուկյանի՝ որպես գեղագետի զարգացման ընթացքին: Նարյանն ապացուցում է, որ Սունդուկյանի պոեզիան, ապա և Սայաթ-Նովայի ստեղծագործությունների օգտագործումը, ոչ միայն թարմություն են բերել դրամատուրգի երկերին, այլև դարձել են նրա ռեալիզմի զարգացման կարևոր ազդակներից մեկը: Ահա թե ինչու, Սունդուկյանի չափածոն վերլուծելիս գրականագետը ամենից առաջ նյութերը ի մի է բերել այն հաշվով, որպեսզի որոշակի դառնա թատերագրի չափածո գործերի կշիռը։ Գրքում առաջին անգամ հրապարակ են հանված մինչ այս անհայտ, արխիվներում պահված նյութեր: Մեծ դրամատուրգի գրական առաջին թոթովանքները եղել են գրաբար բանաստեղծություններ, որոնց մի մասը նույն օրերին ինքը թարգմանել է ֆրանսերենի: Թատերագիրը հյուսել է թիֆլիսահայ բարբառով սիրային բանաստեղծություններ, որոնց վրա նույնպես նկատելի է Սայաթ-Նովայի շունչը։ Սունդուկյանի չափածոյի մյուս մասը կազմում են թարգմանությունները, որ նա կատարել է ռուսերենից, ֆրանսերենից, վրացերենից և մի քանի ուրիշ լեզուներից: Հաճախ այդ թարգմանությունները նա վարպետորեն հյուսել է իր թատերախաղերին, դարձրել հերոսների խոսքի բնորոշ մերվածք՝ արտասանություն, երգ, մենախոսություն և այլն։ Ընդ որում, բանասերը ոչ թե ասում-անցնում է, …