Ակադեմիան տխուր տեղ է։ Սկզբում նկատում ես, որ դժվար է դրսի մարդկանց հետ շփվելը, հետո սկսում ես հետները չշփվել, իսկ ավելի ուշ նույնիսկ ակտիվ կերպով խուսափում ես նրանցից ու մնում քո ակադեմիական պղպջակում երջանիկ անտեղյակության մեջ։ Իսկ ավելի ճիշտ՝ գիտակցում ես, որ բնակչության մեծ մասը քեզնից տարբեր է, ու դու ես outlier֊ը, ոչ թե նրանք։ Գիտակցում ես, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվելու հմտություններդ կամաց֊կամաց մոռանում ես։ Բայց էլ չես փորձում հետ բերել. քեզ պե՞տք է որ։ Քեզ պե՞տք են բոլոր նորմալ մարդիկ իրենց նորմալ հոգսերով, աջականները, ծաղիկ֊թիթեռ պոստողները, անտիվաքսերը, ֆաշիստները։ Քեզ համար հանգիստ ապրում ես քո պղպջակում, որտեղ բոլոր մարդիկ իրար նման են մտածում, իսկ եթե նույնիսկ որոշ հարցերում համաձայն չեն, քեզ նման են բանավիճում, ընդհանուր լեզու գտնելը հեշտ է։ Ընկերուհուս (էլի ակադեմիայից) երբ մի անգամ ասացի, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ չեմ կարողանում շփվել, ասաց, որ էլիտիստ եմ։ Ասացի՝ էլիտիզմ չկա, էստեղ ինչ֊որ հատկանիշի բացակայություն է, ոչ թե առկայություն, որը հեռու է պահում ինձ ակադեմիայից դուրս մարդկանցից։ Ընկերուհիս ասպիրանտուրայից հետո թողեց ակադեմիան, ես՝ չէ, բայց դեռ մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք իմ կամ նրա տանը։ Շեֆիս ասացի, որ ակադեմիայում հավաքված մարդիկ իրար նման են։ Ասաց՝ կան հետազոտություններ, որ իրոք բոլորս ընդհանուր անձնային հատկանիշներ ունենք։ Թվարկեց հատկանիշները. ստեղծագործ, …
NN Կոպենհագենի ֆրանսիական գրախանութ֊սրճարանը ժամանակին իմ սիրած վայրերից էր։|| Երբ դեռ ասպիրանտ էի, հաճախ գործից շուտ էի դուրս գալիս, որ հասցնեմ մինչև փակվելը մի բաժակ սուրճ խմել։|| Նստում էի պատուհանի մոտ ու գրում ժամերով։|| Էնտեղ են գրվել շուտով լույս տեսնելիք գրքիս պատմվածքներից շատերը։|| Գրվել են նաև լիքը խզբզոցներ՝ որպես իմ կյանքից վռնդված մի տղայից ապաքինվելու միջոց։|| Այդ գրախանութից գնել եմ Պատրիկ Մոդիանոյի գրքերից ու Փոքրիկ Նիկոլայի բացիկներից։|| Փորփրել եմ գրադարակները՝ փնտրելով Ֆուադ Լարուիի՝ Գոնկուր մրցանակ ստացած գիրքը։|| Ու էդպես էլ չեմ գտել։|| Մի անգամ նաև մոռացել եմ քրուասանի համար վճարել, հիշել, վճարել եմ հաջորդ այցելությանս ժամանակ։|| Մի ժամանակ ֆրանսիական գրախանութ֊սրճարանն իմ առօրյայի մի մասն էր, բայց միայն մի ժամանակ ու շատ վաղուց։|| Այնուամենայնիվ, շարունակում էի ստանալ նրանց նորությունները ու ամեն անգամ բացում էի մեյլերը, ուշադիր կարդում։|| Ստուգում էի, թե ով է հերթական հյուրը լինելու. մի օր գուցե Ֆուադ Լարուին գա։|| Իսկ մինչ այդ ամեն գրախանութ մտնելիս ֆրանսիական բաժինն էի փնտրում։|| Ֆուադ Լարուիի գրքերը հայտնաբերելը հոբբիի նման բան էր դարձել։|| Արդեն չեմ էլ հիշում՝ գրքերը գտնու՞մ էի ու չէի՞ առնում, թե՞ չէի էլ գտնում։|| Տարօրինակ զգացողություն էր գրողի հետ մի էդպիսի անձնական կապ ունենալը, որից ինքը բնավ տեղյակ չէր։|| Բայց մի օր զանազան մեյլերիս մեջ տեսա գրախանութ֊սրճարանի հերթական նամակը. Ֆուադ Լարուին …
Օրհուսում գրողների մի նոր խումբ է ստեղծվել։ Էսօր առաջին հանդիպումն էր, որի ընթացքում լիքը զրույցներից բացի նաև մի փոքր վարժություն արեցինք։ Էս էլ իմ գրածն է՝ թարգմանված հայերեն։ - Քո երկիրը մահմեդակա՞ն է։ - Ինչպիսի՞ն է կլիման քո երկրում։ - Ի՞նչ լեզվով են խոսում քո երկրում։ Քո երկիրը. ասես այն անուն ու տեղ չունի ու այնքան անկարևոր է, որ մարդիկ չեն էլ բարեհաճում անունը հիշել։ Երբ ինչ-որ մեկն ասում է՝ քո երկիրը, ինձ թվում է՝ պարզապես քաղաքավարություն են անում։ Ես անտեսանելի եմ դառնում, փոքրանում, կորցնում դեմքս ու արժեքս, զրուցելու համար անպիտան դառնում և սկսում եմ կարճ պատասխաններ տալ, որ զրույցը դադարի։ Որովհետև երբ այն կոչվում է քո երկիր, նշանակում է՝ պարզապես սմոլ թոք ես անում, իսկ երբ մեկն իսկական անունն է գործածում, նշանակում է անկեղծորեն հետաքրքրված են, իսկապես ուզում են ճանաչել քեզ։ Բայց որ ավելի վատ է, երբեմն քո երկիրը փոխարինվում է Ալբանիայով, Ռումինիայով կամ նույնիսկ Ադրբեջանով։ Ուղղում ես նրանց։ Ներողություն են խնդրում։ Խոստովանում են, որ աշխարհագրությունից վատ են։ Բոլորն էլ աշխարհագրությունից վատ են, երբ խոսքը իմ երկրի մասին է։ Ես չգիտեմ՝ որն է իմ երկիրը։ Ես հայկական անձնագիր ունեմ, ծնողներս հայ են։ Բայց ես ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի, մի քաղաքում, որն այսօր մի պետության մայրաքաղաք …
Գրազ կգամ, որ իրականում Հայաստանը հանրահայտ «մաֆիա» խաղի մի մեեեեծ հարթակ է, որտեղ մենք բոլորս ակամա մաֆիա ենք խաղում։ Ում շերիֆ են նշանակում, նա սկսում է որոշումներ կայացնել՝ ում փխել, ում խնայել։ Մաֆիոզների սուրբ պարտականությունը սպանել-քանդել-ավիրել առանցքի վրա էսուէնկողմ գնալն է։ Ու բարոյականության հետ էս ամենը, ոնց խաղի մեջ, կապ չունի։ Խաղի կանոններն են թելադրում վարքագիծը։ Հետևաբար համընդանուր վերաբերմունքն էլ էս ամենին իսկը խաղի պես է՝ նեղանալ չկա. խաղի կանոններն են էդպիսին։ Եվ անկախ նրանից ով ես, ինչացու, ինչ կրթության, գիտելիքի, հնարավորությունների ու հունարի տեր ես, հենց քարտը քաշեցիր, վերջ, էությամբ ու բովանդակությամբ հարմարվում ես խաղում ստանձնած քո դերին ու ընկալվում որպես էդպիսին։ Հակառակ դեպքում լավ խաղացող չես։ Վատ խաղացողին էլ խաղից ռադ են անում։ Եթե, օրինակ, ռոմանտիկ տեխնոկրատ ես, բայց դրայվի բերմամբ մշակույթի նախարարի քարտ ես քաշել, ուրեմն էդ պահից հետո սրտիդ թրթիռն է հուշում թե երկրումդ ինչն է ներկայացնում մշակութային արժեք, ինչը՝ մասմաբ, ինչն՝ այնքան էլ չէ։ Ոչ չափանիշ է պետք, ոչ փորձագիտական կարծիք։ Մեռնեմ բարաթին. քարտը ձեռքդ է, ուրեմն որոշողը դու ես։ Խաղի կանոնն էդ է. մշակույթի նախարարը երկրի մշակույթը կուզի էս կողմը շուռ կտա, կուզի՝ էն։ Բա նախարար է, բա ուրիշ ո՞նց պիտի լինի։ Քարտը ինքն է քաշել. դու քաշեիր, դու որոշեիր։ Կամ թե խաղի հերթական …
Ժուկով ժամանակով մի գեղցի է լինում։ Էս գեղցին մի գարնանային օր որոշում է իրենց գեղի կողքի առվից ձուկ բռնի, ուտի, կշտանա։ Ուռկանը գցում է առուն, հետ քաշում, մեկ էլ ինչ. պարզվում է կեռին մի ոսկե ձուկ է ռաստվել։ Ոսկե, և, ըստ երևույթին, բավական դեբիլ ձուկ, քանի որ կապուտակ օվկիանոսում գտնվող իր պապենական պալատը, իր ծառաներին ու իր արքայավայել ուտեստները թողած՝ հոսանքնիվեր լողալով հասել էր Աղստև գետը լցվող մի ինչ որ անհայտ առու ու էնտեղ փորձել համտեսել էն գեղցու կողմից իր կարթի ժանգոտած կեռին հագցրած մի լղար անձրևորդի։ Էս ձուկը մարդկային լեզվով, բայց ահագին ցածր տոնայնությամբ (քանի որ ձայնալարերը, համապատասխանաբար, մարդկայինից փոքր էին) ասում է, թե. ա՛յ գեղցի, ինձ բաց թող, քո ամենանվիրական երեք ցանկությունները կիրականացնեմ։ Գեղցի դու գեղցի. թե՝ հորս ազիզ արև ամենանվիրական ցանկությունս էն ա, որ մարդամեկին պիտի բերդերում փտացնեմ։ Ձուկը աչքերը պլզում է գեղցու վրա. երևի նոր է հասկանում, թե ում ձեռքն է ընկել ու փոշմանում Աղստև գետը ընդհանրապես մտնելու համար։ Բայց դե պայմանը պայման է։ «Լավ», ասում է ձուկը, «Էն երկուսն էլ ասա ու բրախի գնամ»։ «Ցանկություն համար երկու. ուզում եմ թագավոր դառնամ, էս երկիրը ես կառավարեմ, կուշտ փոր հաց ուտեմ ու աշխարհ տեսնեմ»։ «Օ-քեյ». ասում է աշխարհ տեսած ձուկը։ «Ցանկություն համար երեք. ուզում եմ իմ գեղացիք …