Այն ժամանակ Երևանում իրարից ոչ հեռու ապրում էին հայ ոգու ու մտքի հսկաները՝ մեր հայրերը: Այստեղ էին Վիկտոր Համբարձումյանն ու Մարտիրոս Սարյանը, Գրիգոր Գուրզադյանն ու Երվանդ Քոչարը, Կոստան Զարյանն ու Գոհար Գասպարյանը, այս կարգի անվանիներ: Քաղաքը հարուստ էր այսպիսի երևելիներով: Մենք՝ երևանցիներս, սովորել էինք դրան։ Թվում էր, իրականության այս վեհությունը, այս շքեղությունը այդպես էլ մնալու էր մեզ հետ տևականորեն: Բոլորովին էլ դժվար չէր Երվանդ Քոչարին տեսնել իր արվեստանոցում (այսօրվա թանգարանում) կամ Նկարիչների միության շենքի մոտ գտնվող հայտնի սրճարանում: Կոստան Զարյանին նույն սրճարանից կարող էիր ուղեկցել իր տուն՝ Աբովյանն ի վեր, հետն էլ հարցեր տալ, խոսեցնել ծայր աստիճան քչախոս գրողին: Ակադեմիկոս Ալիխանյանի հետ կհայտնվեիր իր տանը, պատմություններ կլսեիր Պաստեռնակի, Շոստակովիչի հետ իր շփումների մասին... Այն ժամանակվա մեր մեծերը մատչելի էին շփումների համար: Քեզ՝ երիտասարդիդ, իրենց շրջանակը կառնեին՝ պայմանով, որ, ըստ իրենց քիչ թե շատ ապագա խոստացող մեկը լինեիր: Ես երջանիկ բախտ ունեցա ճանաչելու մեր այս մեծերից շատերին, շփվելու նրանց հետ մարդկային պարզ շփումների մակարդակով: Այսօր այդ շփումներից ինձ համար առանձնանում են Մարտիրոս Սարյանի հետ իմ առնչությունները: Թե ինչո՞ւ եմ այսպես գնահատում, ավելի լավ է պատասխանեմ Էդվարդ Միրզոյանի ձևակերպումով: Այն հարցին, թե կյանքում իր տեսած ամենամեծ մարդուն ո՞ւմ կհամարեր, նա պատասխանել է, որ իր տեսած ամենամեծ մարդը Մարտիրոս Սարյանն է եղել: *** …
              
            
           
        
          
            
            
              
                ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ընդունվել է 23.08.1990 Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը: 2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները: 3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորոն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: 4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են …
              
            
           
        
          
            
            
              
                ՆԱԽԱԲԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա: 2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի: Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։ 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց: Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանն սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն …
              
            
           
        
          
            
            
              
                ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 8 հունիսի 2018 թվականի N 667-Լ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը՝ համաձայն հավելվածի: ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն աշխատակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը, այդ թվում՝ կառավարության գործունեության կազմակերպման, նախարարական կոմիտեների նիստերի և կառավարության նիստերի նախապատրաստման ու հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ընթացակարգերը: 2. Կառավարությունն ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին (լոկալ) որոշումներ: Հայեցակարգերը, ռազմավարությունները, միջոցառումների ծրագրերը, որոնք վերաբերում են մեկից ավելի պետական մարմինների, որպես կանոն, ընդունում է կառավարությունը՝ որպես ներքին իրավական ակտեր: II. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ 3. Կառավարությունն իր գործունեությունը կազմակերպում է կառավարության ծրագրին և դրա հիման վրա վարչապետի կողմից սահմանված ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան: 4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է կառավարության գործունեության, որպես կանոն, հնգամյա միջոցառումների ծրագիրը: 5. Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով շրջանառում և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում իրենց առաջարկությունները կառավարության միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Նախարարները, …
              
            
           
        
          
            
            
              
                Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ Թիրախը՝ որոշվում է վարկի նպատակով Շահառուն. 1․ Ռեզիդենտ տնտեսավարող (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառների) և (կամ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում։ 2. Ռեզիդենտ տնտեսավարող, որը փաստացի գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում փաստացի կառուցապատման աշխատանքների նպատակով։ Օժանդակության ձևը՝ տոկոսադրույքի սուբսիդավորում Հիմնական պայմանները․ - արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ), - ժամկետը՝ մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 12 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար, - վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 12 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 6 ամիս, - մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 1 մլրդ դրամին համարժեք, - վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով, - առավելագույն …
              
            
           
        
          
            
            
              
                ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում 2015թ. Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1896/02/13 Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան Դատավորներ` Ա. Խառատյան, Կ. Չիլինգարյան ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ, Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ, Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին դռնբաց դատական նիստում, քննելով «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Մանե Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե Տիտանյանի ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) և «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` որոշումն անվավեր ճանաչելու, որոշակի գործողություններ կատարել պարտադրելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կարինե Տիտանյանը պահանջել է Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասով անվավեր ճանաչել Խորհրդի 16.07.2013 թվականի թիվ 29-Լ որոշումը, վերականգնել նախկին աշխատանքում, Ընկերությանը պարտադրել կատարել վերջնահաշվարկ, սահմանված կարգով լրացնել աշխատանքային գրքույկը և հանձնել իրեն, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` սկսած 16.07.2013 թվականից, ինչպես նաև վճարման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 21.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Կարինե Տիտանյանի բռնագանձել 1.218.316 ՀՀ դրամ` որպես …
              
            
           
        
          
            
            
              
                Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող տարածք Հայաստանի Արարատի մարզում[2]։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Խոսրով Գ Կոտակ թագավորի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում, Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից[3]։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ։ 2013 թվականի օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ[4]։ Հիմնադրում ու անվանում «Խոսրովի անտառ» անվանումն արգելոցը ստացել է Խոսրով Բ Կոտակ թագավորի պատվին։ Խոսրովի անտառը ստեղծվել է 334-338 թթ.։ Ըստ Խորենացու՝ Խոսրովի գահակալության ժամանակ Գառնու ամրոցից մինչև Դվին կատարվել են անտառատնկումներ։ Անտառի մի մասը կոչվել է «Տաճար մայրի», իսկ մյուսը՝ «Խոսրովակերտ», որը մինչև Երասխ էր հասնում։ Հարյուրավոր տարիների ընթացքում անտառի «Խոսրովակերտ» հատվածը վերացել է։ …
              
            
           
        
          
            
            
              
                Կառավարության նիստի օրակարգ 07 Ապրիլի, 2022 1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի N 555 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (Չզեկուցվող) Պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյան 2. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին Արդարադատության նախարար` Կարեն Անդրեասյան 3. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար` Վահրամ Դումանյան 4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1557-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Արայիկ Հարությունյան 7. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին 8. Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Գնել Սանոսյան 9. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ …
              
            
           
        
          
            
            
              
                Արդեն մեկ ամսից ավելի է` ողջ աշխարհը հետևում է Ուկրաինային, կարդում Ռուսաստանի զորքերի ներխուժման մասին լուրերին ու տեսնում ուկրաինական քաղաքների ավերվածությունների ու զոհերի պատկերները։ Կարդում ու տեսնում է նաև, թե ինչպես են արձագանքում պատերազմին տարբեր պետությունները, միջազգային կառույցները, հայտնիներն ու բիզնեսը։ Իսկ պատերազմը շարունակվում է։ Ամեն մի լուր կապվում է պատերազմի համատեքստին, անգամ եթե պատերազմի մասին չէ։ Ասենք, պրեմիերա է կամ մրցույթ, միևնույն է այդ լուրը ստանում է հատուկ կարգավիճակ՝ դառնալով պատերազմի մի մաս։ Մարզիկներն ու աստղերը, գիտնականներն ու նույնիսկ պետությունները այլևս չեն հարող լինել չեզոք, նրանցից պահանջվում է լինել կողմ։ Եվ այդ իրենց կողմ լինելու մասին լուրն է առաջինը մեջբերում մեդիան։ Դա է հետաքրքիր ու դա է պահանջված տեղեկատվական միջավայրում։ Այլ ոչ թե մրցույթը, ստեղծագործությունը կամ գիտական հայտանագործությունը։ Չեզոք լինելը հնարավոր չէ, քանի որ դա հավասար է անբարոյական կեցվածքի։ Հենց հիմա մարդիկ են մահանում, հողին են հավասարվում տները, քաղաքները, և ինչպե՞ս կարելի է լինել չեզոք։ Արդյունքում ստեղծվում է բարդ ու հազարավոր հանգույցներով տեղեկատվական կծիկ, որն ավելի է ծավալվում ու ուռճանում՝ ներգրավելով անգամ լրիվ անտեղյակ կամ ինֆորմացիայից միտումնավոր խուսափող մարդկանց։ Այսպիսի գլոբալ տեղեկետավական մթնոլորտ երբեք չի եղել։ Ռուս-ուկրաինական պատերազմն ամբողջովին փոխեց կյանքը։ Եվ ոչ միայն կռվի մեջ ներգրավված մարդկանց, այլև բոլորի։ Բոլորն են դերակատար, պասիվ թե ակտիվ, բայց այս պատերազմի …
              
            
           
        
          
            
            
              
                Օքսֆորդի բառարանը 2021-ի բառ է հռչակել vax-ը, որը vaccine բառի (պատվաստում), կարճ խոսակցական ձևն է, որը թե՛ բայ է, թե՛ գոյական, թե՛ ածական։ Հայտնվել է նաև այդ արմատով նոր բառ՝ vaxxie, սելֆի, որը արվում է պատվաստվելուց առաջ, ընթացքում և հետո։ Դա այն ֆոտո ապացույցն է, որ պատվաստվելու գործը անցավ բարեհաջող։ Քոլինզ բառարանը կանգ է առել NFT (Non Fungible Token) բառի վրա, որը թվային արտոնագիր է՝ ապացուցող, որ թվային ակտիվների տեր ես, օրինակ, կրիպտոարժույթի։ Մի շարք այլ բառարաններ ևս արել են իրենց ընտրությունը, և շատերի մոտ գերակշռում է հենց պատվաստման հետ կապված բառերը։ Ողջ աշխարհն է հիմա երկմտում դեղաչափերի, պատվաստանյութերի ու կորոնավիրուսի նոր մոդիֆիկացիաների շուրջ։ Հայաստանում ևս փորձ արվեց ընտրելու տարվա բառը։ Հայաստանի Լեզվի կոմիտեն հրապարակեց բառերի ցանկ ու առաջարկեց օգտատերերին քվեարկել դրանց օգտին։ 15 բառերը արտացոլում էին պատերազմական իրավիճակը (առաջնագիծ, սահմանագծում, սահմանազտում և այլն) ու համավարակով պայմանավորված ցանցային վարքագիծը (տեսադաս, առցանց, լրաճարակ, պատվաստանյութ, տեսակապ և այլն)։ Կար նաև անընդհատ օգտագործվող «ապատեղեկատվությունը»։ Եվ հայերեն նոր մի բառ՝ «սրտիկել»։ Այդ ցանկը գրեթե արձագանք չստացավ, քվերակեցին հազարից մի քիչ ավելի օգտատերեր։ Միգուցե Լեզվի կոմիտեի առաջարկած բառերը չափից դուրս «օսլայված» էին ու գրագետ հայերենով։ Ի վերջո, եթե հաշվի առնենք, թե որ բառերն են ավելի հաճախ տեղ գտնում հանրային խոսքում ու մեդիա դաշտում, դրանք դժվար …