Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Արմավիր քաղաքում մարտի 7-ի երեկոյան Լենին փողոցի բնակելի շենքի վերալակում հայտնաբերվել է 2 տղամարդու դի: Ինչպես հաղորդում է dni24.com կայքը, սպանվածները Հայաստանի քաղաքացիներ են: Տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձանց կողմից սպանված տղամարդիկ մեծածախ առևտրով են զբաղվել. նրանք ապրանքներ են գնել Մոսկվայում և վաճառել են Կրասնոդարում: Սպանվածների անունները չեն նշվում: Հայտնի է միայն, որ նրանցից մեկը՝ ծնված 1966թ., նույն շենքի բնակիչ է եղել: Երկրորդ տղամարդն ավելի երիտասարդ է եղել, նրա անձը դեռևս չի պարզվել: Սպանված տղամարդկանցից մեկին ճանաչողները պատմել են, որ դեպքի նախօրեին գործարարներից մեկը խոշոր գումար է ստացել և պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետևից:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սևեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եվ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին ևս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձևավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի: Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տևական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Հիմա, սակայն, այլևս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլևս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե …
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը և փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման ուղղությամբ տվեց հանձնարարական: Վարչապետի խոսքով, կարևորելով շրջական միջավայրի պահպանությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը՝ ՀՀ-ն քայլեր է կատարում խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին և ներգրավվելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ: «Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»,- ասաց Կարեն Կարապետյանը: Խնդիրները համակարգելու համար վարչապետը հանձնարարեց ՀՀ բնապահպանության նախարարին երկամսյա ժամկետում սահմանել փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գանահատման հստակ չափորոշիչներ, երկրորդ՝ վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի համապատասխան որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Վարչապետի հանձնարարականով համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը պետք է հստակեցնի գետերի ցանկը, որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: «Համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ, պետք է մշակել ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հաշվի առնելով նաև միջազգային փորձը, անհրաժեշտ է ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից …
Հայաստանը պատրաստ է ժողովրդականություն չվայելող քայլեր իրագործել, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում, որպեսզի մինչև 2018թ. հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադառնա: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործակալութոյւնը նշում է, որ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, վերջին երկու տարիներին սեփական մաշկի վրա զգացել է ՌԴ-ի տնտեսական անկման հետևանքները: 2016-ին Հայաստանի տնտեսական աճը դարձել է 0.2 տոկոս՝ 2015-ի 3 տոկոսի համեմատ: «Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է Կարապետյանը: ՀՀ վարչապետի կարծիքով՝ «մենք կկարողանանք այս տարի հասնել 3.2 տոկոս տնտեսական աճի»: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Reuters-ը, վկայակոչելով Transparency International միջազգային կազմակերպության զեկույցը, հաղորդում է, որ 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը հայտնվել է 113-րդ հորիզոնականում՝ 176 երկրների շարքում: «Հենց որ կարողանանք կայունացնել տնտեսական վիճակը, կկարողանանք նաև կայուն տնտեսական աճ գրանցել 2018թ. սկսած»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը նաև իրատեսական է համարել այս տարի գրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից: Լուսանկարը՝ Photolure-ի
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն - 24 Փետրվարի 2018, 16:14 Փետրվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: Վիգեն Սարգսյանի արցախյան այցը ուշագրավ է նախօրեին Մոսկվա կատարած այցի ֆոնին: Սարգսյանը մեկնել էր Կրեմլում հանդիսավոր միջոցառման մասնակցելու, որ կազմակերպել էր ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 23-ի առիթով: Այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը: Կրեմլի ընդունելությանը ներկա են եղել մի քանի այլ պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի: Միջոցառման հանդիսավոր մասից բացի, այլ տեղեկություն, թե ինչ հանդիպումներ կամ շփումներ է ունեցել Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կամ Կրեմլում, չկա, սակայն հատկանշական է Մոսկվայից վերադարձից անմիջապես հետո Արցախ մեկնելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը: Արդյոք Վիգեն Սարգսյանը որևէ կարևոր բան է իմացել Մոսկվայում, Պուտինից կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, որն անհրաժեշտ է եղել շտապ փոխանցել Արցախի իշխանությանը: Այդ ամենը տեղի է ունենում Երևանի հանդեպ հավակնության մասին Ալիևի հայտնի հայտարարության ֆոնին, որը պատերազմի հավանականության մասին խոսակցությունների աշխուժացման առիթ տվեց: Դրանից առաջ եղել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում հայտնվում էր Արցախում ռազմական լայնածավալ բախման ռիսկի մասին, միաժամանակ արձանագրելով, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին: Այդ զեկույցից առաջ ամերիկացիների հետ քննարկումների համար Վաշինգտոն էր մեկնել ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը: Օրերս …
Թոքենիզացված է, Ստուգված չէ
Թագավորված չէ
ArmTDP_11_Lragir.am, ԱՄՆ դեսպանատան կողմից աջակցություն ստացող «Անսահմանափակ շարժում» ծրագիրը ի ցույց է դնում հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման հարցը
Հասարակություն - 06 Մարտի 2017, 19:47 Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում» ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսինալ և սիրողական պարողների ֆլեշմոբով (https://www.youtube.com/watch?vdqo1ioxmt8i), որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: «Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ենք հասնել, երբ ընդունենք և հարգենք մեկս մյուսին և միասին աշխատենք ներառական սկզբունքներով»,— նշեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մարտի 6-ին ընդունելություն կազմակերպեց «Անսահմանափակ շարժում» ծրագրի ավարտը նշելու կապակցությամբ: «Անսահմանափակ շարժում» ծրագրի երկրորդ մասը կարճ վավերագրական ֆիլմ էր (https://www.youtube.com/watch?v=kuwy01y9sxsvl=hy), որի պրեմիերան տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում (AGBU): Ֆիլմը կենդանիների թերապիայի և ձիասպորտի «Կենտավր» ասոցիացիայի մասին է, որը տարածաշրջանում յուրահատուկ հաստատություն է և մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ կենդանիների միջոցով թերապիա տրամադրելու մեջ: «Անսահմանափակ շարժում» ծրագրի վերջին մասը ներառական պարային ներկայացում էր, որը ցուցադրվեց փետրվարի 24-ին և 25-ին Գոյ թատրոնում: Նշված ներկայացման մեջ տարբեր կարողություններ ունեցող և տարբեր տարիքի պարողներ բեմում միասին ցուցադրեցին երկու մասից բաղկացած ներկայացում. առաջինը արդի հասարակության մեջ սոցիալական ներառման խնդրի շուրջ էր, երկրորդը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» հրաշալի հեքիաթի ադապտացիան: «Անսահմանափակ շարժում» ծրագիրը մշակել և իրականացրել են ամերիկյան փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: Ծրագրի …
Ղարաբաղյան շարժումը սկսվել է բնապահպանական առաջին ցույցից: Առիթ էր, թե պատճառ այդ ցույցը՝ վստահ չեմ, որ գիտեմ: Բայց մի բան գիտեմ հաստատ. մեր մեջ խտանյութի պես փոքրիկ, բայց ամուր բյուրեղներով իրար էին միացած անարդարությունների ամբողջ տեսականու դեմ ընդվզումը՝ 1915-ի Ցեղասպանությունից մինչև Ադրբեջանի կազմում հայաթափվող հայկական Նախիջևանի ինքնավար հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, մինչև Հայաստանի Հանրապետության էկոլոգիան աղտոտող արդյունաբերական հսկաներ, որոնցից և ոչ մեկը չէր կարող աշխատել ինքնուրույն՝ առանց խորհրդային երկրի անծայր տարածքներում գործող մյուս գործարանների: Մեր մեջ ազատության առաջին իսկ հնարավորությամբ արթնացել էր հին ու նոր անարդարությունների դեմ բողոքը, ու մենք իրոք չգիտեինք՝ առաջին էկոլոգիական ցույցը առիթն էր, թե պատճառը մեր մեծ շարժման, բայց որ մեծ մի բան էինք սկսել, անկասկած է: Առաջին բնապահպանական ցույցին ուսանողների մասնակցությունը խոչընդոտելու համար Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն իր կարծիքով հնարամիտ քայլի էր դիմել. կենտրոնական մասնաշենքի դահլիճում այդ օրը որոշեցին ցուցադրել Միլոշ Ֆորմանի «Ամադեուս» ֆիլմը: Խորհրդային երկրի կինոդահլիճներում դրսի նոր ֆիլմեր քիչ էին ցուցադրվում, իսկ մեզ համալսարանում հնարավորություն էին տալիս դիտելու 1984-ին նկարահանված ամերիկյան ֆիլմ: Ուսանողների մի մասն իհարկե գնաց ֆիլմը նայելու, մեծ մասն իջավ հրապարակ: Ես տասնյոթ տարեկան էի ու հաստատ գիտեի, որ հրապարակ եմ իջնելու, իսկ Ֆորմանի ֆիլմը ես հետո նայեցի, երբ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանի չավարտվող զրույց դարձավ։ 88-ի փետրվարի 20-ին …
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ Մեկնաբանություն - 22 Հունվարի 2017, 14:21 Իրանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը վարում է բավական հետևողական արտաքին քաղաքականություն, ելնելով պրագմատիկ նպատակներից: Իրանը փորձում է Ադրբեջանի հետ երկխոսություն հաստատել, առաջարկելով քաղաքական ծառայությունների որոշակի հիերարխիա, որը ներառում է հետևողական առաջ քաշվող քաղաքական ռեսուրսների համակարգը: Իրանի այս մարտավարությունը բախվում է Ադրբեջանի մի շարք սկզբունքային պահանջներին, որոնք Իրանի համար դժվար է կատարել: Առայժմ իրանա-ադրբեջանական հարաբերությունները, չնայած որոշ ցուցադրական ակցիաներին, չեն հանգել այնպիսի ռեժիմի, երբ պետք է սպասել Հայաստանի շահերին ուղղված լուրջ քայլեր: Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների գնահատականով, «Ի տարբերություն Ռուսաստանի, որը մշտապես շփոթվածություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության մեջ, հատկապես Կովկասում, Իրանը տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը չի դիտարկում որպես երկարաժամկետ գործոն, եթե նույնիսկ նկատի է առնվում 20 տարին: Այդ պատճառով գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ռազմավարական կարևոր դիրքերի կորստին, որոնցից մեկը կապված է Հայաստանի հետ հարաբերություններին, անընդունելի են Իրանի համար»: Միևնույն ժամանակ, ներկայում Թեհրանում Ադրբեջանի հետ հարաբերությունները համարվում են ավելի կարևոր ու գերադասելի, քան Հայաստանի հետ հարաբերությունները: Դա հստակ է և պետք է ընդունել: Անհրաժեշտ է դիտարկել իրանա-ադրբեջանական և իրանա-հայկական հարաբերություններում ղարաբաղյան գործոնի նշանակությունը Իրանը միշտ փորձել է Ադրբեջանին ցույց տալ, որ ընդհանրապես շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրով և բազմիցս հռչակել է աջակցություն նրա տարածքային ամբողջականությանը: Սակայն Իրանը ժամանակ առ ժամանակ ցուցաբերում է պատմական …
Ներքին կյանք - 07 Մարտի 2017, 09:20 Մարտի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս Հասարակություն - 16 Հոկտեմբերի 2016, 11:40 Հայ հանրությանը հազվադեպ է որևէ բան հուզում, բացի գազի ու հոսանքի գներից։ Բայց գրականության Նոբելյան մրցանակն էս տարի ալեկոծեց «ֆեյսբուքը»։ Շատերը վիրավորվել էին, որ Մուրակամին Նոբելյան մրցանակ չի ստացել։ Մյուս առաջատար հավակնորդների՝ քենիացի գրող Նգուգի վա Տիոնգի ու սիրիացի բանաստեղծ, էսսեագիր Ադոնիսի համար ոչ ոք չէր նեղացել։ Իսկ ինձ զարմացրեց, որ հանձնաժողովը մի տարի էլ դիմադրեց զանգվածային մշակույթի ու ճարպիկ էպիգոնության՝ Հարուկի Մուրակամիի հաղթանակին։ Մուրակամին պատկանում է ճապոնական արձակի այսպես կոչված «եվրոպական» թևին, որից հայ ընթերցողին ծանոթ են Յասունարի Կավաբատան, Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն։ Կավաբատան Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Նա ազատորեն օգտվել է XX դարի Արևմտյան գրականության զինանոցից, բայց, դրա շնորհիվ ճեղքելով ճապոնական մշակույթին բնորոշ ներփակությունը, հերմետիկությունը, մնացել սակավախոս, ասկետ ազգային չափաբերված կենցաղի պոեզիայի, մանրուքների դրամայի շրջանակներում։ Ընթերցողի համար վայելք է այս միջավայրում հետևել խոր, «մեկ զգացմունքի մարդկանց» ապրումներին, հարաբերություններին։ Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն, որը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր է, անկեղծ «եվրոպական» նորարարներ են, որոնց «ճապոնականությունը» բարդացնում է ստեղծագործական խնդիրը՝ բախման մեջ դնելով արդիական ճգնաժամերն ու ավանդական, սոցիալապես անշարժ ինքնությունը։ Հիմա դառնանք Մուրակամիին։ Նրա գլխավոր ժանրը միստիկական դետեկտիվն է, երբեմն՝ թրիլերը։ Երկուսն էլ զուտ կոմերցիոն ժանրեր են, բնականաբար, առևտրային է նաև դրանց համաձուլվածքը։ Ավելի մեծ դժբախտությունն այն է, …