ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար Հարցազրույց - 14 Փետրվարի 2017, 17:49 Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը - Տիկին Թուխիկյան, 2016-ի վերջին օրը Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սակայն հիմա երկամսյա կալանքի տակ է: Հաշվի առնելով նրա հանդեպ հանրային աջակցությունը՝ ինչո՞ւ էր պետք նախընտրական շրջանում նրան կալանավորել: - Գիտեք, Արթուր Սարգսյանը իր մտածված, կամավոր քայլով վերականգնել է մեր հասարակության մեջ Մարդու բարոյական, քրիստոնեական տեսակը, կերպարը: Մենք տեսանք, որ աղճատված արժեհամակարգը չի կարող իսպառ վերացնել անձնազոհության գնով մարդասիրությունը և գթությունը վերահաստատելու պահանջը և կարողությունը: Մենք միշտ դժգոհում էինք, որ այսօր չկան հերոսներ: Այդ հերոսներին մենք գտանք ռազմի դաշտում: Ճիշտ է, հերոսություն անելը նրանց` զինվորների, նաև առաքելությունն է: Իսկ քաղաքացիական կյանքում մենք վաղուց հերոսներ չունենք: Մեր արվեստը՝ գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը, կինոն այսօրվա հերոսական-քաղաքացիական տիպար չուներ: ՀԱՑ ԲԵՐՈՂԸ կդառնա այդ տիպարը: Եվ ինչքան նրա նկատմամբ իրավապահ մարմինները կամ հայկական «արդարադատությունը» ճնշիչ քայլեր կատարի, ակամայից նրան առավել կհերոսացնի: Գուցե նորից կալանավորելու հրաման տվողը ներքուստ հենց սա է ուզեցել`ՀԱՑ ԲԵՐՈՂԻ կերպարը զարտուղի ճանապարհով առավել պարուրել լույսով: Եթե այդպես է, ապա դա հաջողվել է: Կամ գուցե կալանավորելու պատճառը խանդն է Արթուրի նկատմամբ: Այն տեսակը, որ երբեք հասարակության կողմից չսիրվեց ու չընդունվեց, այդ տհաճ տեսակը ուրիշ տարբերակ չունի, քան կոպտությունը: Եվ սա վրեժ է ոչ միայն …
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն - 03 Մարտի 2017, 16:43 Հայաստանում նախընտրական պայքարը խոստանում է շատ կոշտ լինել: Սերժ Սարգսյանը քարոզարշավից առաջ հայտարարել է, որ իշխանության խնդիրն է առանց ցնցումների նախընտրական գործընթաց ապահովել: Այն ժամանակ դա կարելի էր ընկալել որպես ընդդիմադիր ուժերի կողմից ընտրություններից առաջ կամ հետո հնարավոր «ցնցումների» ակնարկ: Այնուամենայնիվ, երևի միայն դա չի նկատի ունեցել, այլ նաև հենց իշխող ուժի ներսում պայքարը: ՀՀԿ ներսում նոր խմբավորումը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի և նրա թիմի, ակնհայտորեն դուրս է մղում ոչ միայն հներին, օդիոզ օլիգարխներին, այլ նաև Սերժ Սարգսյանի երիտասարդ բարեփոխիչներին: ՀՀԿ-ում երեք պայմանական թիմ է ձևավորվել, և նրանց միջև պայքարը կարող է ավելի կոշտ լինել, քան ընդդիմության և իշխանության միջև: ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցությունը միայն խանգարում է իր նախընտրական պայքարին, սակայն չի պատրաստվում լքել կուսակցությունը: Ընդ որում, Կարեն Կարապետյանը խորհուրդ է տվել չընտրել ՀՀԿ թեկնածուներին, եթե ժողովուրդը դժգոհ է կուսակցությունից: Պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին, և ըստ ամենայնի, հենց Կարապետյանների թիմն է տոն տալու նախընտրական պայքարում: Ընդ որում, այդ թիմն արդեն հիմա ակտիվորեն ժամանակակից քաղտեխնոլոգիաներ է կիրառում: Այդ քաղտեխնոլոգիաների կիրառումն աչքի առաջ է: Օրինակ, «դրական սպասումների» ձևավորումը՝ վարչապետի Վրաստան այցը և «Լարսին այլընտրանքի» խոստումը, միլիարդների ներդրումների խոստումը, նախարարներին հարյուրավոր հանձնարարականները: …
Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացները ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին նշեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն»,- պարզաբանեցին նախարարության հասարակայնության, կապերի և տեղեկատվության վարչությունից: Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի: Հայաստանում փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 4192 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383458 դեպքի: Փաստացի այս պահին բուժվում է 27614 պացիենտ: Մեկ օրում աճել է 1670-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 346224 անձ` վերջին մեկ օրում 2510 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8075 է: Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է …
Պարույր Սևակ, «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» 1966 թվականի նոյեմբերին, ճիշտ հիսուն տարի առաջ, Հայաստանի գրողների միության համագումարում Պարույր Սևակի ելույթն ուղղակի ցնցեց հանրությանը: Առանց վարանելու այն կարելի է համարել արժեհամակարգային հարցադրումների խտացում, որոնց պատասխանները դեռ երկար են որոնվելու: 1966թ. դեկտեմբերի 16-ին Պարույր Սևակի ելույթը հրապարակվեց «Գրական թերթում», որը հախուռն բանավեճերի, կարծիքների բախումների առիթ տվեց: «ՀԱՅԵՐ» Համահայկական Մեդիահարթակը հրապարակում է «Գրական թերթում» տպագրված հոդվածը՝ ակնկալելով, որ մեր ընթերցողները կշարունակեն 50 տարի առաջ սկսված բանավեճը՝ միտված Հայաստանի Հանրապետության ապագային: «Ազգային սնապարծությո՞ւն, թե՞...» «... խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են: Սնապարծությո՞ւնը... Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նույնիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք: Իսկ ինքնասպանությո՞ւնը... Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ …
ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությունը Երկուշաբթի, 10 Հունվարի 2022 Մրցանակ, որը հանձնվում է ամեն տարի հունվարին, Հոլիվուդում ապրող և աշխատող մոտավորապես 90 միջազգային լրագրողների քվեարկության արդյունքներով։ «Ոսկե գլոբուսը» սովորաբար համարում են «Օսկարի»՝ ամերիկյան (և ոչ միայն) կինոյի ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների ամենալավ ինդիկատորը։ Լավագույն կինոնկար է ճանաչվել «Շան իշխանությունը»՝ Բենեդիկտ Քեմբեռբատչի մասնակցությամբ, լավագույն ռեժիսոր՝ նույն ֆիլմի հեղինակ Ջեյն Քեմերոնը, իսկ Քոդի Սմիթ Մաքֆին՝ երկրորդ պլանի լավագույն դերակատարը։ Այս տարվա հաղթողների թվում է նաև Նիքոլ Քիդմանը` «Ռիկարդոյի դերում» ֆիլմում որպես լավագույն դերակատարուհի (այդ ֆիլմում նրա խաղընկերը Խավիեր Բարդեմն է, որը «Գլոբուսի» չի արժանացել)։ «Գլոբուսի» մրցանակաբաշխությունը սովորաբար ցուցադրվում է ամերիկյան հեռուստատեսությամբ, սակայն այս տարի արարողությունը, ըստ էության, չի եղել, հաղթողների մասին հաղորդվել է օնլայն։ NBC հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել արարողությունը այն մեղադրանքներից հետո, թե «Ոսկե գլոբուսը» անուշադրության է մատնում սևամորթ դերասաններին ու կանանց և կարող է որոշումներ կայացնել կինոընկերությունների ազդեցության տակ։ Փոխանցում է BBC-ն։ Լեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի Երկուշաբթի, 3 Հունվարի 2022 Աստվածուհի Ֆլորայի՝ Բեռլինի Բոդեի թանգարանում գտնվող կիսանդրին մինչ օրս պաշտոնապես համարվում էր Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։ Ու թեև շատ արվեստաբաններ համաձայն չէին դրան և նշում էին, թե հեղինակի վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, մյուսները պնդում էին, թե աստվածուհու դիմագծերը շատ նման են իտալացի վարպետի կտավների հերոսուհիներին։ …
Լևոն Տեր-Պետրոսյանի բանաձևի մեր մեկնությունը Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ս.թ. հունվարի 15-ի գրառումը, ավելի ճիշտ՝ ներքաղաքական վիճակի՝ նրա սեղմ բանաձևումը դարձյալ միավորեց օրվա իշխանությանն ու ընդդիմությանը։ Զավեշտական և հիստերիկ արձագանքների պակաս չկա։ Սակայն նրանց հանգիստ կթողնենք, որովհետև արձագանքների արձագանք գրելն անշնորհակալ գործ է, մանավանդ՝ արձագանքողների ինտելեկտուալ և հոգեկան ներուժը հաշվի առնելով։ Ուստի անհրաժեշտ ենք համարում ընթերցողներին ներկայացնել մեր մեկնաբանությունը, թեպետ Լ. Տեր-Պետրոսյանի ասածն առավել քան հստակ է։ Եվ այսպես, ի՞նչ է ասում ՀՀ առաջին Նախագահը։ 1. Փաշինյանի թիմը ձգտում է պահպանել իշխանությունը, իսկ քոչարյանականներն ու սարգսյանականները՝ այն զավթել։ Երկու ճամբարներն էլ միջոցների մեջ խտրություն չեն դնում։ Կարծում ենք այս պնդման բանալի արտահայտությունը «միջոցների մեջ խտրություն չդնելն» է։ Պարզաբանենք։ Հայաստանը 2020-ի խայտառակ պատերազմից և պարտությունից հետո, բացի մարդկային և տարածքային կորուստներից, մեծագույն կորուստ ունի։ Այն քաղաքական է։ Այսինքն՝ մենք կորցրել ենք քաղաքական որոշումներ կայացնելու մեր ինքնուրույնությունը և անգամ փորձ չենք անում այն վերականգնելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև երկրի ներսում ապացուցեցինք, որ դա մեզ պետք չէ։ Ապացուցեցինք՝ 2021-ի ամռանը ձայն տալով Փաշինյանին, որի պատճառով տարածքներ կորցրինք, հազարավոր զոհեր տվեցինք և կանգնած ենք պետականությունը ոչնչացնելու շեմին, և քոչարյանական ու սարգսյանական ընդդիմությանը, որը 1998-ից ի վեր հայ հասարակությանը թունավորել է ոչմիթիզականության վիրուսով և երկիրը մոտեցրել պատերազմին։ Մի խոսքով՝ ընտրողները երկրի ղեկը վստահեցին այն մարդկանց, որոնք ապացուցել են՝ …
Հայկական շպռոտի առանձնահատկությունները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. - Սեփական օրինակով ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախկիններն ամեն ինչի ընդունակ են։ Այդ թվում՝ սոված վիճակում այս ժամին շպռոտի գժական կոնսերվ բացելու։ Բարի ախորժակ, «լափամանից կտրված անկուշտներ»: Շատ-շատերի մոտ այս գրառումը տարակուսանք էր առաջացրել, թե յանի էս ի՞նչ է գրել Արմեն Աշոտյանը: Թերևս, մենք էլ տարակուսանքի մեջ մնայինք, եթե պատահաբար մեր աչքով չընկներ երգչուհի Շպռոտի ֆեյսբուքյան լայվը: Շպռոտն այդ լայվում լիքը քննադատում է բոլորին՝ նախկիններին, ներկաներին: Նաև գրել էր. «Ես նախկիններին չեմ սատարում, ես նախկինների փողերն եմ ուզում տեսնեմ Հայոց Բանակի մեջ։ Ես Նոր իշխանությանը չեմ սատարում, որովհետև դուք զիջող եք, իսկ ես Քյալ Հայ»: Բոլորը Շպռոտի համար հող տվող են, բոլոր նախկին ղեկավարները, Նիկոլը՝ առավել ևս, բայց պահանջում է, որ նախկիններն իրենց թալանածը ետ բերեն, հանձնեն ժողովրդին, բանակին ու էլի ինչ-որ տեղեր: Դե, մարդ է, խոսել է, խելքին եկածը ասել է, ու Արմեն Աշոտյանը սրանից նեղվել է: ՀՀԿ փոխնախագահ մարդ ես, Շպռոտն ո՞վ է, որ անդրադառնում ես նրան: Աշոտյանը ակնարկում է, որ իրենց իշխանության օրոք Շպռոտին տիրություն են արել, կերակրել են, լավ աչքով են նայել: Ահա, հենց այստեղ է ձեր պրոբլեմներից մեկը: Գիտե՞ք, ինչքան քյարթու, ռաբիզ դեմք եք աճեցրել: Ռաբիզի ձկնաբուծարան էիք սարքել, այնտեղից ձկնկիթները գցում էիք մշակութային դաշտ, …
Ռուբինյանը հաստատում է՝ ՀՀ-ն նոր առաջարկներ է ուղարկել դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ Նաիրա Նալբանդյան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատում է՝ Հայաստանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չի մանրամասնում։ Հորդորեց դիմել կառավարությանը։ Արդեն 3 ամսից ավելի մամուլի խոսնակ չունեցող վարչապետ Փաշինյանի գրասենյակից և ԱԳՆ-ից տեղեկություն ստանալ մեզ, սակայն, չհաջողվեց։ «Ազատությունը» անցած շաբաթ նաև գրավոր հարցում էր ուղարկել արտաքին գերատեսչությանը, որի պատասխանն առայժմ չունենք։ «Պատկերացումներն ընդհանրապես այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները», - այսօր ասաց Ռուբինյանը: Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14-ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։ Ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են, որ հերթական գործընթացի մասին հայ հանրությունը դարձյալ այլ երկրի պաշտոնյայից է տեղեկանում։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ մինչև այժմ հասկանալի չէ, թե այս հարցում ինչ պատկերացում ունի իշխանությունը, քանի որ բազմիցս իրարամերժ հայտարարություններ են հնչել։ «Առհասարակ իմ տպավորությամբ՝ իշխանությունը ընդհանուր տրամաբանության մեջ պատկերացում էլ չունի, թե իրականության մեջ որ կետից է ճիշտ սկսելը և որ կետում ավարտելը: Կարծում եմ` նաև գնահատված չեն այն սպառնալիքները, որոնք այս գործընթացից, …
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, սկսել է ՀԱՊԿ կազմում Ղազախստան մտցված ռուս դեսանտայինների դուրսբերումը։ Նրանց թիվը, տարբեր տեղեկություններով, հասնում է մոտ երկու տասնյակ հազարի, թեև պաշտոնապես հայտարարվում է մոտ 3 հազարի մասին։ ՀԱՊԿ գործողությունը շատ կարճ տևեց Ղազախստանում. ՀԱՊԿ միջամտությունը խնդրած նախագահ Տոկաևը երեք օր անց պահանջեց դուրս բերել ՀԱՊԿ զորքը։ Պահանջը բավական արագ կատարվեց, թեև խոսակցություններ կան, որ ռուս դեսանտայինների մի մասը կարող է մնալ Ղազախստանում։ ՀԱՊԿ միջամտության վերաբերյալ բավական կոշտ հայտարարություններ եղան Արևմուտքից, նախագահ Տոկաևից ԱՄՆ-ն պահանջել էր բացատրել, թե ինչու էր կարիք առաջացել հրավիրել ՀԱՊԿ-ին։ Փորձագետները նկատել են, որ Չինաստանի ու Թուրքիայի, որոնք զգալի տնտեսա-քաղաքական ներկայություն ու շահեր ունեն Ղազախստանում, առաջին դեմքերը բավական զուսպ էին իրենց հայտարարություններում։ Առավել ևս, որ Ղազախստանում ՌԴ զինված միջամտությունը ներկայացվում էր որպես «Մեծ Թուրանի ծրագրին հարված հասցնելու» գործողություն, ընդ որում՝ Չինաստանի լուռ համաձայնությամբ, որն ունի ույղուրական խնդիր, իսկ ույղուրական մեծ համայնք կա Ալմաթիի շրջանում։ Ուշադրության էր արժանի Չինաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Ղազախստանի իշխանությունն ի վիճակի է և պետք է իրավիճակը կարգավորի ինքնուրույն, ակնարկելով ՀԱՊԿ միջամտությունը։ Իսկ Չինաստան շտապած Թուրքիայի արտգործնախարարը այդ երկրին հավաստիացրեց, որ Թուրքիան Ղազախստանում չի խոչընդոտելու Չինաստանի շահերին։ Ըստ ռուսաստանյան փորձագիտական շրջանակների՝ Չինաստանն ու Թուրքիան պահանջել են, որ Ռուսաստանը հանի իր զորքը Ղազախստանից։ Փորձագետներն ասում են, որ Արևմուտքի դեմ …
Ամեն անգամ, երբ լսում եմ «համաշխարհային ազգ ենք» արտահայտությունը, մտածում եմ՝ տեսնես ինչ նկատի ունեն մեզ այսպես ձևող-ձևակերպողները։ Անհեթեթություն է, իհարկե, բայց անգամ անհեթեթը ձևակերպելիս պետք է նկատի ունենալ մի բան կամ բաներ, որոնք կարող են արդարացնել ձևակերպման շարժառիթն ու տարողությունը։ Եթե նկատի ունեն, որ մենք ցրված ենք ամբողջ աշխարհով, դա ֆիզիկական գործոն է, որն առաքինություն դժվար է համարել։ Չինացիները, հրեաները, իռլանդացիները, ուկրաինացիները մեզնից պակաս չեն ցրված, թվով գուցե գերազանցում էլ են։ Եթե նկատի ունեն այլ պետություններում, մեծ կայսրություններում հայ անհատների ունեցած դերը, դա էլ մոլորություն է։ Հայազգի որևէ պետական գործիչ, գեներալ, գիտնական, արվեստագետ գործել և գործում է ի շահ այդ պետության, և եթե մի բան էլ ավելացնում է քաղաքակրթությանը, ավելացնում է նրա անունից։ Եթե նկատի ունեն տարբեր երկրներում, համայնքային կյանքով ապրելով, այլ մշակույթներին գույն ու երանգ տալը, չարաչար սխալվում են։ Նախ՝ մեր համայնքները բավարար գունեղ չեն, երկրորդ՝ այդ երկրներում գույնն ու երանգն այնքան շատ են, որ մերը կորչում է բազմաբղետության մեջ։ Մեզ «համաշխարհային» համարողները, սակայն, երբեք նկատի չունեն աշխարհի տարբեր կետերում գործող հայկական հաստատությունները։ Գիտեն տեղերը, բայց նկատի չունեն և չեն ուզում ունենալ, քանզի դրանք խնամք ու հոգածություն են պահանջում։ Մոտ երեք ամիս առաջ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանն ահազանգ հնչեցրեց, որ հայկական այդ պարբերականը, չունենալով ոչ մի …