Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Վիգեն Սարգսյանը Մոսկվայից շտապել է Արցախ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն - 24 Փետրվարի 2018, 16:14 Փետրվարի 24-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Արցախ, որտեղ նա հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ: Վիգեն Սարգսյանի արցախյան այցը ուշագրավ է նախօրեին Մոսկվա կատարած այցի ֆոնին: Սարգսյանը մեկնել էր Կրեմլում հանդիսավոր միջոցառման մասնակցելու, որ կազմակերպել էր ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 23-ի առիթով: Այդ օրը Ռուսաստանում նշում են Հայրենիքի պաշտպանի օրը: Կրեմլի ընդունելությանը ներկա են եղել մի քանի այլ պաշտպանության նախարար, այդ թվում Ադրբեջանի: Միջոցառման հանդիսավոր մասից բացի, այլ տեղեկություն, թե ինչ հանդիպումներ կամ շփումներ է ունեցել Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կամ Կրեմլում, չկա, սակայն հատկանշական է Մոսկվայից վերադարձից անմիջապես հետո Արցախ մեկնելն ու Բակո Սահակյանի հետ հանդիպելը: Արդյոք Վիգեն Սարգսյանը որևէ կարևոր բան է իմացել Մոսկվայում, Պուտինից կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, որն անհրաժեշտ է եղել շտապ փոխանցել Արցախի իշխանությանը: Այդ ամենը տեղի է ունենում Երևանի հանդեպ հավակնության մասին Ալիևի հայտնի հայտարարության ֆոնին, որը պատերազմի հավանականության մասին խոսակցությունների աշխուժացման առիթ տվեց: Դրանից առաջ եղել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում հայտնվում էր Արցախում ռազմական լայնածավալ բախման ռիսկի մասին, միաժամանակ արձանագրելով, որ այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանել Հայաստանին: Այդ զեկույցից առաջ ամերիկացիների հետ քննարկումների համար Վաշինգտոն էր մեկնել ՌԴ արտաքին հետախուզության պետ Նարիշկինը: Օրերս …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

1in.am, Հյուսիս-հարավը սպասում է իրավապահներին

17:08 / 2016-11-07 / Դիտումներ՝ 14633 / ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ / ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ / Հեղինակ՝ Արամ Ամատունի Կապի և տրանսպորտի նոր նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր հայտարարել է, որ բյուջետային միջոցների կրճատումը կազդի նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության վրա: Այդ ճանապարհը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և վստահաբար կարող ենք ասել, որ հետանկախական շրջանի եզակի խոշոր նախագծերից մեկն է, որն ունի ոչ միայն ներհայկական, այլ նաև միջազգային, տարածաշրջանային նշանակություն: Այդ նշանակությունը հատկապես ընդգծվեց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ Իրանի շուրջ միջուկային համաձայնությունը Արևմուտքի հետ: Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը այդ երկիրը դարձրեց տնտեսական առավել բաց գործընկեր, և այս տեսանկյունից Հայաստանի համար էլ բացվեցին նոր հնարավորություններ ու ոչ միայն երկկողմ, այլ նաև տարանցիկ իմաստով: Այս մասին հայտարարել է նաև պաշտոնական Թեհրանը՝ մինչև անգամ նախագահ Ռուհանիի մակարդակով հայտարարելով, որ Հայաստանը դիտում են Կասպից ծովը Սև ծովին կապող միջանցք: Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, ըստ էության, այդ միջանցքի կարևոր ենթակառուցվածքներից է, եթե հաշվի առնենք, որ Իրան-Հայաստան երկաթուղու և առավել ևս նոր տարանցիկ գազամուղի հարցերը ըստ էության շատ ավելի խուլ հեռանկար են: Եվ ահա այս իմաստով ամենից իրատեսաան թվացող գոնե այդ նախագիծը ևս կանգնել է արգելակման վտանգի առաջ, ինչի պատճառը ոչ միայն Հայաստանի տնտեսական վատ վիճակն է և դրանից բխող բյուջետային սահմանափակումները, այլ նաև այն, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին այս տարիների …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

primeminister.am, Փաշինյանը Ցյուրիխում

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Մասնավորապես, վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր: Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

168.am, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն

Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ տեղի էր ունեցել նաև Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նախորդ սիմֆոնիկ համերգը. դիրիժորը նկատում է, որ հանդիսատեսը մեծ սիրով ու ոգևորությամբ է ընդունում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա նաև ընդգծում է, որ այս հարցում մեծ դեր ունեն ստեղծագործությունների կատարումները։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակներից մեկը մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները թվայնացնելն ու սերունդների համար պահպանելն է։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը պեղել-գտել է Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտի նոտաները, խմբագրել, հասցրել այսօրվա ելույթին։ Բավականին գեղեցիկ ստեղծագործություն է։ Այս կոնցերտը մի քանի տասնամյակ չի հնչել։ Համերգի ընթացքում կներկայացվի Էդվարդ Միրզոյանի վաղ շրջանի գործերից մեկը՝ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Մենք գիտեինք այս ստեղծագործության մասին, սակայն այն չէր հնչում։ Կկատարենք նաև Էդգար Հովհաննիսյանի հանճարեղ «Անտունի» բալետի Պասակալիան։ «Անտունին» 1970-ական թվականներին ներկայացվում էր մեր թատրոնում»,- ասաց Ռուբեն Ասատրյանը՝ ընդգծելով, որ մենք շատ հարուստ կոմպոզիտորական դպրոց ունենք՝ բարձրարժեք ստեղծագործություններով։ Նա, անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, նշեց, որ նվագախմբի ստեղծման օրից հետևում է կոլեկտիվի զարգացմանը, որտեղ իր նախկին սաներն են նվագում, բոլորը պրոֆեսիոնալներ են և առաջատար …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված է

1in.am, Բասկետբոլի ֆեդերացիան դիմել է կառավարությանը

Այս տարվա սեպտեմբերին կմեկնարկի բասկետբոլի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք է ստացել նաև Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու մրցակիցներն են Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի հավաքականները: Ցավոք, Հայաստանի հավաքականի կարևորագույն այս մրցաշարին մասնակցությունը հարցականի տակ է: Հայկական բասկետբոլը գտնվում է ֆինանսական ճգնաժամում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ասաց, որ օրերս դիմել են ՀՀ կառավարությանը խնդրելով ֆինանսական աջակցություն: Մասնավորապես ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան առաջիկա մրցաշարին մասնակցելու համար կառավարությունից խնդրել է 25 միլիոն դրամ: «Կառավարությունից խնդրում ենք աջակցություն որպեսզի կարողանանք հոգալ գոնե հյուրանոցի և ավիատոմսերի ծախսերը. 25 միլիոնին կգումարվի նաև հովանավորչական որոշ օգնությունը, ինչը թույլ կտա հաղթահարել ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակը: Նշեմ նաև, որ «Միկա» մարզահամալիրն ունի մարզագույքի հետ կապված լուրջ խնդիրներ: Մենք դիմել ենք ՀՀ սպորտի նախարարությանը որպեսզի մեզ հատկացվի միջազգային նորմերին համապատասխան զամբյուղներ իրենց սյուներով»,- ասաց Նազարյանը: Աջակցություն չստանալու պարագայում Հայաստանի ազգային հավաքականը ստիպված կլինի հրաժարվել ընտրական փուլին մասնակցելուց, նամակով դիմելով ՖԻԲԱ-ին: Հովանավորչական գումարներն ուղղակի բավարար չեն հոգալու անհրաժեշտ ծախսերը: Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում շնորհիվ մեր ազգային հավաքականի իրական բասկետբոլային բում է տիրում: Առաջիկա մրցաշարին չմասնակցելը ոչ միայն հիասթափության մեծ ալիք կբարձրացնի այլև կազդի մեր երկրի հեղինակության վրա: Նամանավանդ, որ պահանջվող գումարը այնքան էլ մեծ չէ: Նշենք նաև, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

1in.am, Չալդրանյանը կբեմադրի «Ձայն լռությանը»

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում օրերս իր հաջող մեկնարկն ունեցավ «Սանտա Կրուս» հետաքրքրաշարժ ներկայացումը: Հեռանկարում նախատեսվում են այլ բեմադրությունների առաջնախաղեր: Նոր ներկայացումների, ինչպես նաև մոտ ապագայում նկարահանվող ֆիլմերի ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի և կինոյի ռեժիսոր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանի հետ: «Երկու ամիս հետո կիրականացնենք հաջորդ պրեմիերան. «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» պիեսի հիման վրա կբեմադրվի «Ձայն լռության» ներկայացումը: Պիեսի հեղինակը ես եմ, իսկ համահեղինակը` Գուրգեն Խանջյանը: Այդ գործը թատերասերներին հայտնի է, քանի որ շուրջ երեք տարի եղել է Հ. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի խաղացանկում: Այն մշտապես լեփ-լեցուն դահլիճներում է անցել. ներգրավված էր հրաշալի դերասանական կազմ: Սակայն երեք տարի հետո ներկայացումը հանվեց խաղացանկից, և ես նկարահանեցի համանուն կինոնկարը»,- պատմեց Չալդրանյանը: Համազգային թատրոնում նախատեսված ներկայացման բեմադրությունը Վիգեն Չալդրանյանը վստահել է դերասան և ռեժիսոր Դավիթ Հակոբյանին: «Երկու դերասանական կազմի հետ կաշխատենք` Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան և երիտասարդ դերասան Ստեփան Ղամբարյան ու առավել երիտասարդ դերասանուհի Ժաննա Վելիցյան: Կարծում եմ, որ թատերասերն անպայման կցանկանա դիտել թե՛ մի, թե՛ մյուս կազմի խաղը»,- ասաց նա: Անդրադառնալով կինոարվեստին, որից Չալդրանյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, այնուհետև տնօրեն ընտրվելուց հետո որոշ չափով հեռացել է, ինչպես նաև իր հասցեին հնչող քննադատություններին` ռեժիսորն ասաց, որ իր ողջ ստեղծագործական կյանքում և՛ լավն է լսել, և՛ վատը: «Փառք …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

1in.am, «Ոսկե ծիրանը» կհյուրընկալի նշանավոր ռեժիսորների

«Ոսկե ծիրան» հոբելյանական միջազգային կինոփառատոնն այս տարի Հայաստան կբերի հանրահայտ կինոգործիչների, որոնց թվում են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը: Հյուրերի և հետահայաց ցուցադրությունների մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց փառատոնի կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: «Ներկա կլինեն հյուրեր, որոնք մեկ անգամ չէ, որ եղել են Հայաստանում: Մեր երկիր կժամանեն ռեժիսորներ, որոնց հրավիրելու համար մենք երկար տարիներ ենք աշխատել, և, վերջապես, նրանցից դրական պատասխաններ ենք ստացել: Նշանակալի է հայտնի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկու ներկայությունը, որի կինոնկարների ետահայաց ցուցադրությունը կանցկացվի»,- նշեց Մովսիսյանը: Նա հավելեց` կցուցադրվեն «Ակունքը», «Սև կարապ», «Մայր» ֆիլմերը: Կինոյի երկրպագուները հնարավորություն կունենան մասնակցել վարպետության դասերի, ստանալ ֆիլմերի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Մովսիսյանը շեշտեց, որ հյուրերի շարքում է հեղինակային ֆիլմերի վարպետ Ջանֆրանկո Ռոզին, ով մի շարք փառատոնների դափնեկիր է: Կանցկացվի նաև նրա ժապավենների ետահայաց ցուցադրություն: Կներկայացվեն «Ծովի մակարդակից ցածր», «Մարդասպան. սենյակ 164», «Սրբազան օղակաձև ճանապարհը» կինոնկարները: Փառատոնի շրջանակում կանցկացվի Ուլրիխ Զայդլի «Սաֆարի» և ամերիկյան կինոյի ներկայացուցիչ Շոն Բեյքերի «Ֆլորիդա նախագիծը» ֆիլմերի հայաստանյան պրեմիերաները: Կիրականացվի հատուկ ծրագիր` նվիրված ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 65-ամյակին: Փառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Ինքնամաքրում կեղտից

Արձակագիր, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին - Ժողովրդի մի ստվար հատված սկսեց ինքնամաքրվել այն կեղտից, որի մեջ ընկղմվել էր տարիներ շարունակ, ցինիկանալով, ընդունելով ընտրակաշառքներ, չհավատալով, որ «ուժի դեմ խաղ կա», հնազանդվելով «գողական» բարքերին, որոնք դարձել են պետականության իրագործման ոճ գրեթե համատարած կերպով (և անհնազանդությունը հիմա հենց դրա դեմ է), համաձայնելով «տուֆտային»՝ «Պոտյոմկինի ֆասադներին», որ իրենից պահանջվում է կառուցել որպես գործունեություն, ու որը պետական ապարատը հրամցնում է հաճախ աշխարհին՝ որպես դեմոկրատիա. կարծելով, որ եթե շրջապատված ենք «գողական բռնապետություններով»՝ ուրեմն մեզ մոտ էլ պիտի այն հաստատվի, և դա է բնական օրինաչափությունը: Հայ ժողովուրդը դա չի ընդունում ու չի ընդունելու, դա արդեն պարզ երևում է: Ժողովուրդը սկսեց ինքնամաքրվել, դա ամենակարևորն է, և եթե դաժանություն լինի, ապա դա միայն հայոց սուվերենության դեմ է լինելու, և էլի չի օգնելու վարչահամակարգին, որ իր քրեաօլիգարխիկ բնույթի տարրերը պահպանի: Շատ-շատ՝ Հայաստան չի մնա, ուրեմն իրենք էլ չեն մնա: Ինչպես Պուտինն ասաց՝ «Ու՞մ է պետք աշխարհը, եթե Ռուսաստան չի լինելու»: Սա «ամենաուրիշ» շարժումն է շատ տարիների ընթացքում, իր մաքրությամբ, քաղաքական բնույթով, երիտասարդների մասնակցությամբ և արտահայտում է ժողովրդի ինքնամաքրման բնազդը, բնական մղումը: Եվ այն հաղթեց:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, «Յելլ էքսթրիմ Պարկ»-ի ծննդյան տարեդարձը

Խելահեղ ռիթմերի, զանազան էքստրեմալ խաղերի ուղեկցությամբ հուլիսի 21-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ»-ը տոնեց ծննդյան տարեդարձը: Այս իրադարձությունը կրկնակի հաջողված էր «Allianplace», «The Windrose», «Project 12» և «Նեմրա» խմբերի անկրկնելի կատարումների շնորհիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարային մասն ապահովեցին DJ Beatman-ը, Arik K-ը, Lucy Sowa-ն և Big Bro-ն: Միջոցառումը վարեց դերասան Արսեն Գրիգորյանը: Երեկոյի ավարտին ծննդյան տոնի հյուրերը վայելեցին տարեդարձի խորհրդանշական թխվածքաբլիթները: «Յելլ էքսթրիմ պարկ» նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի խոստացել են աշխարհում ամենաերկար զիփլայն (ZipLine)-ը ստեղծել, սակայն ինժեներական և այլ խնդիրների ի հայտ գալու պատճառով այդ գաղափարը կյանքի չի կոչվել: «Մինչ մենք փորձում էինք կարգավորել մի շարք հարցեր, հայտարարվեց Դուբայում կառուցվող ամենամեծ զիփլայնի մասին լուրը, իսկ հիմա խոսվում է Հարավային Կորեայում ավելի երկար զիփլայնի բացման մասին: Ներկայում անում ենք ամեն ինչ, որ այս տարածքում գտնվող մի սարի գլխից հնարավոր լինի թռչել և հասնել մյուս բլուրին: Դա կլինի 2400 մետր երկարությամբ զիփլայն, և այն կընդգրկվի աշխարհի տասը ամենաերկար զիփլայնների շարքում»,- ասաց Չիբուխչյանը: Նա ընդգծեց, որ այս տարի աշխատում են ընդլայնել պարկի ծառայություններն ու ենթակառուցվածքները: Անդրադառնալով դեպի Ենոքավան զբոսաշրջիկների հոսքին՝ Տիգրան Չիբուխչյանն ասաց, որ նախորդ տարի 55 հազար մարդ է այցելել համայնք: «Այս տարի նախատեսում ենք 65-68 հազար զբոսաշրջիկի հոսք ապահովել: Աշխատում …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Խորվաթիան հաջողության է հասնում

Խորվաթիայի հավաքականը կարողացել է անհավանական և պատմական արդյունքի հասնել՝ դուրս գալով աշխարհի առաջնության եզրափակիչ: Զլատկո Դալիչը վերջին խաղում մրցելու է Ֆրանսիայի հետ: Մինչ այս, խորվաթները լուրջ հաջողության էին հասել 1998 թվականին, երբ Միրոսլավ (Չիրո) Բլաժևիչի թիմը հասել էր մինչև կիսաեզրափակիչ: Այդ առաջնությունից առաջ Բլաժևիչը 4 առանձնացող ֆուտբոլիստներ ուներ հարձակման գծում՝ Դավոր Շուկերը, Գորան Վլայովիչը, Ռոբերտ Պրոսինեչկին և Իգոր Ցվիտանովիչը: Առաջնությունից առաջ գլխավոր մարզիչը հետևյալ 4 ֆուտբոլիստներին ստիպում էր մարզումներից հետո մնալ, որպեսզի աշխատեին համագործակցության մակարդակը բարձրացնելու վրա: Ինչ-որ պահի Ցվիտանովիչը, ով Խորվաթիայում հիանալի խաղ ցույց տալուց հետո տեղափոխվել էր Իսպանիայի առաջնություն, չդիմացավ և հրաժարվեց լրացուցիչ մարզումից: Բլաժևիչը նրան միանգամից հեռացրեց հավաքականից: Չնայած երկրի նախագահ Ֆրանյո Տուջմանի զանգին, գլխավոր մարզիչը չփոխեց որոշումը: «Դուք հիմա ընտրում եք Ձեր սիրած ֆուտբոլիստի և իմ հեղինակության միջև: Եթե նա վերադառնում է, ես հեռանում եմ»,- այս խոսքերով Չիրո Բլաժևիչը փակեց հարցը, իսկ թիմը նվաճեց առաջնության բրոնզե մեդալները: 2018 թվականին Զլատկո Դալիչը, ով կարիերան սկսել է աշխատելով որպես Բլաժևիչի օգնական, Նիգերիայի հետ առաջին տուրի խաղի վերջին րոպեներին Միլանի հարձակվող Նիկոլա Կալինիչին ուղարկեց մարզվելու, սակայն մերժում ստացավ վերջինիս կողմից: Կալինիչը երկրորդ խաղում անընդմեջ պատճառաբանեց, որ մեջքի հետ խնդիրներ ունի և հեռացվեց հավաքականից: Լինելով հեղինակություն թիմի կազմում, Կալինիչը ոչինչ չկարողացավ անել Դալիչի դեմ, ով ցույց տվեց, որ Խորվաթիայում գլխավորն …