Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

1in.am, Կոկորդիլոսին որսալ չէր հաջողվում

Ավստրալիայում որսորդները կարողացել են գործնականում անհնարինն իրականացնել։ Նրանք կարողացել են որսալ ամենախոշոր բարձրակատար կոկորդիլոսին։ Մինչ այդ նրան ապարդյուն փորձել են որսալ 8 տարի։ Հսկայական կենդանին կշռում է շուրջ 600 կգ, իսկ մարմնի երկարությունը 4,7 մետր է։ Ենթադրաբար, նա 60 տարեկան է։ Առաջին անգամ նրան նկատել են 2010-ին, Քեթրին գետում։ Ավստրալիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության վայրի բնության բաժնի ղեկավար Թրեյսի Դալդինգի խոսքով՝ ներկա պահին կենդանուն կոկորդիլոսների ֆերմա են տարել, որպեսզի ոչ մարդիկ կարողանան նրան վնասել, ոչ էլ հակառակը։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, «Անսահմանափակ շարժում» ծրագիրը

Հասարակություն - 06 Մարտի 2017, 19:47 Անցյալ տարվա ընթացքում «Անսահմանափակ շարժում» ծրագիրը պարերի, ներկայացումների և ֆիլմերի միջոցով ցուցադրեց, թե ինչի կարելի է հասնել սոցիալական ներառման շնորհիվ: Երեք փուլից բաղկացած ծրագիրը սկսեց 2016թ. հոկտեմբերին Գաֆեսչյան կենտրոնի դիմաց՝ պրոֆեսիոնալ և սիրողական պարողների ֆլեշմոբով (https://www.youtube.com/watch?vdqo1ioxmt8i), որոնցից ոմանք հաշմանդամություն ունեցող մարդիկ էին: «Համախմբելով ֆիզիկական հաշմանդամություն ունեցող և չունեցող մարդկանց՝ մենք ամրապնդեցինք այն բարձունքները, որոնց կարող ենք հասնել, երբ ընդունենք և հարգենք մեկս մյուսին և միասին աշխատենք ներառական սկզբունքներով»,— նշեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով մարտի 6-ին ընդունելություն կազմակերպեց «Անսահմանափակ շարժում» ծրագրի ավարտը նշելու կապակցությամբ: «Անսահմանափակ շարժում» ծրագրի երկրորդ մասը կարճ վավերագրական ֆիլմ էր (https://www.youtube.com/watch?v=kuwy01y9sxsvl=hy), որի պրեմիերան տեղի ունեցավ 2016թ-ի դեկտեմբերին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում (AGBU): Ֆիլմը կենդանիների թերապիայի և ձիասպորտի «Կենտավր» ասոցիացիայի մասին է, որը տարածաշրջանում յուրահատուկ հաստատություն է և մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ կենդանիների միջոցով թերապիա տրամադրելու մեջ: «Անսահմանափակ շարժում» ծրագրի վերջին մասը ներառական պարային ներկայացում էր, որը ցուցադրվեց փետրվարի 24-ին և 25-ին Գոյ թատրոնում: Նշված ներկայացման մեջ տարբեր կարողություններ ունեցող և տարբեր տարիքի պարողներ բեմում միասին ցուցադրեցին երկու մասից բաղկացած ներկայացում. առաջինը արդի հասարակության մեջ սոցիալական ներառման խնդրի շուրջ էր, երկրորդը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» հրաշալի հեքիաթի ադապտացիան: «Անսահմանափակ շարժում» ծրագիրը մշակել և իրականացրել են ամերիկյան փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: Ծրագրի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի՝ Բուլղարիայի Հայոց թեմում առաջնորդի պաշտոնավարման շրջանը՝ Հայր Սուրբը ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Եգիպտոսի Հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում՝ հոգևոր տեսչի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Վեհափառ Հայրապետի գավազանակրի պարտականություններից, մեկնել է ուսումը շարունակելու Իտալիայում: Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով ավարտել է ուսումնառությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայրապետական տնօրինությամբ նշանակվել է գավազանակիր:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ: Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»: Պատարագիչը խոսեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարևորության մասին: «…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

1in.am, Կարեն Կարապետյանի հարցազրույցը Reuters-ին

Հայաստանը պատրաստ է ժողովրդականություն չվայելող քայլեր իրագործել, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում, որպեսզի մինչև 2018թ. հիվանդ տնտեսությունը կայուն հիմքերի վերադառնա: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գործակալությունը նշում է, որ 3.2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանի օգնությունից և ներդրումներից, վերջին երկու տարիներին սեփական մաշկի վրա զգացել է ՌԴ-ի տնտեսական անկման հետևանքները: 2016-ին Հայաստանի տնտեսական աճը դարձել է 0.2 տոկոս՝ 2015-ի 3 տոկոսի համեմատ: «Հայաստանում կիրականացվեն կանոնավոր կառուցվածքային բարեփոխումներ, անգամ եթե այդ բարեփոխումները ժողովրդականություն չվայելեն»,- ասել է Կարապետյանը: ՀՀ վարչապետի կարծիքով՝ «մենք կկարողանանք այս տարի հասնել 3.2 տոկոս տնտեսական աճի»: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կառավարությունը կկենտրոնանա կոռուպցիայի դեմ պայքարի և բոլոր խոչընդոտները վերացնելու վրա, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Reuters-ը, վկայակոչելով Transparency International միջազգային կազմակերպության զեկույցը, հաղորդում է, որ 2016 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը հայտնվել է 113-րդ հորիզոնականում՝ 176 երկրների շարքում: «Հենց որ կարողանանք կայունացնել տնտեսական վիճակը, կկարողանանք նաև կայուն տնտեսական աճ գրանցել 2018թ. սկսած»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը նաև իրատեսական է համարել այս տարի գրավել 850 միլիոն դոլարի ներդրումներ, որոնց զգալի մասը կլինի մասնավոր սեկտորից: Լուսանկարը՝ Photolure-ի
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Բոբ Դիլանը և Նոբելյան մրցանակը

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս Հասարակություն - 16 Հոկտեմբերի 2016, 11:40 Հայ հանրությանը հազվադեպ է որևէ բան հուզում, բացի գազի ու հոսանքի գներից։ Բայց գրականության Նոբելյան մրցանակն էս տարի ալեկոծեց «ֆեյսբուքը»։ Շատերը վիրավորվել էին, որ Մուրակամին Նոբելյան մրցանակ չի ստացել։ Մյուս առաջատար հավակնորդների՝ քենիացի գրող Նգուգի վա Տիոնգի ու սիրիացի բանաստեղծ, էսսեագիր Ադոնիսի համար ոչ ոք չէր նեղացել։ Իսկ ինձ զարմացրեց, որ հանձնաժողովը մի տարի էլ դիմադրեց զանգվածային մշակույթի ու ճարպիկ էպիգոնության՝ Հարուկի Մուրակամիի հաղթանակին։ Մուրակամին պատկանում է ճապոնական արձակի այսպես կոչված «եվրոպական» թևին, որից հայ ընթերցողին ծանոթ են Յասունարի Կավաբատան, Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն։ Կավաբատան Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Նա ազատորեն օգտվել է XX դարի Արևմտյան գրականության զինանոցից, բայց, դրա շնորհիվ ճեղքելով ճապոնական մշակույթին բնորոշ ներփակությունը, հերմետիկությունը, մնացել սակավախոս, ասկետ ազգային չափաբերված կենցաղի պոեզիայի, մանրուքների դրամայի շրջանակներում։ Ընթերցողի համար վայելք է այս միջավայրում հետևել խոր, «մեկ զգացմունքի մարդկանց» ապրումներին, հարաբերություններին։ Կոբո Աբեն և Կենձաբուրո Օեն, որը նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր է, անկեղծ «եվրոպական» նորարարներ են, որոնց «ճապոնականությունը» բարդացնում է ստեղծագործական խնդիրը՝ բախման մեջ դնելով արդիական ճգնաժամերն ու ավանդական, սոցիալապես անշարժ ինքնությունը։ Հիմա դառնանք Մուրակամիին։ Նրա գլխավոր ժանրը միստիկական դետեկտիվն է, երբեմն՝ թրիլերը։ Երկուսն էլ զուտ կոմերցիոն ժանրեր են, բնականաբար, առևտրային է նաև դրանց համաձուլվածքը։ Ավելի մեծ դժբախտությունն այն է, …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am - ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Հաշվեհարդարն ընդդեմ քաղտեխնոլոգիաների

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան Մեկնաբանություն - 03 Մարտի 2017, 16:43 Հայաստանում նախընտրական պայքարը խոստանում է շատ կոշտ լինել: Սերժ Սարգսյանը քարոզարշավից առաջ հայտարարել է, որ իշխանության խնդիրն է առանց ցնցումների նախընտրական գործընթաց ապահովել: Այն ժամանակ դա կարելի էր ընկալել որպես ընդդիմադիր ուժերի կողմից ընտրություններից առաջ կամ հետո հնարավոր «ցնցումների» ակնարկ: Այնուամենայնիվ, երևի միայն դա չի նկատի ունեցել, այլ նաև հենց իշխող ուժի ներսում պայքարը: ՀՀԿ ներսում նոր խմբավորումը՝ ի դեմս Կարեն Կարապետյանի և նրա թիմի, ակնհայտորեն դուրս է մղում ոչ միայն հներին, օդիոզ օլիգարխներին, այլ նաև Սերժ Սարգսյանի երիտասարդ բարեփոխիչներին: ՀՀԿ-ում երեք պայմանական թիմ է ձևավորվել, և նրանց միջև պայքարը կարող է ավելի կոշտ լինել, քան ընդդիմության և իշխանության միջև: ՀՀԿ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցությունը միայն խանգարում է իր նախընտրական պայքարին, սակայն չի պատրաստվում լքել կուսակցությունը: Ընդ որում, Կարեն Կարապետյանը խորհուրդ է տվել չընտրել ՀՀԿ թեկնածուներին, եթե ժողովուրդը դժգոհ է կուսակցությունից: Պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին, և ըստ ամենայնի, հենց Կարապետյանների թիմն է տոն տալու նախընտրական պայքարում: Ընդ որում, այդ թիմն արդեն հիմա ակտիվորեն ժամանակակից քաղտեխնոլոգիաներ է կիրառում: Այդ քաղտեխնոլոգիաների կիրառումն աչքի առաջ է: Օրինակ, «դրական սպասումների» ձևավորումը՝ վարչապետի Վրաստան այցը և «Լարսին այլընտրանքի» խոստումը, միլիարդների ներդրումների խոստումը, նախարարներին հարյուրավոր հանձնարարականները: …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

Lragir.am, Աչքեր հանող, կաշի քերթող տեսակը

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար Հարցազրույց - 14 Փետրվարի 2017, 17:49 Մեր զրուցակիցն է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը - Տիկին Թուխիկյան, 2016-ի վերջին օրը Հաց բերող Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց, սակայն հիմա երկամսյա կալանքի տակ է: Հաշվի առնելով նրա հանդեպ հանրային աջակցությունը՝ ինչո՞ւ էր պետք նախընտրական շրջանում նրան կալանավորել: - Գիտեք, Արթուր Սարգսյանը իր մտածված, կամավոր քայլով վերականգնել է մեր հասարակության մեջ Մարդու բարոյական, քրիստոնեական տեսակը, կերպարը: Մենք տեսանք, որ աղճատված արժեհամակարգը չի կարող իսպառ վերացնել անձնազոհության գնով մարդասիրությունը և գթությունը վերահաստատելու պահանջը և կարողությունը: Մենք միշտ դժգոհում էինք, որ այսօր չկան հերոսներ: Այդ հերոսներին մենք գտանք ռազմի դաշտում: Ճիշտ է, հերոսություն անելը նրանց` զինվորների, նաև առաքելությունն է: Իսկ քաղաքացիական կյանքում մենք վաղուց հերոսներ չունենք: Մեր արվեստը՝ գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստը, կինոն այսօրվա հերոսական-քաղաքացիական տիպար չուներ: ՀԱՑ ԲԵՐՈՂԸ կդառնա այդ տիպարը: Եվ ինչքան նրա նկատմամբ իրավապահ մարմինները կամ հայկական «արդարադատությունը» ճնշիչ քայլեր կատարի, ակամայից նրան առավել կհերոսացնի: Գուցե նորից կալանավորելու հրաման տվողը ներքուստ հենց սա է ուզեցել`ՀԱՑ ԲԵՐՈՂԻ կերպարը զարտուղի ճանապարհով առավել պարուրել լույսով: Եթե այդպես է, ապա դա հաջողվել է: Կամ գուցե կալանավորելու պատճառը խանդն է Արթուրի նկատմամբ: Այն տեսակը, որ երբեք հասարակության կողմից չսիրվեց ու չընդունվեց, այդ տհաճ տեսակը ուրիշ տարբերակ չունի, քան կոպտությունը: Եվ սա վրեժ է ոչ միայն …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ կառավարության որոշում, 158 - Ա

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 28 Փետրվարի 2019, 158 - Ա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 (այսուհետ՝ ծրագիր) Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ձեռք բերված, սակայն ծրագրի նպատակների համար չպահանջվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումն ու օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել սույն որոշման հավելվածում ընդգրկված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածները և դրանց վրա առկա անշարժ գույքը: 2. Սահմանել, որ՝ 1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կարիքների և հանրության այլ գերակա շահերի օգտագործման համար աննպատակահարմար են. 2) սույն որոշման հավելվածում նշված հողամասերի՝ ծրագրի իրականացման համար չպահանջվող հատվածների առանձնացման և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1140-Ն որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավանախորդ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

president.am, Արմեն Սարգսյանի ուղերձը

Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը: Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները: Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը: Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը: Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի …