Բոլոր տեքստերը

Մամուլ

Կազմել ենթակորպուս

Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

primeminister.am, Փաշինյանի ուղերձը ՀՅԴ Ընդհանուր ժողովին

Ողջունում եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովի պատգամավորներին և հյուրերին: ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։ Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։ Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքում։ Ընդհանուր ժողովին մաղթում եմ հաջող ընթացք, արդյունավետ աշխատանք, նաև իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում։ Ժողովի մասնակիցներին, ինչպես նաև Դաշնակցության ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ հաջողություններ՝ իրենց հայրենանվեր գործերում։ Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։ Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով։ Հաջողություն ձեր աշխատանքներին։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

_ArmTDP_Բանվոր_14_06_1978-2_1, Կոմունիստը և արտադրությունը

ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ — ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԿԱՄՔ Է ԿՈՓՎՈՒՄ Ամեն անգամ, երբ առիթ էր լինում խոսել էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական և տնտեսական ղեկավարների հետ՝ իմանալու արտադրության լավ կազմակերպիչների, հասարակական ակտիվիստների մասին, նրանք միշտ տալիս էին կոմունիստ Վոլոդյա Հարությունյանի անունը: Եվ ահա իմ հետաքրքրությունը ինձ տանում է էլեկտրատեխնիկական գործարանի № 4 արտադրամաս։ Դա վակուում-ներծծման և ներկման արտադրամասն է: Բարդ պրոցեսներ են կատարվում այստեղ՝ կոնդենսատորների ջերմավակուումային մշակում և դրանց լիցքավորում: Դժվարին ու պատասխանատու աշխատանք: Այս արտադրամասը և նրա մարդիկ վճռում են ձեռնարկության բախտը: Եվ այստեղ աշխատում է կոմունիստ վարպետը՝ իր բրիգադի 32 անդամների հետ: ...Մեր զրույցը վարպետ Վոլոդյային տանում է ետ, վերհիշում է աշխատանքային կյանքի առաջին տարիները, որոնք այնպես անմոռաց, անջնջելի տպավորություն են թողել նրա վրա։ 1956-ին էր: Վոլգոգրադում կառուցվում էր ԳԷՍ: Մեր հայրենիքի տարբեր ծայրերից այդ քաղաքն էին մեկնում տասնյակ-հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ՝ վերակառուցելու, բուժելու պատերազմի հասցրած վերքերը: Մեր քաղաքի հինգ կոմերիտականներ, քաղաքային կոմիտեի ուղեգրով, մեկնեցին աշխատելու Վոլգոգրադի սիլիկատների և մեկուսացնող նյութերի գործարանում: Նրանց մեջ էր նաև սովետական բանակից նոր զորացրված Վոլոդյա Հարությունյանը: Հենց այստեղ էլ երիտասարդը ձեռք բերեց վակուումային սարքավորումներ վերանորոգողի մասնագիտությունը: — Որպես մասնագետ,— ասում է Վոլոդյան,— որի համար ինձ գնահատում են, պարտական եմ այդ գործարանին, չէ՞ որ այնտեղ ձեռք բերեցի մասնագիտական գիտելիքների 80-տոկոսը: Ինձ շատ օգնեց աշխատանքային այն լավ …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ փոխվարչապետի որոշում, 253 - Ա

«Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» ծրագրի մասին Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝ 1. Բարեգործական որակել «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող` 121,036,856 դրամ արժողությամբ «Համայնքներին մաքուր խմելու ջրի մատակարարում» ծրագիրը` համաձայն հավելվածի: 2. Սահմանել, որ «Վերջին Օրերի Սրբերի» բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության (ՀՎՀՀ` 01526777) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն` 1) «ՍԱՐԿՈՂԻ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08906696) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման (խողովակների մասով) և խրամուղիների հետլիցքի աշխատանքների իրականացում ու խողովակների կցամասերի, մետաղյա խողովակների, պահանջվող գործիքների մատակարարում` 1,964,322 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) «Մ.Ո.Գ.-Շին» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 05017075) հետ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի ապրիլի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիէթիլենային խողովակների տեղադրման համար պահանջվող խրամուղիների փորման, դրանց նախապատրաստման, ճանապարհների անցումների կառուցման (խողովակների մասով) և խրամուղիների հետլիցքի աշխատանքների …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ վարչապետի որոշում, 568 - Ա

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, 2019 թվականի մայիսի 25-27-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի. 2) պաշտոնական պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը. 3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում: 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմ: 5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ կառավարության որոշում, 517 - Ա

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 2 Մայիսի 2019, 517 - Ա Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք ամրացնելու մասին Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող՝ 745.67 քառ. մետր մակերեսով 26693567 դրամ սկզբնական (վերագնահատված) արժեքով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.863004 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 29.210.01936) (այսուհետ՝ կազմակերպություն): 2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ կառավարության որոշում, 522 - Ա

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 2 Մայիսի 2019, 522 - Ա Գնման գործընթաց կազմակերպելու մասին Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 6,000.0 հազ. դրամի սահմաններում՝ «Triangulum Community» ապրանքանիշը տնօրինող անհատ ձեռնարկատեր Լևոն Սաքեյանի հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն: 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսվող միջոցների սահմաններում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնումներն իրականացվելու են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնումներ կատարելու ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները: 3. Սույն որոշման 2-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթ այն մասին, որ տվյալ պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, և դրա գործողությունը տարածվում է կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների վրա:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ վարչապետի որոշում, 486 - Լ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում 3 Մայիսի 2019, 486-Լ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝ 1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով: 2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։ 3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների: 4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ: 5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից …
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ վարչապետի որոշում, 566 - Ա

Էդուարդ Աղաջանյանին Կանադա գործուղելու մասին Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Կանադա (Օտտավա)՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու համար: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի վրա: 3. Էդուարդ Աղաջանյանի՝ Կանադա (Օտտավա) գործուղման՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 4. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Աղաջանյանի՝ մայիսի 28-31-ը Կանադա (Օտտավա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: 5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ կառավարության որոշում, 521 - Ա

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 10 Մայիսի 2019, 521 - Ա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Հավանություն տալ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Ստուգված է Թագավորված է, Ստուգված չէ

e-gov.am, ՀՀ կառավարության որոշում, 150 - Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 28 Փետրվարի 2019, 150 - Ն Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունները և մասնագիտական դիտարկումները կազմակերպող և իրականացնող մարմին նշանակելու մասին Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Սահմանել, որ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով: 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում քննարկել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու նպատակահարմարությունը և արդյունքները ներկայացնել վարչապետի աշխատակազմ: