Օլիմպիադա Ծանրաձողի ոսկե քաշը Կոզակևիչի ոսկե մեդալը Ալեքսեևիչին փոխարինեց Ռահմանովը Սովետական մարզիկների հաղթանակները Մարդ, որն առաջ է անցնում ժամանակից Հուլիսի 31-ին արտակարգ մարդաշատ էր մայրաքաղաքի գլխավոր օդանավակայանը։ Այստեղ էին հավաքվել մարզական հասարակայնության ներկայացուցիչներ՝ դիմավորելու աշխարհի քառակի և օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանին և օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Յուրիկ Սարգսյանին։ Վերջին երկու տասնամյակում մարզական աշխարհում հրաշքներ քիչ չեն տեղի ունեցել: Հիշենք հռոմեական օլիմպիադան, որտեղ սովետական դյուցազն Յուրի Վլասովը ամբողջ 25 կիլոգրամով բարելավեց Պաուլ Անդերսոնի առասպելական ռեկորդը։ 1968 թվական: Մեխիկո, հեռացատկի հատված: Մարզաշխարհին բոլորովին անհայտ ամերիկացի Բոբի Բիմոնը «նոկաուտի» է ենթարկում իր բոլոր մրցակիցներին, «լուսնային» ցատկ, վայրէջք կատարելով 890 սմ սահմանագծում: Իսկ այժմ տեղափոխվենք Մոսկվա։ 1980 թվական, հուլիսի 26: «Իզմայլովո» մարզադահլիճը լեփ-լեցուն է ծանրամարտի երկրպագուներով և բոլորի շուրթերին ընդամենը երկու անուն է. Յուրի Վարդանյան և Բլագո Բլագոև։ Մինչև այդ հիշարժան երեկոն արդեն սահմանվել էին համաշխարհային 11 ռեկորդ: Եվ ահա մրցահարթակ են դուրս գալիս միջին քաշային կարգի դյուցազունները։ Վերջին մեկուկես տարում այս երկու հսկաների պայքարը միշտ էլ ավարտվել է հոյակապ արդյունքներով, և ահա մարզասերները նրանցից ակնկալում են նոր ռեկորդներ: Ինչպես և սպասվում էր, առաջինը պայքարին տոն տվեց Յուրի Վարդանյանը, որը պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ իր կամքին ենթարկեց 172,5 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցում: Բլագոևն այն ավարտում է 175 կգ արդյունքով, իսկ սովետական մարզիկը, չթաքցնելով …
Լուրեր, փաստեր, իրադարձություններ Առանց աշխատանքի իրավունքի Ամերիկայում գործազրկության մակարդակի կորագիծը նորից մագլցեց վեր: Ամերիկյան պաշտոնական վիճակագրության խոստովանությամբ, ընթացիկ տարվա մայիսին ավելի քան 7,3 միլիոն աշխատավոր զրկված էր մարդու ամենահիմնական իրավունքներից մեկից՝ աշխատանքի իրավունքից: Բայց, արհմիությունների տվյալներով, կապիտալիստական աշխարհի ամենահզոր երկրում այժմ հաշվվում է մոտ 12 միլիոն գործազուրկ։ (ՏԱՍՍ) Բողոքում են գործազրկության դեմ Մայրաքաղաքի գլխավոր հրապարակներից մեկում ցուցադրաբար խփված այս վրանում երեք շաբաթ ապրեցին Բոննի համալսարանի ուսանողները: (ՏԱՍՍ) Բարձրանում է գործազրկության գիծը Սոցիալական ցիկլոն «Արևադարձային Ֆրանսիայում» Գրոհում են բանկերն ու... տնատերերը
Հայաստանը բնական առողջարան Որոշում է ընդունված Արզնիում 500 տեղանոց սրտաբանական սանատորիա կառուցելու մասին: Կուրորտային-առողջարանական շինությունների համար սանատորական ամբողջ համալիրն առաջին անգամ կներկայացվի մի շենքով: Նախագիծը մշակող ճարտարապետների՝ Երևանի գիտահետազոտական, նախագծային-փորձարարական և կոնստրուկտորական ինստիտուտի մասնագետների մտահղացումը թույլ կտա զգալիորեն բարելավել և առավելագույնս մոտեցնել հիվանդների բուժական ու կենցաղային սպասարկման ձևերը: Սրտաբանական կենտրոնը, որը կկառուցվի պատրաստի ծածկերի բարձրացման մեթոդով, իր ծավալային տարածական կոմպոզիցիայով օրգանապես կներդաշնակվի գեղատեսիլ բուժական վայրի տեղանքին: Ներկայումս սանատորա-կուրորտային շինարարություն է կատարվում Ջերմուկում, Հանքավանում, ընդլայնվում է Կիրովականի «Հայաստան» առողջարանը։ Հայաստանում ժողովրդական առողջապահության նպատակով բնակլիմայական ռեսուրսների հետազոտությունների զարգացման և սանատորա-կուրորտային հիմնարկների կազմակերպման հեռանկարների մասին Արմենպրեսի թղթակցին պատմեց հանրապետության գլխավոր ֆիզիոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Ջանջուտովան։ Ֆիզիոթերապիայի և կուրորտաբանության գծով անցյալից ոչինչ չժառանգած մեր հանրապետությունում սովետական կարգերի հաստատումից անմիջապես հետո մեծ տեղ հատկացվեց այդ պրոբլեմի լուծմանը, արդեն մեկ տարի անց բացվեց Դիլիջանի առաջին հակատուբերկուլոզային սանատորիան: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվում է հանքային աղբյուրների պլանաչափ, սիստեմատիկ հետազոտումը, երևան են գալիս կլինիկական բնույթի գիտական աշխատություններ, որոնք հաստատում են հիվանդների բուժման արդյունավետությունը: Այսպես, ակադեմիկոս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եզրակացություն արվեց Արզնու հանքային աղբյուրների բուժիչ հատկությունների մասին, որոնք նման են Կիսլովոդսկի ջրերին, և բացվեց սրտաբանության բաժանմունք։ Ռ. Գյանջեցյանը և Գ. Սահյանը բազմակողմանիորեն լուսաբանեցին Դիլիջանում տուբերկուլոզով հիվանդների բուժման արդյունքները: Հանրապետության մի քանի հանքային աղբյուրների բազայի վրա ընդհանուր միութենական կուրորտներ …
Մեղավորը կապիտալիզմն է Մարտինիկան ու Գվադելուպան՝ Մետրոպոլիայի հավելուկներ Մարտինիկայի օդանավակայանում վայրէջք կատարած ֆրանսիական «Էր-ֆրանս» ավիաընկերության ինքնաթիռն անսովոր ուղևորներ էր բերել այդ կղզի։ Շարժասանդուղքով կտրիճորեն ցատկոտելով, վայր իջան մոտ երեք հարյուր կոկիկ հագնված տղամարդիկ, որոնք չենթարկվեցին ո՛չ անձնագրային և ո՛չ էլ մաքսային ստուգման: Միայն տեղացի ոստիկաններն էին ուրախ ու զվարթ դիմավորում թանկագին հյուրերին... Նրանք Փարիզից եկած ժանդարմներ էին, որոնց նպատակն էր կղզում «պահպանել հասարակական կարգն» ու օգնություն ցույց տալ իրենց գործընկերներին։ Մետրոպոլիայի իշխանությունները այդ ձևով պատասխանեցին Մարտինիկայի ու Գվադելուպայի բնիկ բնակչության մասսայական ցույցերին, այն աշխատավորների գործադուլներին, ովքեր պահանջում էին անհապաղ լուծել սոցիալական ու տնտեսական զբաղվածության ապահովման, կենսամակարդակի բարելավման հարցերը։ Անդրադառնալով Ֆրանսիայի անդրօվկիանոսյան դեպարտամենտներում տիրող խոր ճգնաժամին, «Մոնդ» թերթը հետևյալն է գրում. «Մարտինիկայի և Գվադելուպայի վրայով հզոր «սոցիալական ցիկլոն» է անցնելու»։ Կարիբյան ծովի արևելյան մասում գտնվող Մարտինիկան ու Գվադելուպան այսօր մնում են որպես Մետրոպոլիայի ագրարային-հումքային հավելուկ, ֆրանսիական մոնոպոլիաների համար էժան բանվորական ուժի աղբյուր, մոնոպոլիաներ, որոնք լրիվ իրենց հսկողության տակ են առել կղզիների տնտեսությունը, որի հետևանքով դրանց բնակչության մեծ մասը դատապարտված է ընչազուրկ գոյության: Տարեցտարի ֆրանսիական ընկերությունները լուծարում են արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունը, փողոց շպրտելով տասնյակ հազարավոր աշխատավորների։ Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Մարտինիկայի և Գվադելուպայի բնակիչները մշակում էին շաքարեղեգ, որը գոյության միջոցների հիմնական աղբյուր էր դարձել նրանց համար: Կղզիների հողի կեսը …
Կապիտալի աշխարհում Շվեյցարիա. պատերազմ բանկերի միջև Շվեյցարիայում իսկական «բանկերի պատերազմ» է սկսվել։ Տեղական թերթերն այդ անունով են կնքել մասնավոր բանկերի և Շվեյցարիայի ազգային բանկի (ՇՆԲ) միջև սկսած այդ իսկական տուրուդմբփոցը: Կռվի պատճառն այն է, որ երկրի չորս խոշորագույն մասնավոր բանկերը հայտարարել են, որ 1980 թ. հոկտեմբերի 1-ից կես տոկոսով բարձրանում է այն վարկերի տոկոսային կոպարը, որոնք տրամադրվում են անշարժ գույքի տերերին: Այն հանգամանքը, որ դրա հետևանքով տնատերերը վարկը վերադարձնելիս պետք է այսուհետև ամեն տարի վճարեն հինգ և ոչ թե չուրսուկես տոկոս, պայթած ռումբի տպավորություն գործեց: Բանկերի ձեռնարկած այդ աննշան թվացող միջոցը խոր վրդովմունք է առաջ բերել Շվեյցարիայի հասարակայնության մեջ, որովհետև դրա հետևանքով ինքնաբերաբար 5 տոկոսով բարձրանում է բնակվարձը: Տնատերերն արդեն հայտարարություն են արել այդ մասին: Մի երկրի համար, որտեղ բնակչության 80 տոկոսը բնակարանների վարձկալ է, այդ քայլն ավելի զգալի է և հիմնականում այն պատճառով, որ շվեյցարացու մեկ ամսվա աշխատավարձի 25-30 տոկոսն առանց այն էլ բնակվարձի վրա է ծախսվում: Շվեյցարական մամուլը տագնապ է առաջացրել այդ առիթով։ «Գների բարձրացման վիթխարի ալիքը փլվում է շվեյցարացի սպառողի գլխին»,— գրել է «Բեռներ ցայտունգ» թերթը։ Ազգային բանկին իրադարձությունների այդ ընթացքն անհանգստացնում է առաջին հերթին այն պատճառով, որ սկսել է թոշնել շվեյցարական բանկերի շուրջը խնամքով հյուսված պատկառելիության դափնեպսակը: Եվ դեռ ավելին, կասկածի տակ է առնվում իր իսկ՝ …
Շրջապատող միջավայրի, անտառների, կենդանական աշխարհի և բուսականության պահպանությունը համաժողովրդական գործ է դարձել: Վերջերս ՍՍՀՄ Գերագույն սովետի նստաշրջանում ընդունված բնության պահպանության օրենքները ուղղված են երկրի բնական ռեսուրսների պահպանության և ռացիոնալ օգտագործման հետագա ուժեղացմանը: Հայաստանի պետական արգելանոցների աշխատակիցները, բնության սիրահարների ընկերության անդամները, տարբեր կազմակերպությունների և գերատեսչությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք կոչված են պայքարելու հանուն բնության անաղարտության, ջերմորեն պաշտպանում են նոր օրենքները: Ավելի քան 30 հազար հեկտար տարածության վրա փռվել է Դիլիջանի պետական արգելանոցը, որի մեջ մտնում են չորս անտառտնտեսություններ: Այստեղ ապրում են 35 տեսակ կենդանիներ և 100 տեսակ թևավորներ, որոնք գտնվում են արգելանոցի աշխատողների մշտական ուշադրության կենտրոնում: Լուսանկարը՝ Մ. Շահբազյանի (Արմենպրես) Առողջարանային քաղաքը Տասնյակ հազարավոր աշխատավորներ Սովետական Միության բոլոր հանրապետություններից, ինչպես նաև մի շարք սոցիալիստական երկրներից ամռանը իրենց հանգիստն անցկացնում են Դիլիջանում։ Քաղաքի կազմակերպությունները, առողջարանային հիմնարկները բոլոր միջոցները ձեռնարկում են բուժվողներին և հովեկներին բարձր մակարդակով սպասարկելու համար։ Առողջարանային քաղաքն այսօր փայլում է իր գեղեցկությամբ: Այս ու այնտեղ, անտառի գոգերում գծագրվում են նոր առողջարաններն ու պանսիոնատները։ Այդ նպատակին են ծառայեցվել նաև ուսումնական շենքերը, որոնք տրամադրվել են դպրոցականներին: «Դիլիջան» նշանավոր առողջարանում հանգստանում են 1—15 տարեկան երեխաները՝ իրենց մայրերի հետո։ Հուլիս-օգոստոս ամիսներին նրանց ընդհանուր թիվն անցնում է երկու հազարից։ Այստեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Ահա հեռվում «Լեռնային Հայաստան» առողջարանն է, ուր տարեկան կազդուրվում է 2500 մարդ, …
Արփա-Սևանի շինարարությունում Վերջին գրոհը «Արփասևանշինի» Մարտունու հատուկ տեղամասի կոլեկտիվը բարդ թունելախորշում սկսեց լեռնային մի նոր աշխատանք՝ վերակառուցում։ Դա նշանակում է առանձին հատվածներում հանել թունելի բետոնակուռ «հանդերձը» և հագցնել նորը՝ առավել հզորը։ Լույսը Ծովինարից Հիրավի, լեռնագործների փորձաքարը դարձավ 9-րդ թունելախորշը: Ընդերքը ինչ կարող էր, ինչի ընդունակ էր, արեց, որ արգելակի մարդու ներխուժումը լեռան հավերժական խավարը, նրա ընթացքը՝ դեպի լույսը, բայց տարիներ տևած գոտեմարտում հաղթեց մարդը, և միացան 8 և 9 թունելախորշերը՝ եզրափակելով Արփայի ստորգետնյա հունի հորատումը: Իսկ այժմ հարդարման-բետոնապատման ու ամրացման աշխատանքներ են ծավալվել թունելախորշի գրեթե բոլոր հատվածներում, քանի որ այստեղ անելիք կա գրեթե ամեն մի մետրում: Միայն 3 կիլոմետր պետք է հատակը մաքրել ու բետոնապատել, 4 կիլոմետրում՝ ապամոնտաժել կոմունիկացիաները, իսկ 500 մետրը՝ լրիվ բետոնապատել: Այս բազմաբնույթ ու համատարած աշխատանքներն էլ հենց ստիպեցին կազմակերպչական էական փոփոխություն մտցնել։ Այժմ այստեղ ստեղծված են կոմպլեքսային 5 բրիգադներ, որոնք ունեն բոլոր մասնագիտությունների լեռնագործներ և իրականացնում են տվյալ հատվածի բոլոր աշխատանքները միաժամանակ։ 4-րդ հորանի վերգետնյա բակում հանդիպեցինք «Արփասևանշինի» պետ Աբրահամ Սարգսյանին։ Նոր էր դուրս եկել թունելախորշից, ուր իջել էր մեկ օր առաջ՝ Մարտունու հատուկ տեղամասի պետ Ռոբերտ Արիստակեսյանի հետ։ Իսկ հիմա գնալու է 3-րդ հորան։ Շինարարության պետը գոհ է լեռնագործների աշխատանքից, լավ նախապատրաստված է սկսվել գործը։ Թունելախորշի 3.500-րդ մետրի վրա ենք, այստեղ այսուհետև կատարվելիք աշխատանքներից ամենադժվարինը …
Ներքին կյանք - 06 Մարտի 2017, 15:26 Սևանա լճի մակարդակի նիշը 2017 թվականի հունվարի 31-ի դրությամբ եղել է 1 հազար 900,45 մետր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 1 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն բարձրացել է 23 սմ-ով: 2017 թվականի հունվարին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ջրատարի հատվածքով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 2 մլրդ 630 մլն խմ, իսկ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 2 մլրդ 471 մլն խմ: Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը 2017 թվականի հունվարին կազմել է 2 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 2,3 աստիճան: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը կազմել էր 2,7 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 3 աստիճան: Մեծ Սևանի ջրի հայելու մակերեսը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 939,65 ք/կմ, իսկ Փոքր Սևանինը` 338,39: Հունվարի վերջի դրությամբ Մեծ Սևանի ծավալը եղել է 24,04 մլրդ խմ, իսկ Փոքրինը` 14,07 մլրդ: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ծավալը կազմել էր 23,83 մլրդ խմ, իսկ Փոքր Սևանինը` 13,99 մլրդ:
Գիտատեսական կոնֆերանս ՀԿԿ Գորիսի կուսշրջկոմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ փնջային գիտատեսական կոնֆերանս, որ կազմակերպել էին ՀԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցության պատմության ինստիտուտը, ՀԼԿԵՄ Կենտկոմի պրոպագանդայի և կուլտուր-մասսայական աշխատանքների բաժինը, ՀԼԿԵՄ Գորիսի շրջկոմը: Հայաստանում սովետական իշխանության հաստատման և կոմունիստական կուսակցության կազմավորման պանծալի 60-րդ տարեդարձին նվիրված այդ կոնֆերանսին մասնակցում էին Սիսիանի, Ղափանի և Գորիսի շրջանների սկզբնական կոմերիտական կազմակերպությունների քարտուղարներ, կոմերիտական ակտիվիստներ, ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում աշխատող երիտասարդ առաջավորներ: «Հայաստանում կոմունիստական կուսակցության կազմավորումը և նրա ղեկավար դերը Հայաստանում սովետական կարգերի հաստատման պայքարում» զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խ. Բարսեղյանը, իսկ «Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը 30 տարում» զեկուցումով՝ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Ադոնցը։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շ. Օհանջանյանի զեկուցումը նվիրված էր նոր մարդու դաստիարակության հիմնական խնդիրներին, պատմական գիտությունների դոկտոր Վ. Մուրադյանը խոսեց Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության մասին: Զեկուցումները լսվեցին մեծ հետաքրքրությամբ։ Ս. Հովհաննիսյան
Ամառային գյուղի ձայները Ոռոգումը՝ կոմերիտական գործ Առաջադրանքը՝ կոմերիտական լրացուցիչ տոննաներ Գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործում, անխափան աշխատանք Արձագանքելով կոչին Արևը դեռ չի ծագել: Բայց չնայած այդ վաղ ժամին, Գորիսի կոմերիտմիության շրջանային կոմիտեում հավաքվել են տասնյակ պատանիներ ու աղջիկներ: Նրանց մեջ են քաղաքի դպրոցների բարձր դասարանցիներ, հիմնարկ-ձեռնարկությունների սկզբնական կոմերիտական կազմակերպությունների քարտուղարներ, ծննդավայր հանգստանալու եկած երիտասարդներ, քաղաքի կոմերիտական ակտիվիստներ, պիոներպալատի, պատանի տեխնիկների և բնասերների կայանի ներկայացուցիչներ։ Հայտարարվել է հարվածային աշխատանքի շաբաթ, և ահա օրական 30-35 հոգի, ունկնդիր այդ կոչին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում հայրենասիրական շարժմանը՝ աշխատել գյուղում: Նրանց համար աշխատանքային տեղամասեր են ծառայում կերերի կուտակման հրապարակները, ծխախոտի, եգիպտացորենի պլանտացիաները, ճակնդեղի, կարտոֆիլի ցանքատարածությունները: Մի տեղ խոտ են հնձում ու տեղափոխում, երկրորդում՝ ջրում, փխրեցնում, քաղհան կատարում: Ընդհանուր առմամբ, նրանց ջանքերով ընդամենը մի քանի օրում կուտակվել է մոտ 150 տոննա խոտ, մոլախոտերից ազատվել 15 հեկտար ցանքատարածություն: Կոմերիտական հարվածային բրիգադներն արդեն եղել են Քարահունջում, Վերիշենում, Խոզնավարում: Նրանց սպասում են մյուս գյուղերը և իրենք էլ ոգևորված հաջողություններով, ավելի ու ավելի են մեծացնում տեմպերը։ Օգնությունը գյուղին շարունակվում է... Սերժիկ Հովհաննիսյան (Մեր արտահաստիքային թղթակից) Ջրաշինարարների հերթափոխը Ախուրյան (Արմենպրես): «Հայգլխջրշին», №2 տրեստի կոլեկտիվը հաջողությամբ առաջ է տանում Ախուրյանի ջրամբարի պատվարի, Ղուկասյան—Լենինական ջրագծի շինարարությունը: Այս տարվա սկզբից շինարարները կատարել են մոտ 9,5 միլիոն ռուբլու աշխատանք, մոտ 250 հազար ռուբլով գերազանցելով առաջադրանքը։ Հանրապետության …